Եկատերինա Վորոնինա (ֆիլմ)
Եկատերինա Վորոնինա ռուս.՝ Екатерина Воронина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Հիմք | Ekaterina Voronina? |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իսիդոր Աննենսկի |
Սցենարի հեղինակ | Անատոլի Ռիբակով |
Դերակատարներ | Լյուդմիլա Խիտյաևա |
Օպերատոր | Իգոր Շատրով |
Երաժշտություն | Լև Շվարց |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 97 րոպե |
«Եկատերինա Վորոնինա» (ռուս.՝ «Екатерина Воронина»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Իսիդոր Աննենսկին Անատոլի Ռիբակովի համանուն վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլգայի ափին ծնված և դաժան ու բռնակալական տատի մոտ դաստիարակված Եկատերինան վաղ տարիքում մնացել է առանց մոր։ Հոր՝ ծեր վաստակավոր կապիտանի հետ հազվադեպ հանդիպումների շնորհիվ ձևավորվել է նրա ամուր բնավորությունը։ Պատերազմի սկսվելուն պես Եկատերինան, առանց մտածելու, գնում է հիվանդանոցում աշխատելու։ Այստեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն, որը բերում է առաջին հիասթափությունը։
Պատերազմից հետո Եկատերինան, ավարտելով ինստիտուտը, դառնում է ինժեներ, գետի նավահանգստի տեղամասի պետ։ Դժվար հարաբերություններ են հաստատվել նրա ու նավագնացության ղեկավարի միջև։ Երբ նրան հեռացնում են աշխատանքից արդարացի մեղադրանքների պատճառով, Եկատերինան հասկանում է, որ կորցնում է իր ամենամոտ մարդուն։
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Վոլգայի միասնական գետային շոգենավության Գորկու գետային նավահանգստի կենտրոնական բեռնատար շրջանում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Լյուդմիլա Խիտյաևա | Եկատերինա Վորոնինա (նորամուտը կինոյում) |
Վերա Պաշեննայա | Եկատերինայի տատը |
Միխայիլ Ուլյանով | Սերգեյ Սուտիրին |
Յուրի Պուզիրյով | Ժենյա Կուլագին |
Արիադնա Շենգելայա | Իրինա Լեդնյովա |
Նադիր Մալիշևսկի | Կոնստանտին Ալեքսեևիչ Լեդնյով |
Նոնա Մորդյուկովա | Դուսյա Օշուրկովա |
Ալեքսանդր Սաշին-Նիկոլսկի | Եվգենի Սամոյլովիչ |
Վադիմ Մեդվեդև | Յուրի Մոստովոյ |
Մարգարիտա ԼԻֆանովա | Սոնյա |
Յուրի Կիրեև | Նիկոլայ |
Իրինա Մուրզաևա | Կալերիա Իվանովնա |
Ալեքսանդր Պելևին | Ելիսեև |
Տատյանա Պենկովա | կին թատրոնում |
Սերգեյ Բոբրով | Կատերինայի հայրը Իվան Վորոնին |
Իվան Կուզնեցով | Մաքսիմ Պետրովիչ |
Օլեգ Տումանով | Մալախով |
Եկատերինա Կուդրյավցևա | Կլարա |
Եվգենի Կուդրյաշյով | Բարիկին |
Վալենտինա Բելյաևա | Եկատերինայի մայրը |
Կլավդիա Կոզլյոնկովա | հաշվառող նավահանգստում (լուսագրերում նշված չէ) |
Վալենտին Բրիլեև | ջրային տրանսպորտի ինստիտուտի ուսանող (լուսագրերում նշված չէ) |
Նիկոլայ Խրյաշչիկով | էպիզոդ |
Վալենտին Գրաչյով | գետային նավահանգստի աշխատող (լուսագրերում նշված չէ) |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Ռիբակով
- Ռեժիսոր՝ Իսիդոր Աննենսկի
- Օպերատոր՝ Իգոր Շատրով
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Բոգոմոլով
- Կոմպոզիտոր՝ Լև Շվարց
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 27,8 մլն հանդիսատես
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոքննադատ Պ. Բագրովը գրել է, որ «Եկատերինա Վորոնինա» ֆիլմը «մաքուր մելոդրամա է»։ «Ինտրիգն այդքան խճճված ու բազմաշերտ էր,— կարծում էր նա,— որ կերպարի մանրամասնման, ֆոնի մշակման համար չի բավականացրել էկրանային ժամանակը, և ռեժիսորն էլ դրան չի ձգտում»[1]։
Ծանեթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Багров, 2010, էջ 27
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Багров П. Анненский Исидор Маркович // Кино России. Режиссёрская энциклопедия. — М.: НИИК, 2010. — С. 25—28. — 344 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Екатерина Воронина» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Исидор Анненский. Книга «В театре и кино», глава «Екатерина Воронина».
- Информация о съёмках фильма на сайте ОАО «Нижегородский порт» Արխիվացված 2022-10-03 Wayback Machine
|