Ելոուսթոուն (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Յելուոսթոուն ազգային պարկ
Yellowstone National Park

Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկրամաս Հյուսիսային ամերիկա
Հիմնվել է 1872
Բացվել է 1872, մարտի 1
Մակերես 9000 կմ2
Երկարությունը 80 կմ
Լայնությունը 55 կմ
սեփականատեր ԱՄՆ-ի ազգային պարկ
Հանրային մատչելիություն Յունեսկո, 1978, սեպտեմբերի 8
Կարգավիճակը ազգային պարկ
Կայք www.nps.gov/yell
##Ելոուսթոուն (ազգային պարկ) (ԱՄՆ)
Green pog.svg

Ելոուսթոունը (անգլ.՝ Yellowstone National Park) միջազգային կենսոլորտային ազգային պարկ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, աշխարհի առաջին ազգային այգին (հիմնադրված է 1872 թվականի մարտի 1-ին), Վայոմինգ, Մոնթանա և Այդահո ԱՄՆ-ի նահանգների տարածքին։ Տարածքը 898,3 հազ. հեկտար է։

Կան ջրաբուխներ (ավելի քան 3000), ցեխային հրաբուխներ և լճեր։ Տարածված են փշատերև անտառներ, կենդանիներից՝ բիզոն, սև և գորշ արջեր, եղջերուներ, թռչուններից՝ շեփորահար կարապ, սպիտակագլուխ ծովարծիվ և այլն։ Զբոսաշրջիկության հիմնական սեզոնը հունիս–օգոստոսն է։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 28
ռուս..անգլ..ֆր.


ԱՄՆ Այդահո, Վայոմինգ և Մոնթանա նահանգներում տեղակայված Յելոուսթոն ազգային պարկը, որտեղ է նաև աշխարհի ամենահայտնի՝ «Փորձառու զինվորականը» գեյզերը, պաշտոնապես գոյություն ունեցող ամենահին ազգային պարկն է:

1872թ. հիմնադրված ժայռոտ լեոներով շրջապատված բարձրավանդակի վրա տարածվում է շուրջ 3500 քառ. մղոն (9000կմ², որը մոտավորապես այնքան է, որքան Պուերտո Ռիկեյի տարածքը):

Յելոուսթոուն պարկի առավել տեսարժան վայրերից են մոտ 20 մղոն (32կմ) երկարությոմբ, 1000 ոտնաչափ (300մ) խորությամբ և ավելի քան 2500 ոտնաչափ (800մ) լայնությամբ մուգ կարմիր Մեծ կանիոնը՝ «զարդարված» 40-ից ավելի ջրվեժներով՝ ներառյալ Ստորին, Վերին ր Աշտարակ ջրվեժները: Ստորին ջրվեժի ջրերը գահավիժում են 300 ոտնաչափ (100մ) բարձրությունից՝ ավելի բարձր, քան Նիագարայի ջրվեժը:

Պարկի եկրաբանական բնութագրերը կազմավորվել են պարկի ընդերքում գտնվող հրաբխի ժայթքումների ազդեցությամբ: Մոտ 640 000 տարի առաջ տեղի ունեցած վերջին ժայթքման հետևանքով Յելոուսթոուն Կալդերայում ձևավոևվեց հրաբխային պայթյունից գոյացած հսկայական խառնարան, որն աշխարհի առավել խոշորներից է իր 50 մղոն (80կմ) երկարությամբ և 35 մղոն (55կմ) լայնությամբ: Հրաբխային շարունակվող ակտիվության հետևանքով պարկում այժմ բխուն են ավելի քան 10000 տաք աղբյուրներ՝ ներառյալ գոլորշի և ցեխ ժայթքող աղբյուրները, գեյզերները և ջերմուկները:

Պարկի հրաբխային ծագման շնորհիվ աշխարհի գեյզերների և տաք աղբյուրների մոտ երկու երրորդը նրա տարածքում է, այդ թվում՝ «Շոգենավը» (ամենամեծը), «Փորձառու զինվորականը» (ամենականոնավոր ժայթքողը): Միջինում «Փորձառու զինվորականը» ժայթքում է յուրաքանչյուր 90 րոպեն մեկ՝ ցայտելով միչև 8400 տակառ (32000լ) ջուր: Ժայթքումները կարող են տևել 5 րոպե՝ հասնելով 180 ոտնաչափ (60մ) բարձրության:

Յելոուսթոունը հայտնի է նաև իր ֆաունայով և, ըստ արժանվույն կոչվում է, Հյուսիսային Ամերիկայի Սերենգեթի, քանի որ բազմաթիվ զարմանահրաշ կենդանիների հսկայական վայրի գանզվածներ ազատորեն շրջում են պարկի տարածքում: