Եկատերինա Գուսևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Գուսևա
ռուս.՝ Екатерина Константиновна Гусева
Yekaterina Guseva (cropped).jpg
Ծնվել էհուլիսի 9, 1976(1976-07-09)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի և երգչուհի
Պարգևներ և մրցանակներՌուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
ekaterinaguseva.ru

Եկատերինա Կոնստանտինովնա Գուսևա (ռուս.՝ Екатерина Константиновна Гусева, հուլիսի 9, 1976(1976-07-09)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի (թատրոնի, կինոյի, հեռուստատեսության, մյուզիքլների, հնչյունավորման և կրկնօրինակման), երգչուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (2009)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գուսևան ծնվել է 1976 թվականի հուլիսի 9-ին Մոսկվայում։ Հայրը՝ Կոնստանտին Վասիլևիչ Գուսևը, եղել է դերձակ, մայրը՝ Թամարա Միխայլովնա Գուսևան, աշխատել է որպես գլխավոր տեսուչ Մոսկվայի ադմինիստրատիվ-տեխնիկական տեսչությունում[4]։ Սովորելու ընթացքում իր ուժերն է փորձել տարբեր բնագավառներում՝ սպորտային մարմնամարզություն, գեղասահք, լող, պար, դպրոցական թատրոն։ Պատրաստվել է ընդունվել Մոսկվայի կենսատեխնոլոգիական ինստիտուտ, սակայն դպրոցական «կաղամբատոներից» մեկի ժամանակ նրան նկատել է Եվգենի Սիմոնովի օգնականը և առաջարկել է փորձել ընդունվել Բորիս Շչուկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան։ 1993 թվականին Եկատերինա Գուսևան ընդունվել է Եվգենի Սիմոնովի կուրս, իսկ վերջինիս մահվանիից հետո կուրսը վարել է Վալենտինա Նիկոլաենկոն։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ավարտելուց հետո Եկատերինա Գուսևան 1997 թվականին կատարել է գլխավոր դեր Նիկոլայ Լեբեդևի «Օձի ակունք» (ռուս.՝ «Змеиный источник») ֆիլմում և ստացել առաջարկ Մարկ Ռոզովսկուց՝ դառնալ նրա «У Никитских ворот» թատրոնի դերասանուհի։

1999 թվականի հունիսին Եկատերինա Գուսևան դիվերտիսմենտների խմբի հետ Լեոնիդ Պարֆյոնովի «Կենդանի Պուշկին» (ռուս.՝ «Живой Пушкин» ֆիլմի համար, որը 5-սերիանոց սագա է Ալեքսանդր Պուշկինի կյանքի մասին և նվիրվել է նրա ծննդյան 200-ամյակին։

Չորս տարի աշխատելով Ռոզովսկու թատրոնում՝ Եկատերինա Գուսևան հեռացել է և սկսել է աշխատել «Նորդ Օստ» մյուզիքլում։ Հատուկ Կատյա Տատարինովայի դերի համար Գուսևան պրոֆեսիոնալ վոկալի ու երաժշտական գրագիտության դասեր է առել։ «Նորդ Օստի» պրեմիերային նախապատրաստվելու ընթացքում Եկատերինա Գուսևան նկարահանվել է Ալեքսեյ Սիդորովի «Բրիգադա» սերիալում, որի շնորհիվ արժանացել է համառուսաստանյան ճանաչման։ 2002 թվականի գարնանը «Նորդ Օստում» իր խաղընկեր Անդրեյ Բոդգանովի և ներկայացման հեղինակներ Ալեքսեյ Իվաշչենկոյի ու Գեորգի Վասիլևի հետ միասին Եկատերինա Գուսևան նվաճել է Հյուսիսային բևեռը՝ այնտեղ տեղադրելով մյուզիքլի խմբի անդամների ստորագրություններով դրոշ։ Այդ արշավախմբի ընթացքում Եկատերինա Գուսևան երգել է −40 °C ջերմաստիճանի պայմաններում, և այդ փաստը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[5]։

2002 թվականի հոկտեմբերի 23-ին Եկատերինա Գուսևայի համար ազատ օր է եղել «Նորդ Օստում», սակայն Դուբրովկայի ահաբեկչության բոլոր երեք օրերին նա եղել է Դուբրովկայի Թատերական կենտրոնի մոտ։ 2003 թվականի փետրվարին Եկատերինա Գուսևան նորից բեմ է բարձրացել Կատյա Տատարինովայի դերով ներկայացման վերականգնված տարբերակում։ Երբ մյուզիքլի նոր տարբերակի ներակայացումները դադարեցվել են (2003 թվականի մայիս), Եկատերինա Գուսևան ընդունվել է Մոսսովետի անվան թատրոն։

