Եկատերինա Ամոսովա
Եկատերինա Ամոսովա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Kyiv State Medical Institute? (1978) |
Կոչում | պրոֆեսոր և թղթակից անդամ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1988) և գիտությունների թեկնածու (1983) |
Մասնագիտություն | բժիշկ, սրտաբան, համալսարանի դասախոս և գլխավոր խմբագիր |
Աշխատավայր | Կիևի բժշկական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Նիկոլայ Ամոսով |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | National Academy of Medical Sciences of Ukraine? և European Society of Cardiology? |
![]() |
Եկատերինա Ամոսովա (փետրվարի 8, 1956, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր, Ալեքսանդր Բոգոմոլեցի անվան Ազգային բժշկական համալսարանի ռեկտոր (2014 թվականի հունիսի 13 - 2019 թվականի հունվարի 8), համալսարանի № 2 բժշկական թերապիայի ամբիոնի վարիչ(1990 - 2014)[1], «Սիրտ և անոթներ» և «Therapia» ամսագրերի գլխավոր խմբագիր[1]։ Ուկրաինայի բժշկական գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է[1]։
Ակադեմիական թերացում հակամրցանակի դափնեկիր է «Թունավոր ռեկտոր 2018» անվանակարգում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկատերինան ծնվել է 1956 թվականի փետրվարի 8-ին Կիևում՝ Ուկրաինայի բժշկական ազգային ակադեմիայի և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա ակադեմիկոս Նիկոլայ Ամոսովի ընտանիքում։ Մայրը՝ Լիդիա Դենիսենկոն, ավարտել է Կիևի բժշկական ինստիտուտը, աշխատել է որպես վիրաբույժ, ֆիզիոթերապևտ։
1978 թվականին ավարտել է Կիևի բժշկական ինստիտուտը։ 1983 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խոշոր օջախային սրտամկանի սուր ինֆարկտի ընթացքի կանխատեսումը և անմիջական արդյունքները» թեմայով, իսկ 5 տարի անց դոկտորական թեզ՝ «Դիլատացված կարդիոմիոպաթիա» թեմայով։
2004-2005 թվականներին եղել է Ուկրաինայի առողջապահության նախարարության գլխավոր սրտաբանը։
2014 թվականի հունիսին Ալեքսանդր Բոգոմոլեցի անվան ազգային բժշկական համալսարանի աշխատակազմի կողմից ընտրվել է ռեկտորի պաշտոնում։
Պաշտոնից ազատվել է Ուկրաինայի Առողջապահության նախարարության՝ 2019 թվականի հունվարի 8-ի որոշմամբ՝ համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության խախտումների և դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը աշխատավայրից առանց հիմնավոր պատճառի բացակայելու համար, ինչը փաստացի արգելափակել է համալսարանի աշխատանքը։
Եկատերինա Ամոսովան երկար տարիներ եղել է Ուկրաինայի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագետ։ Նա նաև Ուկրաինայի սրտաբանների և ռևմատոլոգների համայնքի խորհրդի անդամ է։
Հին Ղրիմ քաղաքի պատվավոր քաղաքացի է (2003 թվականի հոկտեմբերի 30-ից)[3]։
Ամուսինը բժիշկ Վլադիմիր Միշալովն է։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամոսովան հեղինակել է ավելի քան 600 աշխատություն[1]։
- «Կլինիկական սրտաբանություն»՝ ISBN 978-5-311-01231-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Екатерина Амосова уважает «Доктора Хауса» и не жалует «Интернов»
- ↑ Марина Ясинская. «Академическое недостоинство 2018»: новинка сезона — «Спец(з)рада року» // Зеркало недели, 16 января, 2019
- ↑ «Почетные граждане города Старый Крым»։ Старый Крым. Официальный сайт администрации։ 2016