Ելենա Էսպինոսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելենա Էսպինոսա
իսպ.՝ Elena Espinosa
Consejo de Ministros - Elena Espinosa (2010).jpg
 
Կուսակցություն՝ Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 21, 1960(1960-03-21) (60 տարեկան)
Ծննդավայր Օրենսե, Իսպանիա
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Elena Espinosa Mangana

Ելենա Էսպինոսա (իսպ.՝ Elena Espinosa, մարտի 21, 1960(1960-03-21), Օրենսե, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ[1]: 2008 թվականի ապրիլից 18-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 20-ը եղել է Իսպանիայի գյուղատնտեսության և ձկնորսության նախարար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի մարտի 21-ին Օրենսեում: Ելենան Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում տնտեսագիտություն է ուսանել: Սապատերոյի կառավարությունում Էսպինոսան եղել է գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, որը հետագայում ընդգրկվել է շրջակա միջավայրի նախարարության կազմում: 2010 թվականի հոկտեմբերի 20-ին Իսպանիայի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նրան փոխարինել է Ռոսա Ագիլարը։ 2008-2011 թվականներին Օրենսեից եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ESP Charles III Order GC.svg Կառլոս III-ի շքանշան (մեծ խաչ, տրված՝ 05/11/2010)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Spain's biotech crop under threat (Wikileaks telegram 09MADRID482)»։ U.S. Department of State։ 19 May 2009։ Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին։ Վերցված է 20 December 2010 
  2. Boletín Oficial del Estado

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]