Եկեղեցական սոնատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եկեղեցական սոնատ (իտալ.՝ sonata da chiesa), բարոկկոյի դարաշրջանի գործիքային ստեղծագործություն՝ սովորաբար կազմված չորս մասից։ Հաճախ եկեղեցական սոնատներում կար մի քանի երաժշտություն, իսկ մասերը ստեղծվում էին տարբեր տեմպերով (դանդաղ-արագ-դանդաղ-արագ)։ Այսպիսի սոնատների երկրորդ մասը սովորաբար գրվում էր արագ տեմպով և ուներ ֆուգայի ձև, իսկ երրորդ և չորրորդ մասերը ունեին երկակի ձև և գրված էին սարաբանդայի և ժիգայի նման։

Կան նաև սխալ տեսակետներ, որ եկեղեցական սոնատները ստեղծվել են բացառապես կրոնական արարողությունների ժամանակ կատարվելու համար։ Այս ստեղծագործությունները չնայած իրենց մեջ ունեին նաև կրոնական գործառույթ, սակայն կատարվում էին ավելի հաճախ զվարճությունների ժամանակ որպես համերգային երգեր։

Այս ժանրում աշխատող քիչ թե շատ հայտնի կոմպոզիտորներից է Արքանջելո Կորելլին (1653–1713)։ Նրա լավագույն ստեղծագործություններից կարելի է առանձնացնել Հռոմում ապրող Շվեդիայի թագուհի Քրիստինային (1626–1689) նվիրված եկեղեցական №6, օպ.1 սոնատը։ Նրա 12 կոնչերտո գրոսսոներից ութը ևս եկեղեցական սոնատ են։ Ստեղծագործության նշված ձևը Յոհան Սեբաստիան Բախի կողմից կիրառվել է նաև ջութակի համար գրված մի քանի սոնատներում։

1700 թվականից հետո սոնատների այս տեսակը փոխարինվում է կամերային սոնատներով։ Եկեղեցական սոնատը նորաձևությունից դուրս է գալիս Հայդնի (1732–1809) ժամանակաշրջանում․ չնայած նրա վաղ շրջանի մի քանի սիմֆոնիաներում այս ոճը դեռ պահպանվում է։ Ավելի ուշ Ամադեուս Մոցարտը ստեղծել է 17 «եկեղեցական սոնատ», սակայն դրանք նախատեսված էին արդեն բոլորովին այլ նպատակների համար։ Մոցարտի ստեղծագործությունները միմասանի ստեղծագործություններ էին երգեհոնի և լարային գործիքների համար, որոնք կատարվում էին եկեղեցական տոնակատարությունների ժամանակ[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. F. E. Kirby The Germanic symphony in the eighteenth century: Bridge to the romantic era(անգլ.) // Journal of Musicological Research. — 1984-01-01. — В. 1-3. — Т. 5. — С. 51-83. — ISSN 0141-1896. — doi:10.1080/01411898408574545
  2. Zaslaw, Cowdery The Compleat Mozart: A Guide to the Musical Works of Wolfgang Amadeus Mozart. — New York: W. W. Norton & Company, 1991. — P. 109-112. — 368 p. — ISBN 0-393-02886-0