Ելենա Կունդուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Կունդուրա
 
Կուսակցություն՝ Նոր ժողովրդավարություն, Անկախ հույներ և ՍԻՐԻԶԱ
Կրթություն՝ Աթենքի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, մոդել և թեթևատլետ
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1962(1962-11-02) (61 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
Հայր Ալեքսանդրոս Կունդուրաս
 
Կայք՝ elenakountoura.gr

Ելենա Կունդուրա (հուն․՝ Έλενα Κουντουρά, նոյեմբերի 2, 1962(1962-11-02), Աթենք, Հունաստան), հույն քաղաքական և պետական գործիչ, մոդել։ 2019 թվականի հուլիսի 2-ից Եվրոպական խորհրդարանի գործող պատգամավոր է, այժմ ներկայացնում է «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունը և ընդգրկված է «Եվրոպական Միացյալ ձախեր/Հյուսիսի ձախ-կանաչներ» խմբի մեջ[1]։ Նախկինում՝ 2015-2016 թվականներին, եղել է Էկոնոմիկայի, զարգացման և զբոսաշրջության նախարարությունում զբոսաշրջության նախարարի տեղակալ, իսկ 2016-2019 թվականներին՝ զբոսաշրջության նախարար Ալեքսիս Ցիպրասի առաջին և երկրորդ գրասենյակներում։ 2004-2007 և 2011-2019 թվականներին եղել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 2-ին Աթենքում[1][2]։ Հայրը՝ Ալեքսանդրոս Կունդուրասը, հունական բանակի սպա էր[2]։ «Սև գնդապետների» իշխանության գալուց հետո՝ 1967 թվականի դեկտեմբերի 13-ին, մասնակցել է Կոնստանտին 2-րդ թագավորի անհաջող հակահետախուզությանը և զորացրվել։ Եղել է պրոկորոլևյան քաղաքական կազմակերպության կազմակերպիչներից և ղեկավարներից մեկը։

Սպորտային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներին զբաղվել է սպորտով։ Հունաստանի չեմպիոն է եղել բարձրացատկում, ինչպես նաև 1978 թվականի աթլետիկայի Պանելինյան առաջնությունում 100 մետր արգելավազքում[2]։ Երկար տարիներ եղել է աթլետիկայի բարձրացատկի ազգային հավաքականի անդամ[3]։

1984 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի ֆիզդաստիարակության ֆակուլտետը (ֆիզդաստիարակության և սպորտի դպրոց, հուն․՝ ΤΕΦΑΑ), ստացել է բակալավրի աստիճան[1][2]։

Մոդելի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984-1996 թվականներին սկսել Միջազգային գործունեությունը նորաձևության ոլորտում։ 1990 թվականին նա CNN-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն 10 մոդելներից մեկը։ Տեղափոխվել է Փարիզ, աշխատել Տոկիոյում, Նյու Յորքում և Միլանում։ Երկար տարիներ համագործակցել է ֆրանսիացի լուսանկարիչ, մոդելավորող և արտ-տնօրեն Սերժ Լյուտանսի, ճապոնական Shiseido կոսմետիկ ընկերության հետ։ 1990 թվականներին մոտ էր Իման և Լինդա Եվանգելիստաի հետ, աշխատում էր Elite գործակալության հետ։ 1997 թվականին վերադարձել է Հունաստան, մինչև 2003 թվականը եղել կանանց ամսագրի խմբագիր[1][2].

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մարտի 7-ի ընտրությունների արդյունքում ընտրվել Է Աթենքի Առաջին շրջանի խորհրդարանի պատգամավոր, ներկայացրել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը։ 2007 թվականի սեպտեմբերի 16-ի և 2009 թվականի հոկտեմբերի 4-ի հետագա ընտրությունների արդյունքներով խորհրդարան չի անցել։ Վերադարձել է 2011 թվականի նոյեմբերին, երբ Դիմիտրիս Ավրամոպուլոսը հեռացել է Լուկաս Պապադիմոսի կառավարությունից։ 2012 թվականի փետրվարի 12-ին Հունաստանի, Եվրոպական հանձնաժողովի և Հունաստանի բանկի միջև փոխըմբռնման երկրորդ հուշագրի հետ անհամաձայնության պատճառով, որը Լուկաս Պապադիմոսը մտցրել էր խորհրդարան քննարկման, Անտոնիս Սամարասի որոշմամբ դուրս է եկել «Նոր ժողովրդավարությունից»։ Շարունակել է քաղաքական գործունեությունը որպես անկախ պատգամավոր և խորհրդարանի մյուս ինը անդամների հետ ստեղծել «Անկախ հույներ» կուսակցության առաջին խորհրդարանական խումբը։ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններում ներկայացրել է «Անկախ հույներ» կուսակցությունը Աթենքի առաջին շրջանում, վերընտրվել է 2012 թվականի հունիսի 17-ին, 2015 թվականի հունվարի 25-ին և 2015 թվականի սեպտեմբերի 20-ին[1]։ 2014 թվականին գլխավորել է կուսակցական խումբը։ 2019 թվականի հունվարի 14-ին հեռացվել է «Անկախ հույներ» կուսակցությունից Ալեքսիս Ցիպրասի կաբինետին աջակցելու համար և տեղափոխվել «ՍԻՐԻԶԱ» կուսակցություն[2]։

