Jump to content

Եղանակին դիմացկուն պողպատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորտենային պողպատ
Ենթակատեգորիալեգիրացված պողպատ, եղանակային պողպատ Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողU.S. Steel Խմբագրել Wikidata
Հայտնաբերման ամսաթիվ1926 Խմբագրել Wikidata
Բնութագրվում էcorrosion resistance Խմբագրել Wikidata

Եղանակին դիմացկուն պողպատ (անգլ.՝ Weathering steel), հաճախ կոչվում է COR-TEN պողպատ (անգլ.՝ COR-TEN steel - Cor (Corrosion-կոռոզիա) և Ten (Tensile-առանձգականություն)), գեներիզացված ապրանքանիշով և երբեմն պարզապես կոչվում է կորտենային պողպատ (անգլ.՝ corten steel) կամ եղանակային պողպատ, պողպատե համաձուլվածքների խումբ, լեգիրացված պողպատ, որը մշակվել է ներկելու անհրաժեշտությունը վերացնելու համար՝ ձևավորելով կայուն արտաքին ժանգի շերտ[1]:

Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիան (US Steel) ունի COR-TEN անվանման գրանցված ապրանքային նշան[2]։ COR-TEN անվանումը վերաբերում է այս տեսակի պողպատիի երկու տարբերակիչ հատկություններին. կոռոզիոն դիմադրությանը և առաձգական ուժը[3]։ Թեև US Steel-ը 2003 թվականին վաճառել է իր դիսկրետ պողպատե թիթեղների բիզնեսը International Steel Group-ին (այժմ՝ ArcelorMittal)[4], այն դեռևս վաճառում է COR-TEN ապրանքանիշի նյութը սթրիփ-աղացի թիթեղների ձևով։

Բնօրինակ COR-TEN-ը ստացել է ստանդարտ անվանումը A242 (COR-TEN A) ASTM միջազգային ստանդարտների խմբից: Ավելի նոր ASTM գնահատականներն են A588 (COR-TEN B) և A606 բարակ թիթեղների համար: Բոլոր համաձուլվածքները ընդհանուր արտադրության և օգտագործման մեջ են:

Մակերևութային օքսիդացման զարգացումը սովորաբար տևում է վեց ամիս, բայց մակերեսային մշակումները կարող են արագացնել այն մինչև մեկ ժամ[5]:

Կորտենային պողպատների պատմությունը սկսվել է ԱՄՆ-ում 1910-ականներին, երբ տարբեր քանակությամբ պղնձով համաձուլված պողպատները ենթարկվել են տարրերի ազդեցությունների. հետազոտության մինչև 1920-ական թվականներ և մոտ. 1926 թվականին պարզվել է, որ ֆոսֆորի պարունակությունը նույնպես օգնում է կոռոզիոն դիմադրությանը[6]։

1933 թվականին Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիան որոշել է առևտրայնացնել իրենց ուսումնասիրությունների արդյունքները և արտոնագրել է բացառիկ մեխանիկական դիմադրությամբ պողպատ, հիմնականում երկաթուղային` ածուխ, մետաղական հանքաքարեր, հացահատիկ և այլ հանքային արտադրանքներ տեղափոխող վագոնների մեջ օգտագործելու համար[7]: Վերահսկվող կոռոզիան, որի համար այս նյութն այժմ առավել հայտնի է, ողջունելի օգուտ էր, որի համար Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիան կիրառել է Cor-Ten ապրանքային նշանը: Իր բնորոշ ամրության պատճառով այս պողպատը դեռ լայնորեն օգտագործվում է զանգվածային տրանսպորտի, միջմոդալ բեռնափոխադրումների և զանգվածային պահեստավորման համար[8]:

1936 թվականից Հարավային Խաղաղ օվկիանոսի երկաթուղային մարդատար վագոնները նույնպես կառուցվում էին Cor-Ten-ով, թեև ներկված էին, Pullman-Standard-ով[9], ինչը շարունակվել է մինչև 1949 թվականը՝ Rock Island Line-ի մերձքաղաքային վագոնների կառուցման ժամանակ[10]։

1964 թովականին Նյու Ջերսի ԹըրնփայքումՄկառուցվել է Մուրսթաունի միջանցքը: Ենթադրվում է, որ այս վերգետնյա անցումը եղանակային պողպատի առաջին կիրառումն է մայրուղու կառուցման ժամանակ[11][12]։ Շուտով հաջող պրակտիկան կիրառել են այլ նահանգներ, ներառյալ Այովան, Օհայոն և Միչիգանը[13]: Դրանց հաջորդել է Միացյալ Թագավորության Յորքի Ֆոտբրիջ համալսարանը 1967 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր կամուրջներում եղանակային պողպատի օգտագործման պրակտիկան ընդլայնվել է շատ երկրներում[14]:

Հատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտպանական շերտերի կոռոզիայի հետաձգման ազդեցությունը առաջանում է դրա մեջ պարունակող դաշնակցող տարրերի հատուկ բաշխման և կենտրոնացման շնորհիվ: Դեռևս պարզ չէ, թե ինչպես է պատինայի ձևավորումը տարբերվում սովորական ժանգից, բայց հաստատվել է, որ անհրաժեշտ է խոնավացված մակերեսի չորացումը, և որ պղինձը ամենակարևոր տարրն է[15]։

Մակերևույթը պաշտպանող շերտը զարգանում և վերականգնվում է անընդհատ, երբ ենթարկվում է եղանակի ազդեցությանը: Այլ կերպ ասած, պողպատին թույլատրվում է ժանգոտել, որպեսզի ձևավորվի պաշտպանիչ ծածկույթ[16]։

Եղանակային պողպատի համաձուլվածքի քիմիական բաղադրությունը (բացառությամբ երկաթի) ըստ քաշի (%)[17]
Համաձուլվածք C Si Mn P S Cr Cu V Ni
ASTM A242 0.12 0,25–0,75 0,20–0,50 0,01–0,20 0,030 0,50–1,25 0,25–0,55 0,65
ASTM A588 0.16 0,30–0,50 0,80–1,25 0,030 0,030 0,40–0,65 0,25–0,40 0,02–0,10 0,40

Եղանակային պողպատների մեխանիկական հատկությունները կախված են համաձուլվածքից և նյութի հաստությունից[18][19]:

Եղանակային պողպատը լայնորեն օգտագործվում է բացօթյա տեղադրված քանդակներում՝ իր եղանակային տարբեր պայմաններին կայուն լինելու պատճառով: Օրինակներից մեկը Չիկագոում Պիկասոյի մեծ քանդակն է, որը կանգնած է Չիկագոյի Դեյլի կենտրոնի դատարանի հրապարակում, որը նույնպես կառուցված է եղանակային պողպատից: Այլ օրինակներից են Բարնեթ Նյումանի Կոտրված Օբելիսկը, Ռոբերտ Ինդիանայի «Թվեր» քանդակներից մի քանիսը և նրա բնօրինակ «Սեր» քանդակը; Ռիչարդ Սերայի բազմաթիվ ստեղծագործություններ; Ալամոյի քանդակը Մանհեթենում, (Barclays Center), Բրուքլին, Նյու Յորք[20]Հյուսիսի հրեշտակը, Գեյթսհեդ և Լիդս Բեքեթի համալսարանի հեռարձակման աշտարակը[21]։

Այն նաև օգտագործվում է կամուրջների և այլ խոշոր կառուցվածքների համար, ինչպիսիք են Նյու գետի կիրճի կամուրջը, Նյուբուրգ-Բիկոն կամրջի երկրորդ թռիչքը (1980)։ Ինչպես նաև օգտագործվել է Ավստրալիայի ժամանակակից արվեստի կենտրոնի (ACCA) և MONA-ի ստեղծման համար:

Այն շատ լայնորեն օգտագործվում է ծովային տրանսպորտում, միջմոդալ բեռնարկղերի[22] կառուցման, ինչպես նաև Լոնդոնի M25 ավտոմայրուղու վերջերս ընդլայնված հատվածների երկայնքով տեսանելի թիթեղներում:

Ճարտարապետական կիրառությունների համար եղանակային պողպատի առաջին կիրառումը եղել է Ջոն Դիրի համաշխարհային գլխավոր գրասենյակում Մոլինում, Իլինոյս : Շենքը նախագծել է ճարտարապետ Էրո Սաարինենը և ավարտել է 1964 թվականին։ Օդենսի համալսարանի (կառուցվել է 1971-1976 թվականներ) գլխավոր շենքերը, որոնք նախագծել են Կնուդ Հոլշերը և Յորգեն Վեստերհոլտը, պատված են եղանակային պողպատով, ինչի պատճառով այն ստացել է «Ռուստենբորգ» մականունը (դանիերեն նշանակում է «ժանգոտ ամրոց»)։ 1977 թվականին Ռոբերտ Ինդիանան ստեղծել է «Սեր» քանդակի եբրայերեն տարբերակը՝ պատրաստված եղանակային պողպատից՝ օգտագործելով չորս տառ ունեցող «սեր» բառը (אהבה) Իսրայելի Երուսաղեմի արվեստի թանգարանի համար: Դանիայում էլեկտրաֆիկացված երկաթուղիների համար նախատեսված բոլոր կայմերը գեղագիտական նկատառումներով պատրաստված են եղանակային պողպատից:

