Ելենա Վոլկովա (նկարչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ելենա Վոլկովա (այլ կիրառումներ)
Ելենա Վոլկովա
Ծնվել էհունիսի 3, 1915(1915-06-03)
ԾննդավայրՉուգուև, Խարկովի մարզ
Վախճանվել էհոկտեմբերի 8, 2013(2013-10-08) (98 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություննկարչուհի

Ելենա Անդրեևնա Վոլկովա (ռուս.՝ Еле́на Андре́евна Во́лкова, հունիսի 3, 1915(1915-06-03), Չուգուև, Խարկովի մարզ - հոկտեմբերի 8, 2013(2013-10-08), Մոսկվա, Ռուսաստան), նաիվ արվեստի ոճով ստեղծագործող ռուս նկարչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Վոլկովան ծնվել է 1915 թվականին Չուգուևում, այն տանից ոչ հեռու, որտեղ ծնվել է Իլյա Ռեպինը, հասարակ ընտանիքում: Նրա մայրը գյուղաբնակներից էր, հայրը եղել է փրկարար Սևերսկի Դոնեց գետի վրա:

1934 թվականին Ելենան սկսում է աշխատել որպես շարժական կինոկայանի կինոմեխանիկի օգնական: Պատերազմի ժամանակ եղել է տուժածների թվում և բուժում անցել հոսպիտալում: Ելենայի ամուսինը մահացել է պատերազմի ժամանակ:

Վոլկովան սկսում է նկարել 1960-ական թվականներից` 45 տարեկանում, չնայած գեղարվեստական կրթություն չուներ: Նրա մասնագիտական առաջընթացը նկատել է Վասիլի Երմիլովը` ուկրաինական ավանգարդի հիմնադիրներից մեկը, որը ձեռք է բերում Վոլկովայի մի շարք նկարներ[1]:

Նրա ստեղծագործությունները նկատում է մոսկովյան հայտնի քննադատ Միխայիլ Ալպատովը: Նաիվ արվեստի մոսկովյան «Ընծա» պատկերասրահից Սերգեյ Տարաբարովը 2000 թվականին Վոլկովին ճանաչում է Ռուսաստանում նաիվ արվեստի ոճով ստեղծագործող ամենահետաքրքիր նկարչուհիներից մեկը[2]:

Ելենա Վոլկովան դառնում է նաիվ արվեստի ոճով ստեղծագործող առաջին նկարչուհին, ում համար Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպում են անհատական ցուցահանդես[3]:

Ելենա Անդրեևնա Վոլկովան կյանքի վերջին տարիներին բնակվել է Մոսկվայում: Մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին` կյանքի 99-րդ տարում[4]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչուհու աշխատանքները իրենցից ներկայացնում են բնական հաճելի գործեր, որոնց դիտումը մարդուն հաճույք է պատճառում: Դրանք տարբեր կենդանիներ են, մարդիկ, մրգեր[5][6]:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 թ.` առաջին անհատական ցուցահանդեսը, Օմսկ[1]
  • 1990 թ.` մշտական ցուցադրություն նաիվ արվեստի «Ընծա» պատկերասրահում
  • 2001 թ` ցուցահանդես «Խաղաղություն բոլորին» Ժամանակակից արվեստի թանգանում[7]
  • 2005 թ.` ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություն Տրետյակովյան պատկերասրահում: Ներկայացված էին շուրջ 50 գեղանկարչական աշխատանքներ և 12 նկարներ Վոլկովայի հավաքածուից ու մասնավոր հավաքածուներից[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Выставка Е.Волковой в Третьяковской галерее на Крымском Валу» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2012-02-15 
  2. ««Наивные» живут долго» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2012-02-15 
  3. «Главный специалист по Раю наивный художник Елена Волкова» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2012-02-15 
  4. Умерла художница Елена Волкова, легенда наивного искусства
  5. Nathalia Brodskaïa «L’Art naïf» ed. Parkstone International ISBN 978-1-85995-668-7 p. 35
  6. Ксения Богемская «Советское наивное искусство» «The Soviet naïve art» ed.Интерроса ISBN 978-5-91105-018-4 p. 12, 16, 229, 324—325
  7. ««Пятый элемент» вдохновения» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-20-ին։ Վերցված է 2012-02-15