Եկատերինա Յուշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Յուշչենկո
ուկր.՝ Катерина Логвинівна Ющенко
Kateryna Lohvynivna Yushchenko.jpg
Ծնվել էդեկտեմբերի 8, 1919(1919-12-08)
Չիգիրին, Կիևյան գուբերնիա, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 15, 2001(2001-08-15) (81 տարեկանում)
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունհամակարգչային գիտնական
Հաստատություն(ներ)Glushkov Institute of Cybernetics? և Institute of Mathematics of the National Academy of Sciences of Ukraine?
Գործունեության ոլորտԿիբեռնետիկա
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՈւզբեկստանի ազգային համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և թղթակից անդամ (1976)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարVictor Glushkov
ՊարգևներՕլգա իշխանուհու III աստիճանի շքանշան և Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ
Kateryna Yushchenko (scientist) Վիքիպահեստում

Եկատերինա Լոգվինովնա Յուշչենկո (ուկր.՝ Катерина Логвинівна Ющенко, օրիորդական ազգանունը՝ Ռվաչևա, դեկտեմբերի 8, 1919(1919-12-08), Չիգիրին, Կիևյան գուբերնիա, Ուկրաինական ԽՍՀ - օգոստոսի 15, 2001(2001-08-15)) խորհրդային ուկրաինացի կիբեռնետիկ և ծրագրավորող, աշխարհում ծրագրավորման բարձրակարգ առաջին լեզուներից մեկի հեղինակ («Ծրագրավորման հասցեների լեզու»): Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայում եղել է թղթակից անդամ (1979)[1], Մոլդովայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ (2001)[2], Ուկրաինայի պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր, Գլուշկովի մրցանակի դափնեկիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չիգիրինում, ուսուցիչների ընտանիքում: Նրա եղբայրը եղել է Վլադիմիր Լոգվինովիչ Ռվաչևը: Եկատերինա Յուշչենկոն 1942 թվականին ավարտել է Կենտրոնական Ասիայի համալսարանը: Աշխատել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հավանականությունների տեսության ամբիոնում (1946-1950), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող (1950-1957), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կիբեռնետիկայի ինստիտուտի բաժնի վարիչ (1957 թվականից):

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանականության տեսության և մաթեմատիկական վիճակագրության բնագավառում առաջին գիտական հետազոտությունները Եկատերինա Յուշչենկոն կատարել է ակադեմիկոս Բ. Վ. Գնեդենկոյի ղեկավարությամբ՝ Մաթեմատիկայի ինստիտուտի Լվովի բաժանմունքում:

1954 թվականից աշխատել է հաշվողական մաթեմատիկայի ոլորտում, ալգորիթմներ է մշակել էլեկտրոնային փոքր հաշվիչ մեքենաների համար։

Եկատերինա Յուշչենկոն դարձել է ԽՍՀՄ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների առաջին դոկտորը, որին այդ աստիճանը շնորհվել է ծրագրավորման աշխատանքների համար: Նա առաջարկել է աշխարհի առաջին ծրագրավորման լեզուներից մեկը՝ «Հասցեների լեզու», որի կառուցվածքը ներառվել է ժամանակակից լեզուների կազմի մեջ:

ԽՍՀՄ-ում ծրագրավորման առաջին դասագրքի՝ «Ծրագրավորման տարրերի» հեղինակների թվում է եղել Եկատերինա Լոգվինովնան (Բ.Վ. Գնեդենկո և Վ.Ս. Կորոլյուկ), հրատարակվել է 1961 թվականին[3], վերահրատարակվել է 1964 թվականին, ինչպես նաև թարգմանվել է. 1964 թվականին ԳԴՀ-ում և Հունգարիայում, 1969 թվականին՝ Ֆրանսիայում[4]։

Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են մի շարք գործիքային-տեխնոլոգիական համալիրներ: Այս ոլորտում աշխատելու համար նրան շնորհվել է Ուկրաինայի 2 պետական մրցանակներ (Ուկրաինայի ԽՍՀ պետական մրցանակներ) և ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակ, իսկ համակարգչային հանրահաշվի ոլորտում տեսական զարգացումների համար` Գլուշկովի անվան ակադեմիական մրցանակ: Եկատերինա Յուշչենկոյին նաև շնորհվել է իշխանուհի Օլգայի մրցանակին[5]:

Եկատերինա Յուշչենկոն ստացել է 5 հեղինակային վկայականներ և մշակել է Ուկրաինայի պետական 8 չափորոշիչներ: Նա հեղինակ է ավելի քան 200 գիտական հոդվածների, ներառյալ՝ 23 մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ, որոնց մի մասը թարգմանվել և տպագրվել է Գերմանիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում և Դանիայում:

Եկատերինա Յուշչենկոն պատրաստել է 45 թեկնածու և 11 գիտությունների դոկտոր:

Նա «Կիբեռնետիկայի և համակարգային վերլուծություն» և «Ծրագրավորման խնդիրներ» ամսագրերի խմբագրակազմի անդամ էր, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի «Կիբեռնետիկայի» խնդրի վերաբերյալ գիտական խորհրդի անդամ, գիտական աստիճան շնորհելու որակավորման խորհրդի անդամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Національна академія наук України Archived 2010-02-22 at the Wayback Machine.
  2. Membrii Academiei de Ştiinţe a Moldovei: Dicţionar (1961—2006) / Ch.: Î.E.P. Ştiinţa, 2006
  3. Гнеденко Б. В., Королюк В. С., Ющенко Е. Л. Элементы программирования. ГИФМЛ, М., 1961, 348 стр.
  4. Ершов А. П. Пути развития программирования в СССР / Ершов А. П., Шура-Бура М. Р. // Кибернетика. — 1976. — № 6. — С. 141—160.
  5. Нагороджена Указом Президента України від 4 березня 1999 року № 231

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]