Եղբայրները (2009 ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եղբայրները
անգլ.՝ Brothers
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանր թրիլեր և դրամա
Թեմա ինցեստ
Հիմք Եղբայրները
Թվական 2009, մարտի 25, 2010[1] և հունվարի 27, 2011[2]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ջիմ Շերիդան[3][4][5]
Պրոդյուսեր Մայկլ Դե Լուկա, Սիգուրյոուն Սիգհվասոն և Ռայան Կավանա
Սցենարի հեղինակ Դևիդ Բենիոֆ, Անդերս Թոմաս Յենսեն[6] և Սյուզաննա Բիր[6]
Դերակատարներ Թոբի Մագուայր[7][3][8], Ջեյք Ջիլլենհոլ[7][3][5][8], Նատալի Փորտման[7][3][8], Սեմ Շեփարդ[8], Քլիֆթոն Քոլինս, Մեր Ուինինգհեմ[8], Քերրի Մալլիգան[8], Բեյլի Մեդիսոն[8], Պատրիկ Ֆլուգեր, Թեյլոր Ջիր[6], Իթան Սափլի[6], Ջեննի Ուեյդ[6] և Օմիդ Աբթահի[6]
Օպերատոր Ֆրեդերիկ Էլմս
Երաժշտություն Թոմաս Նյուման
Մոնտաժ Ջեյ Քեսիդի
Պատմվածքի վայր Աֆղանստան
Նկարահանման վայր Նյու Մեքսիկո
Կինոընկերություն Relativity Media, Սիգուրյոուն Սիգհվասոն և Michael De Luca Productions
Տևողություն 100 րոպե
Պաշտոնական կայքէջ

Եղբայրները (անգլ.՝ Brothers), 2009 թվականին նկարահանված ամերիկյան հոգեբանական դրամա: Նկարահանվել է Սյուզաննա Բիրի դանիական Brødre (2004) ֆիլմի մոտիվներով, որի գործողությունները կատարվում են Աֆղանստանում և Դանիայում: Ֆիլմում նկարահանվել են Թոբի Մագուայերը, Ջեյք Ջիլենհոլը և Նատալի Փորտմանը։ Ռազմական դրամայի ռեժիսորն է Ջիմ Շերիդանը: Երկու ֆիմերն էլ ոգեշնչված են Հոմերոսի Ոդիսականով[9]: Թոբի Մագուայերն արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի և առաջադրվել է Տղամարդու լավագույն դրամատիկ դերակատարում նոմինացիայում (Best Actor in a Motion Picture Drama):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմ Կեհիլը (Թոբի Մագուիրը) Միացյալ Նահանգներում ծովային կապիտան է, ով ձեռնարկում է իր չորրորդ մարտական տեղակայումը: Ամուսնացած է իր դպրոցական ընկերուհի Գրեյսի (Նատալի Փորտման) հետ, և ունի երկու անչափահաս աղջիկ՝ Իզաբելը (Բեյլի Մեդիսոն) և Մեգին (Թեյլոր Գիր): Սեմի եղբայրը Թոմմին (Ջեյք Ջիլենհոլ) ազատվում է բանտից նախքան եղբոր Աֆղանստան մեկնելը՝ 2007 թվականի հոկտեմբերը: Սեմի մեկնելուց որոշ ժամանակ անց լուրեր են պտտվում, որ Սեմի Blackhawk ուղղաթիռը վթարի է ենթարկվել Հելմանդ նահանգում՝ մարտական գործողության ժամանակ, ինչի հետևանքով բոլորը մահացել են: Իրականում Սեմը և իր ընկեր Ջո Ուիլսը (Պատրիկ Ֆյուգեր) գերվել են Թալիբանի զինյալների կողմից և գտնվում են լեռնային գյուղում:

