Ելենա Վոդորեզովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Վոդորեզովա
2011 Rostelecom Cup - Vodorezova.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Ամբողջական անուն`ռուս.՝ Елена Германовна Водорезова
Բնօրինակ անուն`ռուս.՝ Елена Германовна Буянова
Մասնագիտացում`գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 21, 1963(1963-05-21) (57 տարեկան)
Ծննդավայր`Մոսկվա, ԽՍՀՄ

Ելենա Վոդորեզովա (ռուս.՝ Еле́на Ге́рмановна Водоре́зова), մայիսի 21, 1963(1963-05-21), Մոսկվա, ԽՍՀՄ (ամուսնականը՝ Բույանովա). խորհրդային գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ: Խորհրդային պատմության մեջ Աշխարհի և Եվրոպայի կանանց մենասահքի մրցանակակիր, ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնուհի: Խորհրդային սպորտի ողջ պատմության ընթացքում օլիմպիական խաղերին մասնակցած ամենաերիտասարդ խորհրդային մարզիկը (1976 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցության պահին նա 12 տարեկան էր)[1]: ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ: Ռուսաստանի վաստակավոր մարզիչ:

Սպորտային կարիերա

Ծնվել է մարզական ընտանիքում, մայրը զբաղվել է մարմնամարզությամբ, հայրը` բասկետբոլով: Գեղասահքով սկսել է զբաղվել չորս տարեկանից: Առաջին մարզիչը Գալինա Բորիսովնա Վասիլկևիչն էր: Սովորել է N 704 դպրոցում: 1969 թվականից սովորել է ԲԿՄԱ գեղասահքի մասնագիտացված դպրոցում: 1973 թվականին նա հաղթել է իր առաջին մրցույթում: 1974 թվականից սկսել է մարզվել Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ: Առաջին տարում ոչ մի տեղ հանդես չի եկել`անցկացնելով ուժեղացված մարզումներ: Ծանրաբեռնվածությունը հաղթահարելուն օգնել է գեղասահքի նկատմամբ ունեցած մեծ սերն ու հետաքրքրությունը[2]:

1975 թվականի վերջին նա նվաճեց ԽՍՀՄ առաջնությունը պատանիների կարգում և «Московские новости» թերթի մրցանակի մրցաշարում`առաջ անցնելով խորհրդային ​​մյուս մարզիկներից, ինչպես նաև ամերիկացի Ուենդի Բերջին, ով 1975 թվականին չորրորդն էր Աշխարհի գավաթի առաջնությանը: Սա դրդեց, որ ֆեդերացիան ԽՍՀՄ ազգային հավաքականում նրան հատկացրեց միակ մենասահորդի տեղը: 1976 թվականի Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում կասկադի պարտադիր թռիչք էր կրկնակի ֆլիպը: Այս ցատկման տեխնիկայի համաձայն այն կարող էր դրվել միայն կասկադի առաջին երկու ցատկերի ժամանակ: Առաջնության բոլոր մասնակիցները, համապատասխանաբար, կատարեցին նայն այլ երկու ցատկերի հետ միասին: 12-ամյա Վոդորեզովան զարմացրեց դատավորներին և մասնագետներին, քանի որ նա միակն էր, ով այդ թռիչքը կատարեց եռակի թռիչք կասկադում (տուլուպ)`դառնալով կրկանկի ֆլիպ կասկադի առաջին կատարողը ոչ միայն կանանց շրջանում, այլ նաև տղամարդկանց:

Ազատ ծրագրում կանանց մենասահքում Ելենան առաջին անգամ կատարեց երեք եռակի ցատկ: Դրանից հետո նա մեծ ուշադրության արժանացավ: 1976 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ նա կրկին եռակի թռիչք կատարեց: Հիացած ու զարմացած դատավորները տեխնիկան գնահատեցին 5.9, իչը ահմարվում է պատմության ամենահիշարժան դեպքը: Միայն ֆիգուրներց հետ մնալը (18-րդ տեղ) հնարավորություն չտվեցին բարձրանալու: ABC ամերիկյան հեռուստատեսությունը, որը հեռարձակում էր կանանց մրցույթները, ընդգրկել էր ընդամենը 4-5 մասնակից կանանց ելույթ, սակայն Վոդորեզովայի երկու ներկայացումներն էլ անուշադրության չմատնվեցին: Մեծ ուշադրության արժանացրին նաև այլ երկրների հեռուստալրագրողներ: Մասնավորապես, ճապոնական հեռուստատեսությունը եկավ Ելենային նկարահանելու իր մոսկովյան կոմունալ բնակարանում (նմանատիպ իրադարձություններից հետո խորհրդային ղեկավարությունը Վոդորեզովայի ընտանիքին տրամադրեց առանձին բնակարան)[2]: 1976 թվականի ապրիլին նա հաղթեց ԽՍՀՄ առաջնությունում, այնուհետև դարձավ ԽՍՀՄ 5-ակի չեմպիոն 1976–77, 1980, 1982–83:`

