Ելենա Պետուշկովա
Ելենա Պետուշկովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | կենսաքիմիկոս և dressage rider |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 17, 1940[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մահվան ամսաթիվ | հունվարի 8, 2007 (66 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Հասակ՝ | 160 սանտիմետր[2] |
Քաշ | 65 կիլոգրամ[2] |
Ելենա Պետուշկովա (ռուս.՝ Елена Владимировна Петушкова. նոյեմբերի 17, 1940[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - հունվարի 8, 2007, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս ձիավարուհի մարզիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), մարզիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականից ընդգրկվել է ձիավարության խորհրդային հավաքականի կազմում։ Մասնակցել է 1968 թվականի Մեխիկոյի Օլիմպիական խաղերին և արծաթե մեդալ նվաճել թիմային հաշվարկում ՝ Իվան Կալիտայի և Իվան Կիզիմովի հետ։ Չորս տարի անց նույն թիմակիցների հետ նվաճել է Մյունխենի օլիմպիական խաղերի ոսկե մեդալը և, բացի այդ, անհատական հաշվարկով արժանացել է արծաթե մեդալի։ Իր կարիերայի ընթացքում Պետուշկովան տասներեք անգամ դարձել է ԽՍՀՄ-ի կամ Ռուսաստանի չեմպիոնուհի, իսկ 1970 թվականին էլ հռչակվել է աշխարհի չեմպիոնուհի՝ հաղթանակ տանելով Էքս-լա-Շապելում[3] անցկացված բարձրագույն մակարդակի առաջնությունում։
Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո նա դարձել է Խորհրդային Միության օլիմպիական կոմիտեի փոխնախագահ (1983-1991), ապա՝ Ռուսաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ (1996-1999), 1997 թվականից էլ՝ ձիավարության Ռուսաստանի հավաքական թիմի մարզիչ[3]։
Գիտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելենա Պետուշկովան մարզական կարիերային զուգահեռ գիտական կարիերա է արել։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանության բաժինը, 1966 թվականից աշխատել է այդ նույն համալսարանի կենսաբանության ամբիոնում՝ որպես գիտաշխատող։ 1991-1997 թվականներին գիտահետազոտական աշխատանքները շարունակել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտում։ Հաջողությամբ պաշտպանել է իր պատրաստած ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1982 թվականին հրատարակել է «Введение в кинетику ферментативных реакций» մենագրությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Петушкова Елена Владимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 «Equestrian dressage champion Petushkova dies at 66» sur le site Rianovosti (անգլերեն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Амазонки из МГУ // Химия и жизнь — XXI век. — 1971. — № 3. — С. 95—96.
- Ласкова А. Встреча с Еленой Петушковой // Коневодство и конный спорт. — 1981. — № 8. Архивировано из первоисточника 8 դեկտեմբերի 2021.
- Петушкова Е. В. Путешествие в седле по маршруту «Жизнь». — М.: Физкультура и спорт, 1985. — 192 с. — (Сердца, отданные спорту). — 75 000 экз.
- Соболева Ольга Петушкова Елена Владимировна // Золотой мустанг. — 2007. — № 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Елена Вайцеховская. (2007 թ․ հունվարի 10). «Фрау Пепел». «Спорт-Экспресс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին.
- Елена Петушкова на databaseolympics.comԱրխիվացված 2007-02-21 Wayback Machine(անգլ.)
|
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 8 մահեր
- 2007 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային կենսաքիմիկոսներ
- Խորհրդային կին գիտնականներ
- Մարզուհիներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