Սեմի գնալուց հետո Թոմմին փորձում է օգնել եղբոր ընտանիքին և այնպես անել, որ աղջիկները հոր բացակայությունը չզգան: Թոմմին իր հին ընկերների հետ վերանորոգում է խոհանոցը աղջիկների և Գրեյսի համար: Գրեյսի դժգոհությունն իր փեսայի նկատմամբ կամաց-կամաց մեղմանում է: Ամիսների ընթացքում Գրեյսի և Թոմմիի միջև զգացմունքներ են առաջանում, որոնք արտահայտվում են բուխարու մոտ ունեցած համբույրով: Հետո նրանք զղջում են դրա համար, թեև Թոմմին շարունակում է սիրաշահել զարմիկներին: Այդ ընթացքում Սեմը և Ջոն խոշտանգումների են ենթարկվում զինյալների կողմից և ստիպված են լինում նկարահանվել նրանց տեսագրություններում: Ի վերջո, զինյալները որոշում են ավելի կտրուկ քայլերի դիմել և զենքի սպառնալիքով ստիպում են Սեմին կապարե ձողով ծեծելով սպանել Ջոյին:

Որոշ ժամանակ անց Սեմը փրկվում է ամերիկյան ուժերի շնորհիվ և վերադառնում տուն: Նա հրաժարվում է պատմել Աֆղանստանում կատարվածի մասին և ասում է՝ թե չգիտի ինչպես է մահացել Ջոն: Աֆղանստանում տեղի ունեցած դեպքերն իրենց ազդեցությունն են ունենում Սեմի հոգեկան աշխարհի վրա և նրա մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ: Նա մտածում է, որ Թոմմին և Գրեյսը սեռական հարաբերություններ են ունեցել իր բացակայության ընթացքում: Կասկածները հաստատվում են, երբ Մեգիի ծննդյան առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ, նեղացած Իզաբելը Սեմի վրա բարկանալով ասում է, որ իր բացակայության ամբողջ ընթացքում Գրեյսն ու Թոմմին քնել են իրար հետ: Դրանից հետո ընտանիքը տատիկի և պապիկի տնից վերադառնում է տուն: Զայրացած Սեմը ոչնչացնում է խոհանոցի կահույքը և ատրճանակը պարզում Թոմմիի վրա, ով ուզում էր հանգստացնել եղբորը:

Ոստիկանությունը ժամանում է և ձերբակալում Սեմին: Նա հայտնվում է հոգեբուժարանում: Գրեյսը պարբերաբար այցելում է ամուսնուն և ասում, որ, եթե Սեմը իրեն չպատմի, թե ինչու է հայտնվել այդ վիճակում, նրանց միջև ամեն ինչ կվերջանա: Սեմը վստահելով կնոջը պատմում է նրան, որ ինքն է սպանել Ջոյին: Նրանք գրկախառնվում են և շարունակում ապրել համատեղ կյանքով:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոբի Մագուայեր - Կապիտան Սեմ Կեհիլ
  • Ջեյք Ջիլենհոլ - Թոմմի Կեհիլ
  • Նատալի Փորտման - Գրեյս Կեհիլ
  • Սեմ Շեփարդ - Հենկ Կեհիլ
  • Մէր Ուինինգհեմ - Էլսի Կեհիլ
  • Բեյլի Մեդիսոն - Իզաբել Կեհիլ
  • Թեյլոր Գիր - Մեգի Կեհիլ
  • Փաթրիք Ֆլյուգեր - Ջո Ուիլս
  • Քերի Մալիգան - Քեսսի Ուիլս
  • Քլիֆթոն Քոլինս - Մայոր Կավասոս
  • Ջենի Ուեյդ - Թինա
  • Օմիդ Աբտահի - Յուսուֆ
  • Նեյվիդ Նեգաբան - Մուրադ
  • Էնայաթ Դելավարի - Ահմեդ
  • Էթան Սափլի - Սուինի
  • Արոն Շիվեր- Էյ Ջեյ
  • Ռեյ Փրյուիտ - Օուեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]