Ելենա Մրոզովսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Մրոզովսկայա
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան 1892
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել է1941[1][2]
Մահվան վայրՌեպինո
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Մասնագիտությունլուսանկարիչ
 Elena Mrozovskaya Վիքիպահեստում

Ելենա Լուկինիչնա Մրոզովսկայա (ծննդյամբ` Կնյաժևիչ, ոչ ուշ քան 1892, Ռուսական կայսրություն - 1941[1][2], Ռեպինո), չեռնոգորյան ծագմամբ առաջին պրոֆեսիոնալ ռուս լուսանկարիչներից մեկը, մանկավարժ[3]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրոզովսկու եղբայրը՝ Վլադիմիր Պավլովիչ Մրոզովսկին, եղել է մեխանիկ-ինժեներ և նկարիչ, իսկ նրա հորեղբայրը՝ Իոսիֆ Իվանովիչ Մրոզովսկին, 1915-1917 թվականներին եղել է Մոսկվայի ռազմական նահանգապետը[4]։ Մրոզովսկայան սկզբում աշխատել է որպես ուսուցիչ և վաճառող։ Եղել է սիրողական լուսանկարիչ։ 1892 թվականին ավարտել է ԿՌՏԸ–ին (Կայսերական ռուսական տեխնիկական ընկերություն) կից լուսանկարչության V բաժնի դասընթացները։ Նա ուսումն ավարտել է Փարիզում՝ Նադարի մոտ, որը հետաքրքրվում էր գեղարվեստական լուսանկարչությամբ[3][5]։ Վերադառնալով Սանկտ Պետերբուրգ` 1894 թվականին նա բացել է ստուդիա[3][5]։ 1897 թվականից Ելենան հանդիսանում էր Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի կանանց փոխադարձ բարեգործական ընկերությանը կից Կանանց լուսանկարչական ակումբի անդամ։ 1913 թվականին Մրոզովսկայայի ֆոտոստուդիան վերափոխվեց «Ռուս-սլավոնական կանանց գեղարվեստի և լուսանկարչութան Ելենա ստուդիա», որը հետագայում պետք է դառնար «Կանանց աշխատանքի տան» մի մասը։ 1920 թվականին նա բնակվում էր Սերովոյի շրջանում։ Մահացել է 1941 թվականին Ռեպինոյում[6]։

Ֆոտո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրոզովսկայայի լուսանկարների շարքում էին Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը[5], Մաթիլդա Կշեսինսկայան[4], Վերա Կոմիսարժևսկայան, Անաստասիա Վյալցևան և այդ տարիների այլ նկարիչներ, գրողներ և դերասաններ[3]։ 1896 թվականի սկզբին նրա կողմից կատարված Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի լուսանկարը, համարվում է կոնսերվատորիայի ամենավաղ շրջանի պատկերներից մեկը։ 1897 թվականին նրան անվանակոչեցին Կայսերական երաժշտական ընկերության պաշտոնական լուսանկարիչ[5]։ 1897 թվականին նա նվաճեց բրոնզե մեդալ Ստոկհոլմի միջազգային ցուցահանդեսում, իսկ 1900 թվականին Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսում, արծաթե մեդալ, 1898 թվականին մասնակցել է ԿՌՏԸ-ի հինգերորդ լուսանկարչական ցուցահանդեսին, 1905 թվականին Լիեժի համաշխարհային ցուցահանդեսին[3][5], և 1911 թվականին Սանկտ Պետերբուրգի «Լուսանկարչական նորություններ» ամսագրի առաջին ցուցահանդեսին։ 1897 թվականին Ելենան արժանացավ «Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի լուսանկարիչ» պատվավոր կոչմանը։ 1903 թվականին Ելենա Մրոզովսկայան հրավիրվեց Ձմեռային պալատ՝ նկարելու Նիկոլայ II-ի արքունիքի կողմից կազմակերպված ամենաշքեղ տոնակատարությանը մասնակցող բարձր դասի անձանց։ Նա համարվում է Կայսերական տեխնիկական ընկերության լիիրավ անդամ։

Հավաքածուներ և ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանուհի Օլգա Օռլովան պարահանդեսի ժամանակ, 1903 թվական

Նրա լուսանկարներից մեկը՝ 1903 թվականին Ձմեռային պալատում անցկացված պարահանդեսի ժամանակ արքայադուստր Օլգա Օրլովայի գլխազարդով գունավոր լուսանկարը գտնվում է Էրմիտաժի հավաքածուի մեջ[7]։ 2003 թվականին այն Էրմիտաժ է տեղափոխվել Լոնդոնի Սոմերսեթ հաուսից Սանկտ Պետերբուրգի երեքհարյուրամյակի տոնակատարություններին նվիրված շարժական ցուցահանդեսի ժամանակ[8][9]։ Նրա մեկ այլ գունավոր լուսանկարը՝ «Փոքրիկ աղջկա դիմանկարը», գտնվում է Մոսկվայի լուսանկարների տան հավաքածուի մեջ և ներկայացվել է Ամստերդամում 2013 թվականի սկզբին՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում[10]։ Մրոզովսկու շատ լուսանկարներ պահվում են Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի[5] և Մոսկվայի Մ. Գլինկայի անվան երաժշտական մշակույթի թանգարանի հավաքածուներում։ Մի քանի լուսանկարներ էլ գտնվում են Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվի հավաքածուներում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Photographers’ Identities Catalog
  2. 2,0 2,1 2,2 MAK (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Бархатова, Е.В., Мрозовская Елена Лукинична [Elena Lukinichna Mrozovskaya] (Russian), Runivers, Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  4. 4,0 4,1 Chuilon, Jacques (2009), Mattia Battistini: King of Baritones and Baritone of Kings, Scarecrow Press, էջ 316, ISBN 9780810867277.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Елена Мрозовская: первая русская женщина-фотограф [Elena Mrozovskaya: the first Russian woman photographer], rosphoto.com, 2012 թ․ նոյեմբերի 12.
  6. Pachmuss, Temira (1992), A moving river of tears: Russia's experience in Finland, American university studies: Slavic languages and literature, vol. 15, P. Lang, էջ 173, ISBN 9780820419565, «Elena Lukinichna Mrozovskaya, an artistic photographer in St. Petersburg, had a house in Vammelsuu in the 1920s; in 1941 she died in Kuokkala, after the Soviet-Finnish War of 1939-40.»
  7. Exhibitions on tour: Princess Olga Orlova in masquerade Արխիվացված 2013-10-21 Wayback Machine, Hermitage Museum, retrieved 2013-10-19.
  8. Monahan, Mark (2003 թ․ հունիսի 14), «Viewfinder: Princess Orlova-Davydova», The Daily Telegraph.
  9. St. Petersburg: A 300th Birthday Tribute Արխիվացված 2013-10-20 Wayback Machine, Hermitage Rooms Archive, Courtauld Gallery, retrieved 2013-10-19.
  10. Brooks, Katherine (2012 թ․ դեկտեմբերի 19), Color Photography In Russia: 'Primrose' Exhibit Features Amazing Vintage Snapshots Of The Motherland, Huffington Post.
  11. Mrozovskaya, Helena Lukinichna Արխիվացված 2013-10-19 Wayback Machine, Russian State Archive of Literature and Art, retrieved 2013-10-18.