2014-2015 թվականներին եղել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հույն անդամ, աշխատել է ներգաղթի, փախստականների և տեղահանված անձանց կոմիտեում և հավասարության և խտրականության դեմ պայքարի կոմիտեում[1]։

2015 թվականի հունվարի 27-ից եղել է զբոսաշրջության նախարարի տեղակալ, 2016 թվականի նոյեմբերի 5-ից՝ զբոսաշրջության նախարար Ալեքսիս Ցիպրասի գրասենյակում։ Նա պաշտոնավարել է մինչև 2019 թվականի մայիսին կառավարության փոփոխությունը[1][2]։

2019 թվականի մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր «ՍԻՐԻԶԱ» կուսակցությունից։ Ընդգրկվել է «Եվրոպական Միացյալ ձախեր/Հյուսիսի ձախ-կանաչներ» խմբում[1]։

Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին։

Բարեգործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունդուրան զբաղվում է բարեգործությամբ։ 2009 թվականից եվրոպական «Europa Donna» ոչ առևտրային կազմակերպության հունական մասնաճյուղի նախագահն է։ Կազմակերպությունը զբաղվում է կրծքի քաղցկեղի կանխարգելման և ավելի լավ ծառայությունների մատուցման հարցերով։ 2009 թվականից աշխատում է որպես կամավոր Հունական և միջազգային ՀԿ-ներում, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Κιβωτός του Κόσμου-ը։ Հատուկ ուշադրություն է դարձնում բարեգործությանը, մարդու իրավունքներին, առողջությանը, կանանց և ընտանեկան խնդիրներին[1][2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «2019 թվականի զբոսաշրջության նախարար» միջազգային մրցանակ ITB Berlin-ում[1]
  • 2019 թվականի մրցանակ զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի կողմից[1]

Նա պարգևի Է արժանացել հունական պարալիմպիկ կամավորականության տարածմանն աջակցելու համար, իսկ 2007 թվականի դեկտեմբերին հունական կառավարության կողմից ընտրվել է որպես սոցիալական կամավորության բարի կամքի դեսպան[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ծանոթացել է իսպանացի ֆուտբոլիստ Միշել Պինեդայի հետ։ 1987 թվականին նրա հետ ամուսնացել է Վուլիագմենի Սուրբ Գեորգիի եկեղեցում։ Հարսանիքին ներկա էր «Էսպանյոլ» ֆուտբոլային թիմը։ Ամուսնալուծվել է 2,5 տարի անց[2]։

Երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Սարանդիս Պապահրիստոպուլոսի հետ (Σαράντης Παπαχριστόπουλος),։ Վերջինս խաղում է «Պանիոնիոս», «Օլիմպիակոս» ակումբներում և Հունաստանի հավաքականում։ Այս ամուսնությունից ունի երկու որդի՝ Ալեքսանդրոս և Մարիոս[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Elena Kountoura» (անգլերեն). European Parlament. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Έπη Τρίμη (2020 թ․ դեկտեմբերի 8). «Έλενα Κουντουρά: Η διεθνής καριέρα, ο άγνωστος γάμος, οι διάσημες φιλίες και οι φιλανθρωπίες και η πολιτική» (հունարեն). Enimerotiko.gr. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Роксолана Черноба (2016 թ․ հուլիսի 6). «Елена Кундура: «Жизнь прекрасна и коротка»». «Редкие земли». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Կունդուրա» հոդվածին։