Jump to content

Ելիր, ելիր (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ելիր, ելիր (երգ)»
ի երգը
ԺանրՀայկական ազգային երաժշտություն
Լեզուհայերեն

Ելիր, ելիր, հայկական գեղջկական ժողովրդական երգ, որը պատկանում է ծիսական երգերի ժանրին և դասվում է հարսանեկան երգերի ենթաժանրին։ Երգը կատարում են մենակատարով՝ հիմնականում իգական ձայնով։ Այն բնորոշվում է դանդաղ տեմպով և հանդիսավոր տրամադրությամբ[1]։

Պատմություն և նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիր, ելիր երգը երգը կատարվում է հարսանիքի ընթացքում՝ հարսի հայրական տնից դուրս գալու պահին։ Երգը արտահայտում է հուզիչ ու խորհրդանշական պահ՝ հարսի հրաժեշտը ծնողական տանը, ինչը հաճախ ուղեկցվում է հարսի և ընտանիքի անդամների հուզական արձագանքով։ Հայկական ավանդական հարսանիքներում նման երգերը կարևոր դեր են խաղում ծիսակարգում՝ ընդգծելով հարսանեկան արարողության հոգեբանական և խորհրդանշական կողմերը[2]։

Երգը գրի է առնվել Բայազետի գավառի Ալաշկերտի գավառակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մեր հին երգերը. Երևան. 2001.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Ելիր, ելիր». www.armenianmusic.am. Վերցված է 2025-02-10-ին.