Եկատերինա Բահաթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եկատերինա Բահաթուր
Ծնվել էհուլիսի 14, 1870(1870-07-14)
ԾննդավայրԽանքենդ
Վախճանվել էնոյեմբերի 9, 1944(1944-11-09) (74 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան

Եկատերինա Բահաթուր (Եկատերինա Բեգլարի Բահաթրյան, հուլիսի 14, 1870(1870-07-14) - նոյեմբերի 9, 1944(1944-11-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դրամատուրգ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկատերինա Բահաթուրը ծնվել է Արցախի Խանքենդ գյուղում (այժմ՝ Ստեփանակերտ): Սովորել է Շուշիի ռուսական, այնուհետև՝ Մարիամյան դպրոցներում։ 1900 թվականին տեղափոխվել է Բաքու։

1905 թվականին «Մուրճ» ամսագրում լույս է տեսել Բահաթուրի «Մռայլ օրեր» առաջին ակնարկը։ Բահաթուրի դրամատիկական լավագույն գործերից են «Կամքի եղերգը», «Արա և Շամիրամ»-ը (1915)։

Հարավային Կովկասում խորհրդային իշխանության հաղթանակից հետո գրել է պատմա-հեղափոխական թեմայով «Արտավազդ» (հրատարակվել է 1923 թվականին) հերոսական դրաման, որը բեմադրվել է Ալեքսանդրապոլում, Բաքվում, Թիֆլիսում և այլուր։ «Դիվան» դրամայում արտացոլված է հայ բանվորների ու գյուղացիների պայքարը նորաստեղծ պետության ամրապնդման համար (բեմադրվել է 1930 թվականին, Թիֆլիսում)։ Հեղինակել է նաև «Թոնդրակեցիներ» դրաման, որտեղ նկարագրել է հայ ազգի պայքարը օտար զավթիչների դեմ[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան, 1990, հ. 1-ին[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]