Jump to content

Եկատերինա Սեմյոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա Սեմյոնովա
ռուս.՝ Екатерина Семёновна Семёнова
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7 (18), 1786
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էմարտի 1 (13), 1849 (62 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանMitrofanievskoe Cemetery և Տիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունդերասանուհի
ԱմուսինԻվան Գագարին[1]
 Catherine Semenova Վիքիպահեստում

Եկատերինա Սեմյոնովնա Սեմյոնովա (նոյեմբերի 7 (18), 1786, Ռուսական կայսրություն - մարտի 1 (13), 1849, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս դերասանուհի։ Ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանը։ Դասեր է առել Ի․ Ա․ Դմիտրիևսկուց, ապա՝ Ա․ Ա․ Շախովսկոյից։ 1803 թվականից հանդես է եկել Պետերբուրգի կայսերական թատրոնում (1805 թ.-ից՝ թատերախմբի կազմում)։

Սեմյոնովայի կատարման անկեղծությունը հատուկ ուժով է արտահայտվել Վ․ Ա․ Օզերովի ողբերգություններում՝ Անտիգոնե («էդիպն Աթենքում»), Քսենյա («Դմիտրի Դոնսկոյ») և այլն։ Գրականագետ և բանաստեղծ Ն․ Ի․ Գնեդիչի դրամատիկ, արվեստի պարապմունքները (1807 թ.-ից), նրա միջոցով դեկաբրիստական քաղաքացիական պոեզիայի գեղագիտական սկզբունքներին ու աշխարհընկալմանը շփվելը օգնել են Սեմյոնովային՝ դառնալու ռուս նշանավոր ողբերգական դերասանուհի։ Ստեղծել է ուժեղ, կրքոտ բնավորություններ, որոնց ողբերգականության ակունքը ծայրահեղ բարոյականությունն էր, անիրականալի ազատության ծարավը։

Սեմյոնովան նորովի է մեկնաբանել Ռասինի (Հերմիոնե՝ «Անդրոմաքե», Կլիթեմնեստրա՝ «Իփիգենիան Ավլիսում», Ֆեդրա՝ «Ֆեդրա»), Վոլտերի (Ամենաիդա՝ «Տանկրեդ», Մերոպե՝ «Մերոպե», Զաիր՝ «Զաիր»), Լոնժեպիեռի (Մեդեա՝ «Մեդեա») ողբերգությունների կանանց կերպարները, ողբերգական հնչողության հասցրել ռոմանտիկ դրամաների և մելոդրամաների շատ դերեր։ 1826 թ.-ին թողել է բեմը։ Սեմյոնովայի տաղանդը բարձր է գնահատել Ա․ Ա․ Պուշկինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 282
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Սեմյոնովա» հոդվածին։