Ելենա Սատինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Սատինե
Actress Elena Satine (cropped - Medium shot).jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 24, 1987(1987-11-24) (31 տարեկան)
Ծննդավայր՝Թբիլիսի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Georgia.svg Վրաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կոմպոզիտոր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 2180812
elenasatine.com

Ելենա Սատինե (անգլ.՝ Elena Satine, վրաց.՝ ელენა სატინი, նոյեմբերի 24, 1987(1987-11-24), Թբիլիսի, ԽՍՀՄ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է Starz հեռուստաալիքի «Կախարդական քաղաք» սերիալում և ABC հեռուսատընկերության «Վրիժառություն» օպերայում խաղացած դերերով:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատինեն ծնվել է Թբիլիսիում: Հետագայում նա տեղափոխվել է ապրելու Սոչիում: Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 6 տարեկան հասակում՝ մասնակցելով «Առավոտյան աստղ» մանկական հեռուստահաղորդմանը: 9 տարեկանում նա արդեն միջազգային մրցանակի դափնեկիր էր, եղել է «Կինոտավր» կինոփառատոնի ամենաերիտասարդ մասնակիցը: 1998 թվականին՝ Նյու Յորք կատարած մի քանի ուղևորություններից հետո, Սատինեն մասնակցել է մասնագիտական ​​արվեստի դպրոցների բաց մրցույթին և այնտեղ ընդունվել սովորելու: 16 տարեկանում՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, Սատինեն ուսումը շարունակել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում, ինչպես նաև միջազգային կրթաթոշակ է ստացել Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայից[1]:

Սատինեն նախքան «Կախարդական քաղաք» սերիալում կանոնավոր դեր ստանալը մի քանի աննշան դերեր է խաղացել հեռուստատեսությունում և կինոյում: Շոուն փակվել է երկու եթերաշրջանից հետո: 2014 թվականին հեռուսատընկերության «Վրիժառություն» օպերայում ստացել է ազնվակիրթ, խելացնոր Լուիզա Էլլիզի դերը: Նա սկզբում հրավիրված է եղել մի քանի էպիզոդների համար, բայց հետագայում ընդգրկվել է կանոնավոր կազմում[2]:

2013 թվականի դեկտեմբերի 31-ին Սատինեն ամուսնացել է «The All-American Rejects» խմբի երգիչ և բասիստ Թայսոն Ռիթերի հետ, որի հետ հանդիպում էր մեկ տարի[3]:

2015 թվականին նկարահանվել է Քրիս Քորնելի «Nearly Forgot My Broken Heart» տեսահոլովակում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Ալիքային ազդեցություն Ripple Effect Սոֆյա
2007 ֆ Holier Than Thou Էինկա
2008 ֆ Խորտկարանի աստղեր Bar Starz երիտասարդ դերասան
2008 ս Gemini Division Նադյա
2008 ս Խուզարկու Ռաշ Cold Case Նադյա Կոսլոու
2009 ֆ 5 գիշեր Հոլիվուդում 5 Nights in Hollywood Պենելոպա
2009 ֆ Adventures in Online Dating Քրիստինա
2009 ֆ Մի նայիր վերև Don't Look Up Անկա
2009 ս Մելրոուզ Փլեյս Melrose Place Էբբի Դուգլաս
2010 ս Ագաթա Քրիստի Պուարո Poirot կոմսուհի Անդրենի
2010 ս Սմոլվիլի գաղտնիքը Smallville Միրա
2010 ֆ Kelly Brook's Cameltoe Shows Ելենա
2011 ֆ Ձևացրու, որ իմ կինն ես Just Go with It Քրիստինա
2011 ս Ծովային ոստիկանություն: Հատուկ բաժին NCIS: Naval Criminal Investigative Service Ադրիանա Գորգովա
2012-2013 ս Կախարդական քաղաք Magic City Ջուդի Սիլվեր
2013 ֆ Վեցերորդ ատրճանակ The Sixth Gun Միսսի Հյում
2014 ս Agents of S.H.I.E.L.D. Լորելեյ
2014 ս Մատադոր Matador Մարգո
2014-2015 ս Վրիժառություն Revenge Լուիզա Էլլիս
2015 ֆ Կայծակ Zipper Էլլի Գրին
2015 ֆ The Pinhole Affect Բյանկա Ֆերդյուժ
2015 ֆ Beautiful Now Ջեկի
2016 ֆ Outlaw Ելենա
2016 ս Ժամանակից դուրս Timeless Ջուդիտ Քեմփբել
2017 ս Թվին Փիքս Twin Peaks Ռոնդա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]