Ելիզավետա Ալեքսանդրովա-Զորինա
Ելիզավետա Ալեքսանդրովա-Զորինա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 22, 1984 (36 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բլոգեր և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ելիզավետա Բորիսովնա Ալեքսանդրովա-Զորինա (ռուս.՝ Елизаве́та Бори́совна Алекса́ндрова-Зо́рина, մարտի 22, 1984, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, հրապարակախոս, բլոգեր:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելիզավետա Ալեքսանդրովան ծնվել է 1984 թվականին Լենինգրադում, մեծացել Մուրմանսկի մարզի Կովդոր քաղաքում՝ Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ: Ներկայումս ապրում է Մոսկվայում[1][2]: Սովորել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[3]: 2005 թվականից համագործակցում է տարբեր գրական հանդեսների հետ: Նրա ստեղծագործությունները հրապարակվել են «Մոսկվա», «Սիբիրյան կրակներ», «ՌԴ-ն այսօր», «Նոր ամսագիր» (ԱՄՆ), «Բալտիկա» (Էստոնիա), «Գրական ամսագիր», «Դարյալ», «Պորտֆոլիո» (Կանադա), ամսագրերում, «Քաղաքական-գրագիտություն», «Ռուսական գրքակազմ» ամսագրերում, «Գրական թերթ»-ում, «Ռուսական ծաղկեպսակ Սլոբոդան Միլոշևիչին» և այլ ժողովածուներում[4]: Որպես հեղինակ և սյունակագիր հանդես է եկել ռուսական մի շարք հրատարակություններում, այդ թվում՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում[5], «Ազատություն» ռադիոկայանում[6], «Gazeta.Ru»[2][7] առցանց հրատարակությունում, ինչպես նաև նորվեգական մի շարք հրատարակություններում, այդ թվում՝ Klassekampen[8] և Aftenposten[9]: Ալեքսանդրովա-Զորինան հավատարիմ է աթեիզմին և ծայրահեղ ձախ հայացքներին[2], կոմունիստ է[4][10]:
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա վեց գեղարվեստական գրքերի հեղինակ է, որոնք հրատարակվում են «Էքսմո» հրատարակչության կողմից «Ապստամբ» հեղինակային շարքում: Նրա գեղարվեստական գրականությունը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ուկրաիներեն, էստոներեն և հինդի լեզուներով[2][11]:
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Հեղինակը փայլուն հրապարակախոս է, քննադատում է ժամանակակից ռուսական կյանքի թերությունները և ոչ պակաս փայլուն գրող, ով վստահ աշխատում է «կախարդական ռեալիզմի» ժանրում: - «Երեկոյան Մոսկվա»[12]
|
![]() |
![]() |
Լիզան զարմանալի գրող է: Նա ստեղծեց իր ինքնատիպ աշխարհը, որը բավականին տեղ է գտել ռուսական գրականության ավանդույթներում: - Բեռնար Վերբեր[12]
|
![]() |
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 - «Հյուսիս» ամսագրի «Հյուսիսային աստղ» գրական մրցույթի դափնեկիր[4][13],
- 2013 - «НОС» մրցանակաբաշխության եզրափակիչ[14]
- 2018 - «Զվեզդա» ամսագրի դափնեկիր[15]
Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թվական - «Փոքրիկ մարդը» վեպի համար «Դեբյուտ» մրցանակի կարճ ցուցակ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Елизавета Александрова-Зорина»։ Гражданский литературный форум России։ Վերցված է 2019-02-15
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Елизавета Александрова-Зорина - Колумнисты»։ Газета.Ru։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Россия глазами молодых писателей - Елизавета Александрова-Зорина, Наталья Перова - Книжное казино»։ Эхо Москвы։ 2017-01-08։ Վերցված է 2017-03-23
- ↑ 4,0 4,1 4,2 «Биография и книги автора Александрова-Зорина Елизавета»։ RuLit։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Елизавета Александрова-Зорина - Авторы»։ Московский комсомолец։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Елизавета Александрова-Зорина - Информация об авторе»։ Радио «Свобода»։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Елизавета Александрова-Зорина - Авторы»։ Газета.Ru։ Վերցված է 2019-02-15
- ↑ Aleksandrova-Zorina, Jelizaveta (2018-07-18)։ «Russland i krig med seg selv» (նորվեգերեն)։ Klassekampen։ Վերցված է 2019-02-15
- ↑ Aleksandrova-Zorina, Jelizaveta (2017-11-30)։ «Russland er på randen av nervesammenbrudd» (նորվեգերեն)։ Aftenposten։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Елизавета Александрова-Зорина»։ Литературный альманах «Ликбез»։ 2012։ Վերցված է 2019-02-15
- ↑ Александрова-Зорина, Елизавета (2016-03-02)։ «Приговор»։ Лиterraтура։ Վերցված է 2019-02-15
- ↑ 12,0 12,1 «Александрова-Зорина Елизавета Борисовна книги и биография, отзывы и цитаты»։ «Эксмо»։ Վերցված է 2017-03-22
- ↑ «Об издательском деле и книжном бизнесе»։ Библиотека им. В. А. Жуковского։ 2016։ Վերցված է 2019-02-15
- ↑ Шепелева, Татьяна (2016-07-29)։ «Елизавета Борисовна Александрова-Зорина»։ Централизованная библиотечная система Канавинского района։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Журнал "Звезда" вручил ежегодные премии за лучшие публикации»։ Радио Свобода (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Багречевская, Александра (2017-07-01)։ «Елизавета Александрова-Зорина: «Обидно, что в России нет больших литературных фестивалей»»։ Охтинский пресс-центр։ Վերցված է 2019-02-15
|