Jump to content

Եկամուտ–ծախս հարաբերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկամուտ–ծախս հարաբերակցություն (անգլ.՝ Benefit–Cost Ratio, BCR)[1], ցուցիչ է, որն օգտագործվում է ծախս-օգուտ վերլուծության մեջ՝ նախագծի կամ առաջարկի ընդհանուր արդյունավետությունն ամփոփելու նպատակով։ Եկամուտ–ծախս հարաբերակցությունը նախագծի կամ առաջարկի դրամական արտահայտմամբ արտահայտված եկամուտների հարաբերակցությունն է դրա ծախսերի նկատմամբ, որոնք նույնպես արտահայտված են դրամական տեսքով։ Բոլոր եկամուտներն ու ծախսերը պետք է արտահայտված լինեն զեղչված ներկա արժեքներով։ BCR-ը կարող է օգտագործվել որպես շահութաբերության ցուցիչ՝ շահույթ հետապնդող գործունեության համատեքստում։ Այն հաշվի է առնում, թե որքան դրամական շահույթ է ստացվում նախագիծը իրականացնելիս՝ համեմատած դրա իրականացման ծախսերի հետ։ Որքան բարձր է BCR-ը, այնքան ավելի լավ ներդրում է։ Ընդհանուր ընդունված կանոնն այն է, որ եթե եկամուտը գերազանցում է ծախսը, ապա նախագիծը լավ ներդրում է[2][3]։

Բազմաթիվ երկրներում ծախս-եկամուտ վերլուծության կիրառման ժամանակ BCR-ը կարող է կոչվել նաև ծախս-եկամուտ հարաբերակցություն, սակայն այն շարունակում է հաշվարկվել՝ որպես եկամուտների և ծախսերի հարաբերակցություն[4]։

Ֆինանսավորման սահմանափակումների բացակայության դեպքում լավագույն արժեք-ներդրում հարաբերակցությամբ նախագծերը համարվում են այն նախագծերը, որոնք ունեն ամենաբարձր զուտ ներկա արժեքը (NPV)։ Եթե կա բյուջետային սահմանափակում, ապա պետք է կիրառել NPV-ի և այդ սահմանափակման ներքո ընկած ծախսերի հարաբերակցությունը։ Գործնականում ապագա զուտ եկամուտների ներկա արժեքի (PV) և ծախսերի հարաբերակցությունը արտահայտվում է որպես BCR (եկամուտ–ծախս հարաբերակցություն)։ Իսկ NPV-ի հարաբերակցությունը ներդրումների նկատմամբ համարվում է զուտ BCR[5]։

BCR-ները առավել լայնորեն կիրառվել են տրանսպորտային ծախս–եկամուտ գնահատման ոլորտում։ Զուտ ներկա արժեքը (NPV) պետք է գնահատվի նախագծի ծառայության ամբողջ կյանքի ընթացքում[6]։

Երկարաժամկետ եկամուտ–ծախս հարաբերակցությունները (BCR), ինչպիսին է, օրինակ, կլիմայական փոփոխությունների դեպքում կիրառվող հարաբերակցությունը, շատ զգայուն են զեղչման տոկոսադրույքի նկատմամբ, որը օգտագործվում է զուտ ներկա արժեքը (NPV) հաշվարկելիս։ Շատ հաճախ չկա ընդհանուր համաձայնություն այն մասին, թե ինչ զեղչման տոկոսադրույք է նպատակահարմար կիրառել[7]։

Ոչ դրամական ազդեցությունների հաշվառումը նույնպես խնդիրներ է առաջացնում։ Այս ազդեցությունները սովորաբար ներառվում են՝ դրանք դրամական արտահայտությամբ գնահատելով, օրինակ՝ վճարելու պատրաստակամության (WTP) չափանիշի հիման վրա, թեև այս գնահատումները հաճախ դժվար է իրականացնել։ Այլընտրանքային մոտեցումներից մեկը Մեծ Բրիտանիայի «Գնահատման նոր մոտեցում» համակարգն է։

Մեկ այլ բարդություն, կապված BCR-ների հետ, վերաբերում է «եկամուտ» և «ծախս» հասկացությունների ճշգրիտ սահմանումներին, որոնք կարող են տարբեր լինել՝ կախված ֆինանսավորման կառույցից[8]։

  1. Zangeneh, A., Jadid, S., & Rahimi-Kian, A. (2010). Normal boundary intersection and benefit–cost ratio for distributed generation planning. European Transactions on Electrical Power, 20(2), 97–113.
  2. Sebastian (2019 թ․ դեկտեմբերի 8). «What Is the Benefit Cost Ratio (BCR)? Definition, Formula, Example». Project-Management.info (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  3. «Benefit-Cost Analysis | FEMA.gov». www.fema.gov (անգլերեն). 2024 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  4. «Cost-benefit analysis». Eval Academy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  5. «Benefit-Cost Ratio (BCR): Definition, Formula, and Example». Investopedia (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  6. «322. NPV versus BCR part 1 – Pannell Discussions» (ավստրալիական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  7. «Comparing NPV and BCR». www.cbabuilder.co.uk. Վերցված է 2025 թ․ մայիսի 6-ին.
  8. Porter, H. L., Neely, S. T., & Gorga, M. P. (2009). Using benefit–cost ratio to select Universal Newborn Hearing Screening test criteria. Ear and hearing, 30(4), 447.
  • Jennifer Greene, Andrew Stellman(2007). "Head first PMP," O'Reilly, (330)