Եղանակային պողպատը օգտագործվել է 1971 թվականին Իլինոյսի կենտրոնական երկաթուղու համար Սենթ Լուիս ավտոմոբիլային ընկերության կողմից կառուցված «Հայլայներ» էլեկտրական մեքենաների համար: Եղանակային պողպատի օգտագործումը համարվում է ծախսերի կրճատման քայլ՝ համեմատած չժանգոտվող պողպատի ժամանակակից երկաթուղային ստանդարտի հետ: 1979 թվականին հաջորդ պատվերը կառուցվել է Bombardier-ի կողմից նմանատիպ բնութագրերով: Մեքենաները ներկված էին, ինչը ստանդարտ պրակտիկա է պողպատե երկաթուղային վագոնների եղանակին դիմակայելու համար: Եղանակային պողպատի դիմացկունությունը չարդարացրեց սպասելիքները, երկաթուղային վագոնների վրա ժանգի անցքեր էին հայտնվում: Հնարավոր է, որ ներկումը նպաստել է խնդրին, քանի որ ներկված եղանակային պողպատն ավելի կոռոզիակայուն չէ, քան սովորական պողպատը, քանի որ պաշտպանիչ պատին չի ձևավորվում ժամանակի ընթացքում, որպեսզի կանխի կոռոզիան հարձակման տեղայնացված հատվածում, ինչպիսին է ներկի փոքր խափանումը: Այս մեքենաները շահագործումից հանվել են մինչև 2016 թվականը[23]։

Եղանակային պողպատը օգտագործվել է Բարքլեյս սենթրի արտաքին ձևավորման համար, որը կազմված է 12,000 եղանակային պողպատե վահանակներից, որոնք մշակվել են ASI Limited & SHoP Construction-ի կողմից[24]։ The New York Times-ը նյութի մասին ասում է. «Չնայած այն կարող է կասկածելիորեն անավարտ թվալ պատահական դիտորդի համար, այն ունի բազմաթիվ երկրպագուներ արվեստի և ճարտարապետության աշխարհում»[25]: 2015 թվականին ավարտվել է KTH թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի ճարտարապետական դպրոցի նոր շենքի կառուցումը։ Եղանակային պողպատի օգտագործումը օգնել է, որ ճակատի ֆուտուրիստական ձևերը լավ համադրվեմն շատ ավելի հին շրջապատի հետ, և 2015 թվականին այն արժանացել է Կասպեր Սալինի մրցանակին (Kasper Salin Priz)[26]:

Թերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիայի աշտարակը Փիթսբուրգում

Շինարարության մեջ եղանակային պողպատի օգտագործումը մի քանի մարտահրավեր է ներկայացնում: Կարող է պահանջել եռակցման հատուկ տեխնիկա կամ նյութ: Եղանակային պողպատն ինքնին ժանգոտ չէ. եթե ջուրը կուտակվի պողպատի մակերևույթի վրա, այն կոռոզիայից ավելի բարձր արագություն կունենա, ուստի պետք է նախատեսել ջրահեռացում: Ըստ NTSB- ի, ջրահեռացման բացակայությունն այն է, ինչ ի վերջո հանգեցրել է Fern Hollow Bridge-ի փլուզմանը : Եղանակային պողպատը զգայուն է խոնավ մերձարևադարձային կլիմայական պայմանների նկատմամբ, և նման միջավայրերում հնարավոր է, որ պաշտպանիչ ծածկը չկայունանա, փոխարենը շարունակի կոռոզիայի ենթարկվել: Օրինակ, նախկին Omni Coliseum-ը, որը կառուցվել է 1972 թվականին Ատլանտայում, երբեք չդադարեց ժանգոտվել, և ի վերջո կառույցում հայտնվեցին մեծ անցքեր: Սա շինարարությունից ընդամենը 25 տարի անց այն քանդելու որոշման հիմնական գործոնն էր: Նույնը կարող է լինել ծովի աղով բեռնված միջավայրերում։ Հավայան կղզիների Ալոհա մարզադաշտը, որը կառուցվել է 1975 թվականին, դրա օրինակներից մեկն է:[27]։