Եկատերինա Գուսևան մասնակցել է «Նորդ Օստ։ Ընտրանի» (ռուս.՝ «Норд-Ост: Избранное», 2002) և «7 նվեր Սուրբ ծննդյան առթիվ» (ռուս.՝ «7 подарков к Рождеству», սուրբծննդյան դասական երգեր Գեորգի Վասիլևի թարգմանությամբ, 2004) սկավառակների ձայնագրությանը, ձայնագրել է մի քանի երգեր որպես մենակատար։ Լեոնիդ Սերեբրեննիկովի հետ զուգերգով կատարում է ռուսական ռոմանսներ։ 2007 թվականին թողարկել է իր առաջին սոլո սկավառակը՝ «Может быть, получится»։

Մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Աստղերը սառույցի վրա» (ռուս.՝ «Звёзды на льду») նախագծին, որտեղ նրա զույգը եղել է գեղասահորդ Ռոման Կոստոմարովը։

Եկատերինա Գուսևան կատարել է «Գեղեցկուհին և Հրեշը» մյուզիքլի գլխավոր դերն ընդհուպ մինչև նրա փակումը 2010 թվականի ապրիլին։ 2011 թվականի նոյեմբերից կատարել է գլխավոր դեր «Երաժշտության հնչյուններ» մյուզիքլում (պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերին)[6]։

2004 և 2011 թվականներին լուսանկարվել է «Maxim» ամսագրի ռուսական տարբերակի համար։

2012 թվականին թողարկվել է «Բրիգադա 2։ Ժառանգը» ֆիլմը Եկատերինա Գուսևայի մասնակցությամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականի օգոստոսի 1-ին Եկատերինա Գուսևան ամուսնացել է գործարար Վլադիմիր Աբաշկինի (ծնվ.՝ 24 հունվարի, 1966) հետ, որը ներկայացումների, հաղորդումների ու շոուների համար դեկորացիաների պատրաստմամբ զբաղվող գեղարվեստաարտադրական ֆիրմայի սեփականատեր է։ Նրա հաճախորդներից են եղել Սոֆյա Ռոտարուն, Ալլա Պուգաչովան, Վալերի Լեոնտևը, Ֆիլիպ Կիրկորովը և այլք[7][8]։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ալեքսեյ Վլադիմիրովիչ Աբաշկինը (1 նոյեմբերի, 1998) և Աննա Վլադիմիրովնա Գուսևան (25 հոկտեմբերի, 2010)։

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոն «У Никитских ворот» (1997-2001 թվականներ)

«Լինկ» պրոդյուսերական ընկերություն (2001-2003)

  • «Նորդ Օստ», մյուզիքլ Վենիամին Կավերինի «Երկու կապիտան» վեպի հիման վրա – Կատյա Տատարինովա

«Арт-Партнёр XXI» միջազգային թատերական գործակալություն (2002)

  • «Столетник»

Մոսսովետի անվան թատրոն (2003 թվականից)

  • «Պարի ուսուցիչ», Լոպե դե Վեգա, ռեժիսոր՝ Յուրի Երյոմին – Ֆլորելլա
  • «Բժիշկ Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը» (երաժշտական ներկայացում), ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լյուսի Հարիս, երգչուհի կաբարեում
  • «Թենեսի Ու. տարածությունում», ըստ Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն» պիեսի, ռեժիսոր՝ Յուրի Երյոմին – Ստելլա Դյուբուա
  • «Հիսուս Քրիստոս գերաստղ» – Մարիամ Մագդաղենացի
  • «Հոր և որդու թագավորություն», ըստ Ալեքսեյ Տոլստոյի դրամատիկական ստեղծագործությունների, ռեժիսոր՝ Յուրի Երյոմին – Իրինա, թագավոր Ֆեոդորի կինը
  • «Հռոմեական կատակերգություն (Դիոնիսոս), ըստ Լեոնիդ Զորինի պիեսի, ռեժիսոր՝ Պավել Խոմսկի – Լոլլիա
  • «1933 թվականի ծովային ճանապարհորդությունը», թատերական ներկայացում Ս․ Կրամերի «Հիմարների նավը» ֆիլմի թեմայով, ռեժիսոր՝ Յուրի Երյոմին – Графиня, арестантка
  • «Ապուշը», Ֆեոդոր Դոստոևսկու վեպի մոտիվներով, ռեժիսոր՝ Յուրի Երյոմին – Նաստասյա Ֆիլիպովնա

Տեատրիում Սերպուխովկայում (2006-2008)

  • «Վիշապ» – Էլզա

«Սթեյջ Էնթերթեյնմենթ» (2008 թվականի հոկտեմբեր – 2012 թվականի մայիս)

Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիա (с 2009):

  • «Հեքիաթներ նվագախմբի հետ» Ալվան ծաղիկը
  • «Հեքիաթներ նվագախմբի հետ» Պուշկինի հեքիաթները
  • «Հեքիաթներ նվագախմբի հետ» Կապույտ թռչուն

Մոսկվայի օպերետտա (2012 թվականից)

Մոսկվայի միջազգային Երաժշտության տուն (2019 թվականից)

  • «КарамазоВЫ» – Գրուշենկա, Կատերինա Իվանովնա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ֆ Օձի աղբյուր Змеиный источник Դինա Սերգեևա
1998-2003 ս Ինքնակոչները Самозванцы քարտուղար (6-րդ սերիա)
1998 ֆ Դրախտային խնձոր Райское яблочко մատուցողուհի
1998 ֆ Բիլբորդ Билборд / Billboard (Լեհաստան) Տանյա Սելիվանովա, մոդել
1999 ֆ Մահվան տնօրինություն Директория смерти Մարինա, նովել 9 «Քայլ թագուհով»
2000 ս Կանգառ ըստ պահանջի Остановка по требованию Կլենինի կնոջ թեկնածու
2001 ֆ Գունատ դեմքով ստախոսը Бледнолицый лжец Նաստենկա
2001 ֆ Ծնունդդ շնորհավո՛ր, Լոլա С днём рождения, Лола! Լոլա
2002 ս Բրիգադա Бригада Օլգա Բելովա (Սուրիկովա)
2002 ֆ Միներվայի վահանը Щит Минервы Մարգո
2003 ֆ Սևաստյան Բախովի ինտիմ կյանքը Интимная жизнь Севастьяна Бахова ուսանողուհի Կատյա
2003 ս Երկինք և հող Небо и земля Մարինա Շվեդովա
2003 ֆ Փնտրում են հարսնացու առանց օժիտի Ищу невесту без приданого Վերա Իգնատովա, դաստիարակչուհի մանկապարտեզում
2004 ս Կուրսանտներ Курсанты բուժքույր Լիզա
2004 ֆ Վերին Մասլովկայում На Верхней Масловке Կատյա
2004 ֆ 180 և բարձր От 180 и выше Օքսանա
2005 ս Եսենին Есенин Ավգուստա Միկլաշևսկայա
2005 ս Մարալի որս Охота на изюбря Իրինա
2006 ֆ Պիկ ժամ Час пик Քսենյա Բաժենովա, ամուսնու ազգանունով՝ Վետվիցկայա
2006 ֆ Флэш.ка Վիկա
2007 ֆ Он, она и я Մաշա Արսենևա
2007 ֆ Թաշկինակներ Платки Աննա, խուդոժնիցա
2007 ֆ Փախստականուհիներ Беглянки Աննա Զինովևա, հեռուստահաղորդավար
2007 ֆ Շնորհակալություն սիրո համար Спасибо за любовь Լարա
2007 ֆ Տանկեր «Տանգո» Танкер «Танго» Աննա, ձկնորսուհի
2008 ս Տաք սառույց Жаркий лёд Նատաշա Տրոֆիմովա
2008 ս Փրկեք մեր հոգիները Спасите наши души Նադեժդա Խրունիչևա, երգչուհի
2009 ֆ Մարդը, որ գիտեր ամեն ինչ Человек, который знал всё Իրինա
2009 ս Լուսանկարիչ Фотограф Ալլա Լիտվակ
2009 ֆ Զբոսանք Փարիզում Прогулка по Парижу Պոլինա
2009 ս Ծաղկազարդի կիրակի Вербное воскресенье Մարգարիտա Պոլոզկովա
2009 ֆ Եթե ես քեզ սիրեի Если бы я тебя любил Տանյա
2010 ֆ Ես ես չեմ Я не я Լենա
2010 ֆ Բրեստ։ Ամրոցի հերոսները Брест. Крепостные герои բանակի մարտիկ
2011 ս Դասախոս Лектор Կիրա
2011 ֆ Ոսկե ձկնիկը N քաղաքում Золотая рыбка в городе N բակապանուհի Մարուսյա
2012 ս Օդեսա-մամա Одесса-мама Մարինա Զախարովնա Անտիպովա
2012 ս Գյուղական պատմություն Деревенская история Լյուբա
2012 ֆ Բրիգադա։ Ժառանգը Бригада: Наследник Օլգա Բելովա
2013 ֆ 12 ամիս 12 месяцев կարաոկե-ակումբի սեփականատեր
2013 ֆ Հանել վախը Излечить страх Աննա Լանսկայա
2013 ս Տալյանկա Тальянка Տատյանա
2013 ֆ Անտեսանելիները Невидимки Ռիտա Մուրավյովա
2013 ֆ Weekend Ժաննա, Լեբեդևի կինը
2013 ս Թամարկա Тамарка Թամարա
2016 ս Բարակ սառույց Тонкий лёд Իրինա Պալագինա
2016 ս Սև կատու Чёрная кошка Լարիսա
2016 ս Սիրո բոլոր տարիքները Все возрасты любви Կատյա Մակովցովա
2016 ֆ Мать моя женщина Նատալյա Պետրովնա
2016 ֆ Գտնել ամուսին Դարյա Կլիմովայի համար Найти мужа Дарье Климовой Դարյա Կլիմովա
2019 ֆ Տոբոլ Тобол Եկատերինա I
2019 ֆ Տնային ոգի Домовой Վիկա
2019 ս Ա․ Լ․ Ժ․ Ի․ Ր․ А. Л. Ж. И. Р. Սոֆյա Տեր Աշատուրովա
2019 ս Երկուսն ընդդեմ մահվան Двое против смерти Ռիմա
2019 ս Մտնելով տուն՝ հետ նայիր Входя в дом, оглянись Անտոնինա
2020 ս Ջարդված հայելի Разбитое зеркало

