Եկատերինա Վարնավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Վարնավա
Kativarnava1.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1984(1984-12-09) (34 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունNational Research Technological University
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, պարուսույց, հաղորդավար և կատակերգու
ԺանրերՀումոր, ՈՒՀԱ և Հեռուստատեսային կենտրոն
e-varnava.ru

Եկատերինա Վարնավա (դեկտեմբերի 9, 1984(1984-12-09), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հաղորդավարուհի, դերասանուհի, «Comedy Woman» շոուի մասնակից, պարուսույց: Ավելի վաղ ՈՒՀԱ-ի «Փոքր ազգերի հավաքական»-ի անդամ էր: 2012 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը «ՆՏՎ-ն առավոտյան» հաղորդման հաղորդավարուհին էր ՆՏՎ հեռուստաընկերությունում: Ինչպես նաև «Երգչախմբերի պայքար» հաղորդման հաղորդավարներից մեկն էր «Россия-1» ալիքում: 2014-2017-ական թվականներին՝ «Кто сверху?» հաղորդման հաղորդավարներից՝ ուկրաինական «Նոր ալիքում»: 2015 թվականից՝ «Պարիր!» հաղորդման վարողը՝ «Առաջին ալիքում»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Վլադիմիրովնա Վարնավան ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 9-ին, Մոսկվայում[1]: Հայրը՝ Վլադիմիր Պետրովիչ Վորնավան զինվորական է: Մայրը՝ Գալինա Ստեփանովնա Վորնավան բժիշկ թերապևտ է: Եկատերինան ունի 2 ավագ եղբայրներ՝ Իգոր Վորնավան և Ալեքսեյ Վարնավան:

Եկատերիանայի ծնվելուց հետո ընտանիքը հոր հետ տեղափոխվել են ծառայության նոր վայր՝ Գերմանիայում խորհրդային զորքերի խմբի տեղակայման վայրը: Այնտեղ, Վյունսդորֆ քաղաքում Եկատերինան ապրել է մինչև 7 տարեկանը:

Ավարտել է Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի հումանիտար ֆակուլտետը իրավաբանի մասնագիտությամբ:

2013 թվականի գարնանից հանդիպում է Կոնստանտին Մյանկինկովի հետ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]