Ելենա Կոլցովա-Մոսալսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ելենա Կոլցովա-Մոսալսկայա
Dora d'Istria.jpg
Ի ծնե անգլ.՝ Helena Koltsova-Massalskaya և ռում.՝ Elena Ghica
Կեղծանուն Dora d'Istria
Ծնվել է փետրվարի 3, 1828(1828-02-03)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա[1]
Վախճանվել է նոյեմբերի 17, 1888(1888-11-17)[1][2] (60 տարեկանում)
Մահվան վայր Ֆլորենցիա, Իտալիա
Ազգություն ալբանացի
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիա[1]
Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Մասնագիտություն նկարչուհի, հեղինակ, գրող, ակնարկագիր, պատմաբան և traveller
Թեմաներ էսսե
Անդամակցություն Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
Dora d'Istria Վիքիպահեստում

Իշխանուհի Ելենա Միխայլովնա Կոլցովա-Մոսալսկայա (ռուս.՝ Елена Михайловна Кольцова-Мосальская, օրիորդական ազգանունը՝ Գիկա, 22 հունվարի, 1828, Բուխարեստ, Ռումինիա - 17 նոյեմբերի, 1888, Ֆլորենցիա, Իտալիա), ռումինացի նկարչուհի, գրող և լեռնագնաց, ով երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում: Իր ստեղծագործությունները տպագրել է Դորա դ'Իստրիա (Dora d'Istria) կեղծանունով[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Գիկան ծնվել է 1828 թվականի հունվարի 22-ին Բուխարեստում։ Նա սերում է իշխանական Գիկա (Ghika) տոհմից, որի արմատները գալիս են Ալբանիայից։ Այդ տոհմի սերունդները XVII դարում գոսպոդարներ են եղել Մոլդավիայում ու Վալախիայում։ Ելենա Գիկայի հայրն իշխան Միխայ Գիկայն էր։ Նա Մոլդավիայի գոսպոդար Գրիգորի ІV Գիկայի զարմուհին էր[4]:

Իշխանուհի Ելենա Գիկան պատանեկան տարիքում ստացել է լավ կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է արտասահմանում։ Եղել է պոլիգլոտ. ազատ տիրապետում էր ավելի քան 10 լեզուների, այդ թվում ռումիներենին, ռուսերենին, իտալերենին, գերմաներենին, անգլերենին, ֆրանսերենին, լատիներենին, հին ու նոր հունարեններին, ալբաներենին և այլն։ Պրուսիայի մայրաքաղաքում նա մեծ տպավորություն է գործել Ալեքսանդր ֆոն Հումբոլտի վրա հին հունարենի իր իմացությամբ։

1849 թվականին Յասիում ամուսնացել է ռուս սպա, իշխան Ալեքսանդր Կոլցով-Մոսալսկու հետ։ Ամուսիներն ապրել են Ռուսաստանում մինչև իշխանի մահը 1855 թվականին[5]: Հետագայում Ելենա Կոլցովա-Մոսալսկայան ճանապարհորդել է Եվրոպայի երկրներում՝ այցելելով Շվեյցարիա, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան և Անատոլիա: Եղել է ԱՄՆ-ում։

1885 թվականին ուղեկցորդի հետ Ալպերում բարձրացել է Մոնբլանի ու Մյոնխի գագաթները՝ այդպիսով դառնալով ռուս առաջին կին լեռնագնացը։

Առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել Ռուսաստանից տեղափոխվել Իտալիայի Ֆլորենցիա քաղաք, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։ Մահացել է 1888 թվականի նոյեմբերի 17-ին։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոլցովա-Մոսալսկայան սովորել է Դրեզդենում, ապա Վիեննայում, Վենետիկում և Բեռլինում:

Ելենա Կոլցովա-Մոսալսկայայի բնանկարներից

Սանկտ Պետերբուրգում Ելենա Կոլցովա-Մոսալսկայան ակտիվորեն մասնակցել է մայրաքաղաքի նկարչական կյանքին։ Գեղարվեստի ակադեմիայում ցուցադրված բնանկարների համար արժանացել է մրցանակի։ Իր նկարներում Կոլցովա-Մոսալսկայան պատկերել է հիմնականում հարավային Եվրոպայի բնությունն ու ճարտարապետությունը։ Եղել է ռուսական ու արևմտաեվրոպական բիդերմեյեր ստեղծագործական ուղղության ներկայացուցիչներից։

1855 թվականին տպագրվել է նրա առաջին գիրքը՝ «La vie monastique dans l'Eglise orientale» գիրքը (որը հետագայում բազմիցս վերահրատարակվել է)։ Ստեղծագործել է ֆրանսերեն կոմսուհի Դորա դ’Իստրիա (Comtesse Dora d'Istria ) կեղծանունով[3]:

Գրել է մի շարք հոդվածներ՝ նվիրված արվեստի պատմության, գրականության, քաղաքական, սոցիալական ու կրոնական հարցերի։ Նրա հոդվածները տպագրվել են եվրոպական գրեթե բոլոր երկրների պարբերականներում։ Իր գրական ու հրապարակախոսական երկերով ճանաչում է ձեռք բերել Եվրոպայում։

Եղել է եվրոպական մի շարք գիտական միությունների անդամ։ Հունաստանի կառավարության կողմից նրան արժանացել է «մեծն քաղաքացու» կոչման, ինչպես նաև եղել է իտալական մի շարք քաղաքների պատվավոր քաղաքացի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La vie monastique dans l'Eglise orientale (1855, 3-րդ հրատ., 1858),
  • Les femmes en Orient (Ցյուրիխ, 1858),
  • Excursion en Roumelie et en Moree (Ցյուրիխ, 1858),
  • Des femmes par une femme (Ցյուրիխ, 1864),
  • Les roumains et la papaute,
  • La poesie des Ottomans (Պ., 1877, 2-րդ հրատ.),
  • Gli Albanesi in Rumenia (Գիկա իշխանների պատմությունը XVII-XIX դարերում) (2-րդ հրատ., Ֆլորենցիա, 1873),
  • մի շարք հոդվածներ, որ տպագրվել են տարբեր ամսագրերում ու թերթերում։

Հասարակական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելենա Կոլցովա-Մոսալսկայան (Գիկա) ընտրվել է՝

  • Աթենքի հնագիտական միության պատվավոր անդամ (1860),
  • Ֆրանսիայի Աշխարհագրական միության անդամ (1866),
  • Վենետիկի ակադեմիայի թղթակից անդամ (1868),
  • Միլանի ակադեմիայի պատվավոր անդամ (1868),
  • Տրիեստի ու Աթենքի գիտական միությունների պատվավոր անդամ (1870),
  • Կոստանդնուպոլսի Ազգային մարմնամարզական միության պատվավոր նախագահ (1870),
  • Սմիրնի (Ասիա) Elicona միության պատվավոր նախագահ (1871),
  • Ուրբինոյի ակադեմիայի անդամ (1871),
  • Ֆլորենցիայում իտալական թատերական արվեստի զարգացման միության անդամ (1872),
  • Հույն կանանց կրթությանը նպաստելու միության պատվավոր փոխնախագահ (1872),
  • Հռոմի ակադեմիայի անդամ (1873),
  • Նեապոլի Pitagorica ակադեմիայի պատվավոր անդամ (1873)
  • Բարսելոնայի արվեստների ազգային ակադեմիայի անդամ,
  • Բուենոս Այրեսի հնէաբանության ինստիտուտի անդամ (1873),
  • Արևելքի ուսումնասիրության իտալական միության անդամ (1873) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гика, Елена Михайловна // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Кольцова-Мосальская, Елена Михайловна // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]