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 – Սապատավորը Նոտր Դամից (1996) – Էսմերալդա
  • 2006 – Մրջյունների պատուհասը – Խովա

Հեռուստակարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Միստր Կատարելություն»։ Հանդիպում Մաքսիմ Դունաևսկու հետ (կոմպոզիտորի 75-ամյակի առթիվ) համերգի նկարահանում, վարող՝ Եկատերինա Գուսևա
  • 2003 թվական – «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի մասնակից «Ռոսիա» հեռուստաալիքով]]։ Թիմը, որի կազմում Եկատերինա Գուսևայից բացի ընդգրկված էին Էռնեստ Մացկյավիչյուսը, Վլադիմիր Վդովիչենկովը, Պավել Մայկովը, Դմիտրի Դյուժևն ու Ելենա Վիխոդցևան, շահել է 90030 ռուբլի,
  • 2004 թվական – «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի մասնակից «Ռոսիա» հեռուստաալիքով։ Թիմը, որի կազմում ընդգրկված էին Եգոր Տիտովը, Իրինա Սլուցկայան, Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը, Ալեքսանդր Խաբարովը և Էդուարդ Բոնդարենկոն, շահել է 40050 ռուբլի,
  • 2006 թվական – «Большие гонки» հեռուստախաղի մասնակից Առաջին ալիքով (Եթերաշրջաններ 1-10),
  • 2011 թվական – «Օպերայի ուրվականը» հեռուստաշոուի հաղորդավար Անտոն Մակարսկու հետ Առաջին ալիքով,
  • 2013 թվական – «Yesterday Live» հեռուստաշոուի մասնակից Առաջին ալիքով,
  • 25 մարտի, 2015 թվական – «Իմ հերոսը» (ռուս.՝ Мой герой) հաղորդման հյուր,
  • 2016թվական – «Романтика романса» հաղորդման վարող «Կուլտուրա» ալիքով,
  • 11 հոկտեմբերի, 2016 թվական – «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուր
  • 20 հունվարի, 2017 թվական – «Մենակ բոլորի հետ» (ռուս.՝ Наедине со всеми) հաղորդման հյուր
  • 09 ապրիլի, 2019 թվական – «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման հյուր

Ճանաչում և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Գուսևա «Թատրոնի երաժշտական սիրտը» մրցանակաբաշխության ժամանակ, 2012
  • Առաջադրվել է «Ոսկե դիմակ» մրցանակի (կնոջ լավագույն դերակատարում «Նորդ Օստ» երաժշտական ներկայացումում, 2003),
  • «Виват кино России» փառատոնի մրցանակ «Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Բրիգադա») (2004, Սանկտ Պետերբուրգ),
  • «Чайка» թատերական մրցանակի դափնեկիր «Գայթակղիչ կին» անվանակարգում «Բժիշկ Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը» ներկայացման մեջ Լյուսի Հարրիսի դերը կատարելու համար (2005),
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2009)[3],
  • «Ժորժ» առցանց մրցանակի դափնեկիր Լավագույն ռուս դերասանուհի անվանակարգում (2010)[9],
  • Տուապսերի վիզուալ արվեստների XIV համառուսական փառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում («Ոսկե ձուկը N քաղաքում» ֆիլմի համար) (2010),
  • «Թատրոնի երաժշտական սիրտը» ազգային մրցանակի դափնեկիր «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (2012),
  • Առաջադրվել է «Ոսկե արծիվ» մրցանակի երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար («Weekend»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]