Եկատերինա Զղուլաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Զղուլաձե
վրաց.՝ ეკატერინე ზღულაძე
Eka MVS.jpg
Եկատերինա Զղուլաձեն ճեպազրույց է անցկացնում Ուկրաինայի ՆԳՆ-ում
Դրոշ
(3-րդ) Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարար
2012 թվականի սեպտեմբերի 20 - 2012 թվականի հոկտեմբերի 25
Նախորդող Բաչո Ախալայա
Հաջորդող Իրակլի Գարիբաշվիլի
Դրոշ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ
2014 թվականի դեկտեմբերի 17 - 2016 թվականի մայիսի 11
Նախորդող Վլադիմիր Եվդոկիմով
 
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 18, 1978(1978-06-18) (41 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի
Քաղաքացիություն Flag of Georgia official.svg Վրաստան
Ամուսին Raphaël Glucksmann?
 
Պարգևներ

Փայլատակման պրեզիդենտական օրդեն

Եկատերինա (Էկա) Զղուլաձե (վրաց.՝ ეკატერინე ზღულაძე, հունիսի 18, 1978(1978-06-18), Թբիլիսի), Վրաստանի և Ուկրաինայի քաղաքական, պետական գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Զղուլաձեն ծնվել է 1978 թվականին Թբիլիսիում:

Մանկությունը անցկացրել է Մթածմինդայում, սովորել է Չիտաձե փողոցի վրա գտնվող թբիլիսյան համար 47 դպրոցում[1]:

1992 թվականին Freedom Support Act ծրագրի կողմից ստացել է կրթաթոշակ և մեկ տարի սովորել Օկլահոմա նահանգի ամերիկյան դպրոցում: Ուսումը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում[1]: Համալսարանն ավարտելուց հետո միջազգային կազմակերպություններում աշխատել է որպես թարգմանիչ:

2004-2005 թվականներին աշխատել է ամերիկյան կառավարական Millenium Challenge Corporation գործակալության վրացական բաժանմունքում՝ «Հազարամյակի մարտահրավերներ - Վրաստան» կազմակերպությունում:

Աշխատանքը Վրաստանի կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին 27 տարեկանում նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ[1], իսկ հետո դարձել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ. այդ պաշտոնն զբաղեցրել է մինչև 2012 թվականը: Աշխատելով փոխնախարարի պաշտոնում՝ Զղուլաձեն բազմիցս մամուլում և ժողովրդի հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական տեսակետը[2][3][4]: Ակտիվ մասնակցություն է ունեցել Վրաստանի ոստիկանության կրճատման և վերակառուցման գործում Սաակաշվիլիի ու Բենդուկիձեի բարեփոխումների շրջանում[5]:

Գլդանսկի բանտում խոշտանգումների սկանդալի պատճառով նախարար Բաչո Ախալայայի թոշակի անցնելուց հետո՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 25-ը, Զղուլաձեն կատարել է Վրաստանի ոստիկանության և հասարակական կարգի պահպանման նախարարի պարտականությունները[6]: Պաշտոնը թողել է Մերաբիշվիլիի կառավարության հետ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից հետո:

Աշխատանքը Ուկրաինայի կառավարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զղուլաձեն խորհրդարանի ամբիոնում

2014 թվականի դեկտեմբերի 13-ին Զղուլաձեն ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն Պետրո Պորոշենկոյի հրամանով[7]: Քաղաքացիություն ստանալը կապեցին նրա հետ, թե հնարավոր է, որ նա նշանակվի Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ[7]: Միաժամանակ լուրեր են տարածվել այն մասին, որ այդ փաստի հետ համաձայն չէ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը[8], սակայն ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հերքել է այս տեղեկությունը[9]:

2014 թվականի դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում Զղուլաձեն նշանակվեց Ուկրաինայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ[10]: Նշանակմանը բացասական արձագանք տվեց Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին[11]:

2014 թվականի դեկտեմբերի 25-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Զղուլաձեն հայտնեց ոստիկանության հնարավոր անվանափոխության և պարեկային ծառայության առաջնահերթ բարեփոխումների ունոր տիպի ոստիկանական դպրոցի ընդունելության մասին[12]: 2015 թվականի հունվարի 21-ին, մեկնաբանելով պարեկային ծառայության հայտերի ընդունման նախանական արդյունքները, հայտնել է, որ հավաքի առաջին երկու օրվա ընթացքում ստացվել է գրեթե 11 000 հայտ, որոնց ավելի քան 30 %-ը ներկայացրել են կանայք[13]: Առաջին ստորաբաժանումը ստեղծելու համար պահանջվեց կես տարի, և 2015 թվականի հունիսի 13-ին Զղուլաձեն ներկայացրեց Կիևի ոստիկանության պարեկային ծառայության նոր կազմը[14]: Ծառայությունը բաժանված է չորս գումարտակի, գումարտակների հրամանատարների պաշտոնում նշանակվեցին Ուկրաինայի ՆԳՆ «Сокол» հատուկ ստորաբաժանման սպաներ[14]:

