Ելենա Կացյուբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Կացյուբա
Еле́на Алекса́ндровна Кацю́ба
Ծնվել էհունվարի 24, 1946(1946-01-24) կամ 1946[1]
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 15, 2020(2020-02-15) կամ 2020[1]
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերպոեզիա և Դյուրադարձուկ
Պարգևներ
Կայքwriter21.ru/kacyuba-e/
 Elena Kacyuba Վիքիպահեստում

Ելենա Կացյուբա (ռուս.՝ Еле́на Алекса́ндровна Кацю́ба, հունվարի 24, 1946(1946-01-24) կամ 1946[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2020(2020-02-15) կամ 2020[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի։

Ավարտել է Կազանի համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Յուննա Մորիցի և Անդրեյ Վոզնեսենսկու նախաձեռնությամբ Կացյուբան ընդունվել է գրողների միություն Հենրիխ Սապգիրի երաշխավորությամբ, ԽՍՀՄ փլուզումից հետո ԳՄ կայացած առաջին համաժողովում։

Մասնակցել է Սորբոնի (2002) Ռուսական բանաստեղծական ընթերցումներին, Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառին (2004), Փարիզի (2005) Գրքի սալոնին, «Կիևյան դափնիներ» (2007) պոետական փառատոնին, Պրագայի «Եվրոպա 2008» միջազգային գրական առաջին փառատոնին, Հարավային Կորեայի Մանխե քաղաքում (2012) կայացած բանաստեղծական փառատոնին և այլն։

Նրա բանաստեղծություններն ընդգրկվել են «Դարի բանաստեղծությունը», «Դարի ինքնահրատ», «ДЕПО», «Ռուս բանաստեղծներն այսօր» և այլ նշանակալից ժողովածուներում։

Ելենա Կացյուբան ցայսօր հրատարակել է մի շարք գրքեր։ «Աղբյուսից» բացի նրա առավել հանրահայտ ժողովածուներն են «Դրախտների խաղը» (2003) և «Լուսնի վկայությունը» (2008)[2]։

Ելենա Կացյուբան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կրակի մարդիկ; Մոմը; Քնքշանքի դպրոց; Գիշերային անցում; Աղբանոցում փոխարինվողներ չկան; Թատրոնախոս; «Կյանքը նշանակված է մի վարդով միայն...»; «Նախ իր ծնունդը կերպարն ապրում է դժոխքի մեջ...»; Սանդուղք; Երբ...; «Գնայի ու գնայի ուր աչքս կտրում է...»; Սիրահար ձկները; Ամպրոպ; Զգեստը։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 123-137։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 122։