Ելիզավետա Գլինկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Գլինկա
ռուս.՝ Елизавета Петровна Глинка
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1962(1962-02-20)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 25, 2016(2016-12-25)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՍև ծով
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԱՄՆ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1986) և Դարտմուտի քոլեջ (1991)
Մասնագիտությունբժիշկ, բարձրաշխարհիկ հեղինակություն, իրավապաշտպան և հասարակական գործիչ
ԱշխատավայրFirst Moscow Hospice?
Ծնողներմայր՝ Galina Poskryobysheva?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌԴ Նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհուրդ
Կայքdoctorliza.ru
 Elizaveta Glinka Վիքիպահեստում

Ելիզավետա Պետրովնա Գլինկա (առավել հայտնի է Բժիշկ Լիզա անունով, փետրվարի 20, 1962(1962-02-20), Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 2016(2016-12-25)[1], Սև ծով), ռուս բարերար, բժիշկ-ռեանիմատոլոգ, քաղաքական գործիչ, «Հույս» աջակցության հիմնադրամի անդամ, ԱՄՆ VALE Hospice International կազմակերպության հիմնադիր տնօրեն[2], իրավապաշտպան, «Արդար օգնություն» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Լիզան ծնվել է 1962 թվականին Մոսկվա քաղաքում, զինվորականի և բժիշկ-սննդաբան, խոհարարագետ, հայտնի հեռուստահաղորդավարուհի Գալինա Պոսկրյոբիշևայի ընտանիքում։ Լիզայից և նրա եղբորից բացի ընտանիքում ապրում էին վաղ տարիքում որբացած իրենց երկու զարմիկները[3]։ Լիզան 1986 թվականին ավարտել է Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանը՝ մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագիտությամբ[4][5]։ Նույն թվականին ամուսնացել է փաստաբան Գլեբ Գլինկայի հետ և մեկնել ԱՄՆ[6]։ ԱՄՆ-ում 5 տարի մահացող հիվանդների հիվանդանոցներում կատարել է բարեգործական աշխատանքներ։ 1991 թվականին Դարտմուտի քոլեջում ստացել է երկրորդ կրթությունը՝ պալիատիվ բժշկություն մասնագիտությամբ։ Վերադառնալով Ռուսաստան Լիզան ակտիվ մասնակցություն է ունեցել Առաջին մոսկովյան հոսփիսի աշխատանքում, ինչպես նաև 1999 թվականին Կիևում հիմնել առաջին հոսփիսը։ Բժիշկ Լիզան 2007 թվականին Մոսկվայում հիմնել է «Արդարացի օգնություն» միջազգային հասարակական բարեգործական հիմնադրամը, որը հովանավորում էր Արդար Ռուսաստան քաղաքական կուսակցությունը։ Հիմնադրամը օգնություն է ցուցաբերում քաղցկեղով հիվանդներին, ինչպես նաև աղքատ և անօթևան մարդկանց[7]։ Բժիշկը մի առիթի ժամանակ նշել է․

Ես, ինչպես բոլոր մարդիկ, մահից վախենում եմ, որովհետև չգիտեմ, թե դա ինչպես է լինելու՝ հանկարծակի, թե երկարատև տառապանքներից հետո։ Սակայն ես ուզում եմ, որ եթե մահանամ, հիմնադրամը շարունակի գործել այնպես, ինչպես եղել է

[8] Լիզան մի քանի անգամ մարդասիրական նպատակներով Սիրիա է մեկնել, խաղաղ բնակիչներին դեղորայք բաժանել և բժշկական օգնություն ցույց տվել։ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած զինված հակամարտության հետևանքով տուժված երեխաներին նա տեղափոխել է Մոսկվա՝ բուժման նպատակով[9]։ Բժիշկ Լիզայի նախաձեռնությամբ օգնություն են ստացել նաև Ռուսաստանում անտառային հրդեհներից տուժածները, Կրիմսկի ջրհեղեղից տուժածները։ Չնայած որ, 2012 թվականի հունվարին սառեցվել են ֆոնդի հաշիվները, բայց «Արդար օգնություն» հիմնադրամի գործունեությունը շարունակվել է[10]։ Լիզայի ղեկավարած հիմնադրամը 2009 թվականին և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ աջակցել է նաև Արցախին[11]։ Ելիզավետա Գլինկան մի քանի անգամ ներառվել է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում[12][13]:

Դոնեցկից երեխաներին էվակուացնում են Մոսկվա բուժման նպատակով

Նրա բարեգործական գործունեության մասին վավերագրական ֆիլմը 2009 թվականին արժանացել է ՏԷՖԻ մրցանակի[14][15][16][17][18]։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականի դեկտեմբերի 8-ին Ելիզավետա Գլինկային պետական մրցանակ էր շնորհել բարեգործական և իրավապաշտպան գործունեության մեջ ակնառու ձեռքբերումների համար[19]։

Վլադիմիր Պուտինը Ելիզավետա Գլինկային պետական մրցանակ շնորհելու ժամանակ, 2016 թվական, դեկտեմբերի 8

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 25-ին Չկալովսկից (ՌԴ) Սիրիա մեկնող օդանավը Սոչիում վառելանյութ վերալիցքավորելուց հետո օդ է բարձրացել և ընկել Սև ծովը։ Օդանավի մեջ էր նաև Բժիշկ Լիզան։ Նա Լաթաքիայի համալսարանական հոսպիտալին անհրաժշետ դեղորայք էր օգնություն տանում։ Ինքնաթիռի աղետի զոհերի մարմնի մնացորդների մեջ ԴՆԹ-փորձաքննությամբ ճանաչվել է Ելիզավետա Գլինկան[20]։ 2017 թվականի հունվարի 16-ին Ելիզավետա Գլինկային հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]