Բացառիկ դեպք տեղի ունեցավ Ելենայի հետ 1977 թվականի Տոկիոյում կայացած աշխարհի գավաթի առաջնությունում: Ֆիգուրներում 13-րդ և կարճ ծրագրում 5-րդ տեղեր զբաղեցնելուց հետո բոլոր մասնակիցներից միակն էր, ով ազատ ծրագրում կատարեց երեք եռակի թռիչք (երկու տուլուպ և սալխ): Ելենան ստացավ առավելագույն գնահատական և հաղթեց ազատ ծրագիրը: 1978 թվականին խորհրդային մենասահորդուհիներից առաջինն էր, ով Եվրոպայի առաջնությանը բրոնզ նվաճեց: Առանց պարգըատրմանը սպասելու Ելենան շարժվեց դեպի ավտոբուսը`միայն այնտեղ իմանալով պարգևատրման արարողության մասին[2]: Աշխարհի առաջնությունում կատարում է եռակի ռիտտբերգեր և թռիչքի կասկադ` կրկնակի ակսել-օյլեր-եռակի սալխ:

1979 թվականին Զապորոժյեում կայացած ԽՍՀՄ առաջնությունում հանդես եկավ միայն պարտադիր ֆիգուրներով, ինչից հետո մրցույթից դուրս մնաց: Այնուհետև 1979-1981թթ. հիվանդության պատճառով հիմնականում հանդես չի եկել (ռևմատոիդ արթրիտ, քրոնիկ հիվանդություն[3]), սակայն երկարատև բուժումից հետո նա վերադարձավ սպորտ (Ս. Ժուկը մարզումները կառուցեց աճող գրաֆիկով): 1982 թվականի Եվրոպայի առաւնությանը նա կրկին զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ 1983 թվականին երկրորդն էր Եվրոպայի և երրորդը Աշխարհի առաջնություններում: Ելենան սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել պարտադիր ֆիգուրներին`ազատ ծրագրում կատարելով միայն մեկ եռակի թռիչք, իսկ 1981/1982 թվականների մրցաշրջանում սկսեց կատարել «բիլման» պիրուետը (նա աշխարհում առաջինն էր այն 4-5 մենասահորդուհիներից, ով կատարեց այս էլեմենտը):

1984 թվականին Զապորոժյեում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Ելենա որոշեց, որ դա իր կարիերայի վերջին մրցույթն է: Ֆեդերացիան նրան կարողացավ հանդես գալ[2]: Չնայած փոքր չափերի, սակայն գերազանց կատարվեցին պարտադիր ֆիգուրները: Դրանք ծայրաստիճան ճշգրիտ և բարձր արագությամբ էին: Կատարելով երեք ֆիգուրներից երկուսը` մասնակից մենասահորդուհիներից միակն էր, ով ստացավ 4 միավորից բարձր միավորներ: Սակայն երբ ամփոփվեցին գնահատականները, պարզվեց, որ մեկ դատավորական ձայնի պատճառով հաղթել է ամերիկուհի Սամներսը: Ելենան երկրորդն էր: Ընդ որում չորս դատավորներ Ելենային տվել էին առաջին հորիզոնականը, չորսը` երկրորդը, միայն բելգիացի դատավորն էր նրան տվել 12-րդ տեղը: Սա սկանդալ առաջացրեց, ինչը տարածվեց մամուլում`անգամ New York Times-ում[4]: Ռեֆերի Ս. Բյանկետտին նկատողություն արեց դատավորին, իսկ օլիմպիադայի ավարտից հետո նրան զրկեցին մրցավարությունից: Ինքը՝ Ելենան, «Ժամանակ» հեռուստաալիքի «Մենախոսություն» հաղորդաշարի ժամանակ ասաց, որ պարտադիր ֆիգուրների համար ստացել է փոքրիկ ոսկե մեդալ (նա իսկապես ստացել է այս մեդալը, բայց 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում[2]): Կարճ ծրագրում մարզիկն ինքն իրեն ապահովագրեց` փոխարինելով կասկադում իր համար պրոբլեմատիկ եռակի տուլուպը կրկնակի ակսելով: Սակայն չկարողացավ կանխել պտույտը: Ստիպված էր կատարել ավելորդ օլլեր, իսկ հետո նոր միայն մեկ ռիտբերգեր` պարտադիր կրկնակիի փոխարեն: Մնալով առանց էլեմենտների`դատավորները կտրուկ իջեցրին իրենց գնահատականները`թողնելով նրան ութերորդ տեղում: Ազատ ծրագրում Ելենան չկարողացավ կատարել անգամ մեկ եռակի թռիչք և դա այն դեպքում, երբ առաջատարները կատարում էին երեք-չորսը: Դատավորները տվեցին նրան միայն 11-րդ տեղը: 1984 թվականին մարզիկը թողեց սիրողական կարիերան`կուտակված հոգնածության պատճառով[5]:

Վոդորեովան գեղասահքում առաջին կինն էր, ով կատարեց.

