Ելիզավետա Կրուգլիկովա
Ելիզավետա Կրուգլիկովա ռուս.՝ Елизавета Сергеевна Кругликова | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ռուս.՝ Елизавета Сергеевна Кругликова |
Ծնվել է | հունվարի 31, 1865[1][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հուլիսի 21, 1941[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Վիտտի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Աշակերտներ | Q111290030? |
![]() |
Ելիզավետա Սերգեևնա Կրուգլիկովա (ֆր.՝ Elizabeth de Krouglicoff, հունվարի 31, 1865[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հուլիսի 21, 1941[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս և խորհրդային նկարչուհի, գծանկարիչ, էստամպի և սիլուետի վարպետ, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Սերգեևնա Կրուգլիկովան ծնվել է 1865 թվականի հունվարի 31-ին Սանկտ Պետերբուրգում։ 1890-1895 թվականներին, որպես ազատ ունկնդիր, սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Ուսումնարանում նրա հետ սովորել են նաև Սերգեյ Կորովինը և Աբրամ Արխիպովը[5]։ 1895-1914 թվականներին ապրել է Փարիզում, որտեղ հաճախել է Կոլարոսի ակադեմիա և Ա․ Վիտիի ստուդիա[6]։ 1909-1914 թվականներին դասավանդել է «La Pallette» ակադեմիայում։ 1922-1929 թվականներին գծանկարչություն է դասավանդել Լենինգրադի արվեստների ակադեմիայում։
1938 և 1939 թվականներին նկարիչ Մ․ Նեստերովը ստեղծել է Ելիզավետա Կրուգլիկովայի երկու դիմանկար, որոնցից առաջինը ձեռք է բերվել Տրետյակովյան պատկերասրահի կողմից, իսկ երկրորդը՝ Ռուսական պետական թանգարանի կողմից։
Ելիզավետա Սերգեևնան մահացել է 1941 թվականի հուլիսի 21-ին Լենինգրադում։ Նրա աճյունը հուղարկավորվել է Վոլկովի գերեզմանոցում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայր՝ Սերգեյ Նիկոլաեվիչ Կրուգլիկով (1832-1910)։
Մայր՝ Օլգա Յուլեվնա Նեյման (1836-1922)։
Պապ՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Կրուգլիկով (1788-1868), հայտնի նկարիչ, սիրող ստվերանկարիչ։
Եղբայր՝ Նիկոլայ Սերգեևիչ Կրուգլիկով (16.11.1861-28.10.1920), ճարտարապետ։
Նկարչուհու աշխատանքները գտնվում են հավաքածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մաքսիմիլիան Վոլոշինի տուն-թանգարան, Կոկտեբել։
- Կալուժի շրջանային գեղարվեստի թանգարա, Կալուգա։
- Ռոստովի կերպարվեստների մարզային թանգարան, Դոնի Ռոստով։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Париж накануне войны в монотипиях Е. С. Кругликовой. 1916
- Силуэты современников. 1922
- Призвание поэта. 1925
- Сураханы. 1931
- Азнефть. 1934
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականի ապրիլին Սանկտ Պետերբուրգում անցկացվել է մենատոպիայի չորրորդ միջազգային ֆեստիվալը, որը նվիրված էր Ելիզավետա Սերգեևվնա Կրուգլիկովային[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Елизавета Сергеевна Кругликова. Жизнь и творчество. — Л.: Художник РСФСР, 1969. — 132 с.
- Каталог «Е. С. Кругликова и её ученики», Л. 1985
- Альбом «Е. С. Кругликова», Л. 1989
- Исаев В. Ю. Сокровища Дома Волошина. Альбом. — Симферополь: СОНАТ, 2004. — 400 с. — ISBN 966-8111-40-0.
- И. Никонова. Михаил Васильевич Нестеров. Москва, Искусство, 1962.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=16461
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2010.
- ↑ Brief biography Archived 2019-03-24 at the Wayback Machine. @ RusArtNet.
- ↑ Brief biography @ Russian Paintings.
- ↑ сайт Международного Фестиваля Монотипии www.monotypy.ru
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Елизавета Кругликова в энциклопедии «Кругосвет»
- Елизавета Кругликова на сайте «График» Archived 2009-02-03 at the Wayback Machine.
- Елизавета Сергеевна Кругликова на сайте «artonline.ru» Archived 2011-09-07 at the Wayback Machine.
- С. П. Фортинский. Елизавета Сергеевна Кругликова: Биографический очерк // В сб.: Елизавета Сергеевна Кругликова. Жизнь и творчество. Сборник. Ленинград, 1969.
- Альманах «Тороповские Страницы», вып. 3. 2013. Елизавета Сергеевна Кругликова, стр. 19-65
- Автопортрет
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 1941 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Խորհրդային նկարիչներ
- Կոլարոսի ակադեմիայի շրջանավարտներ
- 20-րդ դարի նկարչուհիներ
- 19-րդ դարի կին արվեստագետներ
- Ռուս նկարչուհիներ