Եկատերինա Սվանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Սվանիձե
Դիմանկար
Ծնվել էապրիլի 2 (14), 1885
ԾննդավայրԲաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1907 (22 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԹիֆլիս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱմուսինԻոսիֆ Ստալին
Ծնողներհայր՝ Svimon Svanidze?, մայր՝ Սեպորա Դվալի
ԵրեխաներՅակով Ջուղաշվիլի
 Ekaterina Svanidze Վիքիպահեստում

Եկատերինա (Կատո) Սեմյոնովնա Սվանիձե (վրաց.՝ ეკატერინა (კატო) სვიმონის ასული სვანიძე-ჯუღაშვილი, ապրիլի 2 (14), 1885, Բաջի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22 (դեկտեմբերի 5), 1907, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), Իոսիֆ Ջուգաշվիլիի (Ստալինի) առաջին կինը, նրա ավագ որդու՝ Յակովի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացի ազնվական Սեմիոն Սվանիձեյի և Սեպորա (Սապորա) Դվալի-Սվանիձեյի դուստրը։ Քույրերը՝ Մարիա (1888-1942) և Ալեքսանդրա, եղբայրները՝ Ալեքսանդր (Ալյոշա) (1886-1941) և Միխայիլ (Միխա)։ Ապրել է Թբիլիսիում (Ֆրեյլինսկի 3)։ Օրավարձով աշխատել է որպես դերձակ և լվացարարուհի։

Նրա եղբայրը Իոսիֆ Ստալինի հետ սովորել է Թիֆլիսյան հոգևոր ճեմարանում։

Հարսանիքը տեղի է ունեցել 1906 թվականին Թիֆլիսի սուրբ Դավիթ տաճարում։ Նրա հարսնքահայրը եղել է Միխա Ցխակայան։

Մահացել է տուբերկուլյոզից (ըստ այլ աղբյուրների՝ նրա մահվան պատճառն եղել էր որովայնային տիֆը), թողնելով ութամսական որդուն։ Թաղված է Թբիլիսիի Կուկիյան գերեզմանատանը։

Բրիտանացի պատմաբան Սայմոն Մոնտեֆիորեն՝ «Երիտասարդ Ստալինը» գրքի հեղինակը, չի կասկածում, Ստալինի զգացմունքների իսկությանը և ուժին դեպի Կատոն։ Հիմնվելով նրա հարազատների վկայությունների վրա (որոնք գրեթե բոլորը զոհվել են 1930-ականներին), նշում է, որ կնոջ թաղման ժամանակ Ստալինի միտքը հիվանդ էր, և երբ Կատոնի դագաղը իջեցնում էին գերեզման, Ստալինը ցատկեց այնտեղ և նրան դժվարությամբ կարողացան դուրս բերել այնտեղից[1]։ Ստալինի առաջնեկին՝ Յակով Ջուգաշվիլիին, մեծացրել է Կատոյի մայրը։

1930-ականներին Եկատերինայի եղբայրը՝ Ալեքսանդր Սեմենովիչը պատժված էր և մահացել անազատության մեջ[2]։ Ռեպրեսիայի է ենթարկվել նաև նրա կինը՝ Թբիլիսիի օպերային թատրոնի երգչուհի Մարիան և նրա քույրը Մարիկոն, որոնք 1942 թվականին գնդակահարվեցին Հատուկ խորհրդակցության ժամանակ ԽՍՀՄ ՆԳԺԿ որոշմամբ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]