  • կարճ ծրագրում եռակի թռիչք (1976 թ.)
  • եռակի թռիչք, որին հաջորդեց կասկադում երկրորդը (կրկնակի ֆլիպ—եռակի տուլուպ, 1976 թ.)
  • ազատ ծրագրում երեք եռակի թռիչք (երկու տուլուպ և սալխ, 1976 թ.)

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Վոդորեզովան (աջից)` Ադելինա Սոտնիկովայի (կենտրոնում) և խորեոգրաֆ Իրինա Տագաևայի հետ պատանիների կարգում «Գրան-Պրիի »մրցաշարում `2010/2011

1984 թվականին ավարտել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը:

Նա աշխատում է որպես մարզիչ ԲԿՄԱ-ում: Ավելի հաջողված սաներից են` Օլգա Մարկովան, Անդրեյ Գրյազևը, Էլենե Գեդենաշվիլին, օլիմպիական չեմպիոնուհի Ադելինա Սոտնիկովան, Արտյոմ Բորոդուլինը, Մաքսիմ Կովտունը, Մարիա Սոտսկովան: Որոշ ժամանակ մարզել է Մարիա Բուտիրսկայային և Ալինա Գերշկովիչին: 2009 թվականի Աշխարհի առաջնությանը անսպասելիորեն հաջող հանդես եկավ Դենիս Թենը[6]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ծանոթանում է չմշկասահորդ Սերգեյ Բույանովի հետ (այժմ աշխատում է կինոարտադրության ոլորտում): Նրանք ամուսնացան, իսկ 1987 թվականին ծնվեց նրանց որդին` Իվանը:

2008 թվականին «Ռոսիա» հեռուստաալիքում թողարկվեց «Երկու քույրեր» հեռուստասերիալը, որը հեռուստատեսությամբ դիտվեց որպես Ելենա Վոդորեզովայի պատմություն: Վոդորեզովան նկարահանվել է մարզչի էպիզոդիկ դերում և եղել է ֆիլմի խորհրդատու[7]: Միևնույն ժամանակ ֆիլմի սցենարի հեղինակը հերքում է այն տեղեկությունը, որ սյուժեն հիմնված է Վոդորեզովայի ճակատագրի վրա[8]:

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ/Մրցաշրջան 1975-76 1976-77 1977-78 1978-79 1979-80 1980-81 1981-82 1982-83 1983-84
Ձմեռային օլիմպիական խաղեր 12 8
Գեղասահքի աշխարհի առաջնույուն 11 7 6 WD 5 3
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 5 3 3 2 WD
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 1 1 1 1 1

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շքանշան «Հայրենիքի վաստակի համար» IV աստիճանի (2014 թվականի մարտի 24). Սոչիում կայացած XXII օլիմպիական և XI պարալիմպիկ ձմեռային խաղերի 2014-ի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում մեծ ներդրման և Ռուսաստանի ազգային հավաքականների հաջող կատարումը ապահովելու գործում[9]
  • Բարեկամության շքանշան (2013 թվականի ապրիլի 29)[9]
  • Պաշտոնաթող գնդապետ (2013 թվականից)

Հեռուստատեսությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Վոդորեզովան` Իրինա Ռոդնինայի՝ Ռուսաստանի ռադիոյով հեռարձակվող «Стадион» ծրագրի հյուր` 2015 թվականի մարտին[10]

  1. СССР на Олимпийских играх Archived 2020-04-17 at the Wayback Machine. (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Материалы программы «Монолог. Елена Водорезова.» на канале «Время» ТВ России
  3. https://aif.ru/sport/person/3832
  4. статья в «Нью-Йорк Таймс» в списке поиска под № 6
  5. https://portal-kultura.ru/articles/best/4818-elena-vodorezova-kharlamov-byl-velikim-i-prostym/
  6. neweurasia.net " Денис Тен четвёртый на чемпионате мира среди юниоров(չաշխատող հղում)
  7. Иоч, Константин (3 апреля 2008)։ «Фигуристка с хвостиками»։ Российская газета։ Վերցված է 2014-02-20։ «РГ: Удалось создателям сериала воссоздать ваш образ? Водорезова: Да, очень похоже. Когда смотрела ролик, увидела главную героиню на льду и подумала, что это я выступаю: я тоже ходила с хвостиками, в таком же платье…» 
  8. Понятовская, Александра (2008-04-07)։ ««Госканал не считает нужным соблюдать закон»»։ Новая газета։ Վերցված է 2014-02-21։ «Создавая вымышленный персонаж, драматург использует элементы чьих-то биографий, черты характера, случаи из чужой жизни. Но попытки продюсеров ради привлечения скандального интереса к проекту выдать персонаж за конкретного человека, любимого целой страной и уже ушедшего, — это аморально и гадко. …Я, Александра Понятовская, категорически заявляю, что Елена Водорезова не имеет ни малейшего отношения к моей героине и ни в чём не послужила её прототипом.» 
  9. 9,0 9,1 Награждённые государственными наградами Российской Федерации
  10. Планета Станислава Жука Archived 2015-04-02 at the Wayback Machine. «"Стадион" с Ириной Родниной». Радио России, 2 августа 2015