Եկատերինա Դավիդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Դավիդովա
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Екатерина Алексеевна Давыдова
Մասնագիտացում`ice dancer
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`սեպտեմբերի 17, 1978(1978-09-17) (41 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ

Եկատերինա Դավիդովա (ռուս.՝ Екатерина Алексеевна Давыдова, սեպտեմբերի 17, 1978(1978-09-17), Մոսկվա, ԽՍՀՄ). ռուս գեղասահորդուհի, 1996 թվականի աշխարհի չեմպիոն պատանիների կարգում, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր (1997 թվական)՝ պարեր սառույցի վրա ձևում Ռոման Կոստոմարովի հետ: Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Դավիդովան ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 17-ին Մոսկվայում՝ հայտնի գեղասահորդուհի և մարզիչ Լիդիա Կարավաևայի ընտանիքում: Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից՝ Իրինա Ստրախովայի ղեկավարությամբ: 1987 թվականին մենասահքից անցնում է պարեր սառույցի վրա ձևին, որտեղ նրա պարընկերը դառնում է Ռոման Կոստոմարովը: 1993-1994 թթ. մրցաշրջանում (աշխարհի պատանիների առաջնությունում առաջին անգամ հանդես գալուց հետո) սահել է Վազգեն Ազրոյանի հետ, սակայն հետո կրկին շարունակում է հանդես գալ Ռոման Կոստոմարովի հետ: Տարբեր տարիների ընթացքում նրանց հետ աշխատել են Լիդիա Կարավաևան, Սվետլանա Ալեքսեևան և Օլեգ Էպշտեյնը:

Եկատերինան և Ռոմանը դարձել են աշխարհի չեմպիոն պատանիների կարգում (1996), Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1997), արծաթե մրցանակակիրներ Կարլ Շեֆերի հուշամրցաշարում (1997) և «Finlandia Trophy» (1997) միջազգային մրցաշարերում: Սակայն 1997 թվականի վերջին այս զույգը բաժանվեց, և Եկատերինան որոշեց ավարտել իր սպորտային կարիերան: Վերջին ելույթը Հարավային Կորեայում անցկացված Ձմեռային ունիվերսիադան էր, որտեղ մարզիկները չկարողացան ավարտել իրենց ելույթը:

Հետագայում զբաղվել է մարզչական գործունեությամբ, իսկ 1997-2009 թթ.-ին եղել է Իգոր Բոբրինի ղեկավարությամբ սառցե մանրանկարների թատրոնի մենակատար:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ակադեմիան:

Սպորտային ձռքբերումներ

  • Ռ. Կոստոմարովի հետ
Մրցումներ/մրցաշրջան 1992—1993 1994—1995 1995—1996 1996—1997 1997—1998
Ռուսաստանի աշխարհի առաջնություն 3
Cup of Russia 5
Կարլ Մեմորի հուշամրցաշար 2
Finlandia Trophy 2
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում 10 7 1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]