Պողպատե աշտարակը Փիթսբուրգում, Փենսիլվանիա, կառուցել է Միացյալ Նահանգների պողպատի կորպորացիան, մասամբ COR-TEN պողպատը ցուցադրելու համար: Նյութի սկզբնական եղանակային քայքայումը հանգեցրել է շրջակա քաղաքի մայթերի և մոտակա շենքերի ներկմանը, որը հայտնի է որպես «արյունահոսություն» կամ «հոսք»[28]: Կորպորացիան կազմակերպել է մաքրման աշխատանքներ: Մոտակա մայթերից մի քանիսը մնացել են չմաքրված և մնացել են ժանգի գույն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ինչու է կորտեն պողպատն այդքան տարածված, և որտեղ կարող է այն օգտագործվել». www.ahlcorten.com. Վերցված է 2024-09-08-ին.
  2. «Trademarks and Ownership». USS. Վերցված է 13 June 2017-ին.(չաշխատող հղում)
  3. «Weathering Steel: A Guide to Corten and the A/B Equivalents, Origins & Standards». AZoM.com. 4 July 2016.
  4. Plate Products, 31 October 2003, Արխիվացված է օրիգինալից 28 December 2007-ին, Վերցված է 13 January 2010-ին
  5. «Corten+ US». Corten+ | Rust accelerator. Վերցված է 20 November 2021-ին. «The Corten+ treatment products form a rust in one hour»
  6. Morcillo, Manuel; Díaz, Iván; Chico, Belén; Cano, H.; de la Fuente, Daniel (1 June 2014). «Weathering steels: From empirical development to scientific design. A review» (PDF). Corrosion Science. 83: 6–31. doi:10.1016/j.corsci.2014.03.006. ISSN 0010-938X.
  7. «Opificium: più luce non si può!». Արխիվացված է օրիգինալից 2008-09-07-ին.
  8. «History Of Corten Steel Sculptures - History Of Corten Sculptures». allsteelsculpture.com. Արխիվացված է օրիգինալից 2021-11-27-ին. Վերցված է 2024-09-08-ին.
  9. “The Sunbeams are Hustlers,” page 38 Trains magazine, January 1950
  10. “Railroad News and Editorial Comment,”Trains magazine, January 1950
  11. Nickerson, Robert L (October 1994). «Weathering Steel Bridges / A 1994 Review of Performance». Public Works. 125 (11): 49–50. ISSN 0033-3840. Վերցված է 31 August 2022-ին.
  12. Performance of Weathering Steel in Highway Bridges: A Third Phase Report (PDF). American Iron and Steel Institute. 1995. էջ 5. Վերցված է 1 September 2022-ին.
  13. Historic Context for Louisiana Bridges, 1971-1985 (PDF). Mead & Hunt. October 2020. էջ 8. Վերցված է 1 September 2022-ին.
  14. Ticaric, Peter; Steele, John; Lie, Felix. «Weathering Steel in Bridge Replacement of Rail Overbridges» (PDF). 8 Th Australian Small Bridges Conference. Վերցված է 31 August 2022-ին.
  15. Morcillo, Manuel; Díaz, Iván; Chico, Belén; Cano, H.; de la Fuente, Daniel (1 June 2014). «Weathering steels: From empirical development to scientific design. A review» (PDF). Corrosion Science. 83: 6–31. doi:10.1016/j.corsci.2014.03.006. ISSN 0010-938X.
  16. Armstrong, Robert (14 April 2014). «Metal Building Materials and Corrosion». Absolute Steel. Արխիվացված է օրիգինալից 29 November 2020-ին. Վերցված է 25 September 2014-ին.
  17. COR-TEN – Weather & Corrosion Resistant Steel: Technical Data, Արխիվացված օրիգինալից 20 January 2010-ին, Վերցված է 13 January 2010-ին.
  18. «Structural, Carbon & HSLA Steel Plate». A new vision of steel. Chapel Steel. 1987. Վերցված է 24 September 2010-ին.
  19. Manual of Steel Construction, 8th Edition Second Revised Printing. Chicago: American Institute of Steel Construction. էջ Chapter 1, page 1–5.
  20. Elizabeth A. Harris (August 27, 2012). «Constructing a Facade Both Rugged and Rusty». The New York Times. Վերցված է 10 September 2012-ին.
  21. Ruth Bloomfeld (November 11, 2009). «Feilden Clegg Bradley's Leeds complex completed». bdonline.co.uk. Վերցված է 24 September 2010-ին.(չաշխատող հղում)
  22. «Shipping Container Homes Globally». Արխիվացված է օրիգինալից 2009-05-29-ին. Վերցված է 2009-05-24-ին.
  23. «Photos of the South Shore Line in the Dunes region of Northern Indiana». people.ku.edu. Արխիվացված է օրիգինալից 15 October 2010-ին. Վերցված է 24 September 2010-ին.
  24. «Barclays Center | 2012-12-16 | Architectural Record». www.architecturalrecord.com.
  25. Harris, Elizabeth (27 August 2012). «Constructing a Facade Both Rugged and Rusty». The New York Times. Վերցված է 27 September 2013-ին.
  26. «KTH arkitekturskolan – vinnare Kasper Salin-priset 2015». Sveriges Arkitekter. Արխիվացված է օրիգինալից 1 January 2024-ին. Վերցված է 16 February 2024-ին.
  27. Arakawa, Lynda (11 May 2007). «Stadium rust to get $12.4M treatment». Honolulu Advertiser. Վերցված է 25 September 2014-ին.
  28. «Learn About Cor-Ten / F.A.Q». Corten.Com. Վերցված է 17 October 2014-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղանակին դիմացկուն պողպատ» հոդվածին։