«Foreign Policy» ամսագրի վարկածով՝ 2015 թվականին Զգուլաձեն ընդգրկվել է մարտահրավերների դեմ պայքարող աշխարհի թոփ-100 մտածողների շարքում[15]: Լրագրողները և փորձագետները Էկա Զղուլաձեին ներառեցին «հատուկ բարեփոխումներ» թիմում. դրանք այն օտարերկրացի բարենորոգիչներն էին, ովքեր աշխատում էին Ուկրաինայի պետական առանցքային պաշտոններում Արսենի Յացենյուկի կառավարությունում 2014-2016 թվականներին:

Համաձայն Ուկրաինայի ՆԳՆ կայքում տեղադրված հայտարարության՝ 2015 թվականին Էկա Զղուլաձեն ուկրաինական աղբյուրներից ստացել է շուրջ 165 հազար գրիվեն շահույթ, իսկ օտարերկրյա աղբյուրներից՝ շուրջ 33 հազար եվրո[16]:

2016 թվականի մայիսի 11-ին Զղուլաձեն դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվելու մասին[17]: Ուկրաինայի նախարարների կաբինետը ընդունել է որոշում, որ Էկա Զղուլաձեն ազատվել է պաշտոնից իր խնդրանքով[18][19]: Հենց այդ օրը Էկա Զղուլաձեն հայտարարել է, որ մնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության բարենորոգիչների խմբում և գլխավորելու խորհրդականների հատուկ խումբը[20][21]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

20 տարեկանում ամուսնացել է վրացի հայտնի շոումեն Գեորգի Պալավանդիշվիլիի հետ, 12 տարի անց ամուսնալուծվել է[22]: 2011 թվականին ամուսնացել է ֆրանսիացի հայտնի լրագրող և ռեժիսոր Ռաֆայել Գլյուկսմանի հետ, ով Միխաիլ Սահակաշվիլու խորհրդականն էր[23]: Զղուլաձեն երկրորդ ամուսնությունից ունեցել է մեկ որդի՝ Ալեքսանդրը[24]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Кто разрушает стереотипы?»։ Грузия Online"։ 2011-08-24։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-08 
  2. «Грузия согласна на переговоры с Абхазией без условий»։ Kommersant.ru։ 2007-01-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-15 
  3. «Грузия пожалуется на Россию в Гаагу»։ Kommersant.ru։ 2008-08-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-15 
  4. «Грузинская оппозиция пошла на контакт с властями»։ Kommersant.ru։ 2009-05-08։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-15 
  5. Николай Коварский (2010-07-06)։ «Порядок по-грузински»։ "Русский Forbes"։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-29-ին։ Վերցված է 2016-06-29 
  6. «Бачо Ахалая передал свои полномочия Эке Згуладзе»։ News.Ge։ 2012-09-21։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-08 
  7. 7,0 7,1 «Порошенко предоставил гражданство Украины Екатерине Згуладзе»։ kommersant.ru։ 2014-12-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-08 
  8. «Первым замминистра МВД Украины планируют назначить реформатора из Грузии. Коррумпированная система и Аваков сопротивляются»։ Преступности.NET։ 2014-12-01։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-08 
  9. «Бывшая глава МВД Грузии всё-таки будет реформировать украинскую милицию и сажать взяточников»։ Преступности.NET։ 2014-12-04։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-08 
  10. «Згуладзе назначена первым замглавы МВД»։ Delo.UA։ 2014-12-17։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-18 
  11. «Грузия возмущена, что на Украине к власти пришли сторонники Саакашвили»։ "Звезда"։ 2014-12-21։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2014-12-21 
  12. «Ека Згуладзе про реформы в МВС» (ուկրաիներեն)։ Громадське Телебачення։ 2014-12-25։ Վերցված է 2014-12-28 
  13. «Ека Згуладзе: У чому секрет успішної реформи?» (ուկրաիներեն)։ Громадське Телебачення։ 2015-01-21։ Վերցված է 2015-01-23 
  14. 14,0 14,1 «Круто быть полицейскими. В Киеве представили новую патрульную службу»։ nv.ua։ 2015-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2015-06-13 
  15. «Згуладзе вошла в ТОП-100 выдающихся мировых мыслителей года.»։ Деловой портал «Капитал»։ 2015-06-13։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  16. Згуладзе-Глуксманн Екатерина (2016-03-29)։ «Декларация за 2015 год»։ МВД Украины։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  17. «Згуладзе уходит в отставку»։ "20 минут Украина"։ 2016-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-05-11 
  18. «ТАСС: Международная панорама — Аваков объявил об увольнении Згуладзе с должности замглавы МВД Украины»։ ТАСС։ 2016-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  19. «Кабмин уволил Згуладзе»։ Украинские новости։ ukranews.com։ 2016-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  20. «Эка Згуладзе объяснила причины своей отставки»։ Украинские новости։ ukranews.com։ 2016-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  21. «Офіційна заява Еки Згуладзе» (ուկրաիներեն)։ mvs.gov.ua։ 2016-05-11։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  22. «Гега Палавандишвили готовится к свадьбе» (վրացերեն)։ Sana.ge։ 2012-01-13։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-15-ին։ Վերցված է 2014-12-08 
  23. Anne Dastakian (2012-11-02)։ «Грузия: "французский след"» (ֆրանսերեն)։ Marianne.Net։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 
  24. «У бывшей жены Гега Палавандишвили новый муж и сын» (վրացերեն)։ Ambebi։ 2013-12-24։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-26-ին։ Վերցված է 2016-06-26 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]