Ելենա Պոպտոդորովա
Ելենա Պոպտոդորովա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1951 (73 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա[1][2] |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Սոֆիայի համալսարան (1975), Assumption University?, Ազգային և համաշխարհային տնտեսագիտության համալսարան և Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ, Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ և Բուլղարիայի Ազգային ժողովի անդամ |
Ստորագրություն | |
Elena Poptodorova Վիքիպահեստում |
Ելենա Պոպտոդորովա (ամբողջական անունը՝ Ելենա Բորիսլավովա Պոպտոդորովա-Պետրովա, բուլղար․՝ Елена Поптодорова, օգոստոսի 31, 1951, Սոֆիա, Բուլղարիա[1][2]), բուլղարացի դիվանագետ, քաղաքագետ և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի օգոստոսի 31-ին Սոֆիայում։
Ավարտել է Սոֆիայի անգլերենի առաջին դպրոցը 1969 թվականին։ Այնուհետև անգլերեն և իտալերեն է ուսանել Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետում (1974 թվական), հաճախել է Լիդսի համալսարանի (1974 թվական) և Սիենի համալսարանի դասընթացներին (1976-1978 թվականներ), որից հետո միջազգային հարաբերությունների և դիվանագիտության երկամյա դասընթաց է անցել Սոֆիայի Ազգային և աշխարհի տնտեսությունների համալսարանում (1979 թվական)։
1975-1990 թվականներին աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում՝ սկսելով որպես 3-րդ քարտուղար, այնուհետև եղել է Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչը Հռոմում և Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության գլխավոր հյուպատոսը Սան Մարինոյում (1987-1990 թվականներ)
2001 թվականի հունիսից մինչև 2002 թվականի հունվարը զբաղեցրել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների վարչության տնօրենի պաշտոնը։
2002 թվականի հունվարի 30-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 21-ը եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։
2008-2009 թվականներին Սևծովյան տարածաշրջանում աշխատել է որպես հատուկ դեսպան։
2009-2010 թվականներին եղել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության անվտանգության քաղաքականության տնօրինության ղեկավարը։
2010-2016 թվականներին կրկին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան։
2016 թվականի սեպտեմբերին Ելենա Պոպտոդորովան նշանակվել է Ամերիկյան հրեական կոմիտեի Կենտրոնական Եվրոպայի բաժանմունքի ղեկավար, հաջորդ տարվա մարտի 1-ին անձնական պատճառներով հրաժարական է տվել[3]։
Ներկայումս հանդիսանում է Ատլանտյան պայմանագրի ասոցիացիայի փոխնախագահ[4] և բուլղարական Ատլանտյան ակումբում Եվրաատլանտյան գործունեության գծով տնօրեն[5]։
Դիվանագիտական գործունեությանը զուգահեռ Ելենա Պոպտոդորովան զբաղվել է նաև պետական և հասարակական գործունեությամբ։
- 1990 թվականի հունիսից մինչև 2001 թվականի ապրիլ ընկած ժամանակահատվածում Մեծ Ազգային ժողովում ընտրվել է Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության ցուցակներով և Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովում։ Լինելով խորհրդարանի անդամ՝ աշխատել է արտաքին գործերի, ազգային անվտանգության, ռադիոյի և հեռուստատեսության, մարդու իրավունքների և գյուղատնտեսության կոմիտեներում։
- Բուլղարիայի Ատլանտյան ակումբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ է (1991 թվականից)։
- Բուլղարիայում Ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է (1995 թվականից)։
- Ընտանիքի պլանավորման ասոցիացիայի վարչության անդամ է (1996 թվականից)։
- Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի վարչության անդամ է (1997 թվականից)։
- Դիվանագիտության գործադիր խորհրդի անդամ է (Վաշինգտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 2003 թվականից)։
Ունի մի շարք գերատեսչական և հոբելյանական պարգևներ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.holocaustremembrance.org/2003/bios2003.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://holocaustremembrance.org/2003/bios2003.html
- ↑ https://www.mediapool.bg/elena-poptodorova-podade-ostavka-ot-amerikanskiya-evreiski-komitet-news260816.html(բուլղ.)
- ↑ «About Us - Atlantic Treaty Association». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «The ACB Team Атлантическият клуб в България». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Елена Поптодорова(բուլղ.)
- ELENA B. POPTODOROVA(անգլ.)
- Elena POPTODOROVA Արխիվացված 2019-05-05 Wayback Machine(անգլ.)