Ելենա Զերկալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Զերկալ
 
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 24, 1973(1973-06-24) (50 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ և Honored Lawyer of Ukraine[1]

Ելենա Վլադիմիրի Զերկալ (ուկրաիներեն՝ Олена Володимирівна Зеркаль, հունիսի 24, 1973(1973-06-24), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական գործիչ, 2014 թվականից Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի եվրոպական ինտեգրման հարցերով տեղակալ։ 2001 թվականից 12 տարի աշխատել է Ուկրաինայի արդարադատության նախարարությունում՝ որպես միջազգային իրավունքի դեպարտամենտի տնօրեն (2001-2005 թվականներ), օրենսդրության ներդաշնակեցման Պետական դեպարտամենտի տնօրեն (2005-2011 թվականներ) և որպես պետական իշխանության մարմինների հետ կապերի դեպարտամենտի տնօրեն (2011-2013 թվականներ)[2]։

Եղել է Նաֆտոգազի վարչության նախագահի խորհրդական[3]։

Տիրապետում է ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի հունվարից մինչև 1992 թվականի փետրվարը եղել է Կիևի պետական համալսարանի լաբորանտ։

1992 թվականի փետրվարից մինչև 1994 թվականի մայիս՝ «Ինսոֆտեխ» ընկերության գլխավոր տնօրենի քարտուղար։

1994 թվականի մայիսից մինչև 2000 թվականի հունիս՝ «Ուկրպոբուտտեխնիկա» ՓԲԸ իրավախորհրդատու։

1998 թվականին ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Արդարադատության նախարարությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար եղել է արդարադատության նախարարության միջազգային իրավունքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն

2005 թվականի հունվարից մինչև 2011 թվականի ապրիլ՝ արդարադատության նախարարության oրենսդրության ադապտացման հարցերով պետական դեպարտամենտի տնօրեն։

2005 թվականին Ուկրաինայի ներկայացուցիչը Ուկրաինայի և Լեհաստանի Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդաժողովում[4]։

2006 թվականին՝ Ուկրաինայի և Լիտվայի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամ[5]։

2007 թվականից մինչև 2013 թվականը Ուկրաինայի պատվիրակության անդամ է Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի կնքման գծով[6]։

2008 թվականին ավարտել է Կիևի ազգային համալսարանին կից Միջազգային հարաբերությունների ինստիտուտը։

2008 թվականի ամռանը՝ ուկրաինացի պատվիրակը Եվրոպական հանձնաժողովի հետ եվրոպական հանրության և Ուկրաինայի միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններում։

2010 թվականին Եվրոպական հանձնաժողովի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության անդամ էր Ուկրաինայի և ԵՄ-ի միջև վիզաների ձևակերպման պարզեցման մասին համաձայնագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ[7]։

2011 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի մայիսին եղել է Ուկրաինայի արդարադատության նախարարության իշխանության մարմինների հետ փոխգործակցության դեպարտամենտի տնօրեն։

2011 թվականից Ուկրաինայի Պետական Քրեակատարողական ծառայության կոլեգիայի անդամ է[8]։

2012 թվականին Առողջապահության նախարարության հիվանդների էլեկտրոնային ռեեստրի ստեղծման հարցերով միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ է[9]։

2012 թվականից Ուկրաինայի պետական գրանցման ծառայության կոլեգիայի անդամ է[10]։

2013 թվականի ապրիլի 10-ին մասնակցել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների և ազգամիջյան հարաբերությունների հարցերով նստաշրջանին[11]։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 20-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կարգադրությամբ նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ որպես եվրոպական ինտեգրման ոլորտում ամենափորձառու մասնագետներից մեկը[12]։ Նա մասնակցել է Ասոցացման համաձայնագրի քաղաքական և տնտեսական մասի շուրջ բանակցությունների բոլոր փուլերին՝ ներկայացնելով Ուկրաինայի արդարադատության նախարարությունը։

Ելենա Զերկալն Ուկրաինան ներկայացրել է նաև 2017 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 9-ը Հաագայի միջազգային դատարանում[13], հրապարակային լսումների ընթացքում՝ Ռուսաստանին մեղադրելով միջազգային ահաբեկչությանն աջակցելու և Ուկրաինայի գրավյալ և չվերահսկվող տարածքներում, ներառյալ Ղրիմը և Դոնբասի մի մասը մարդու իրավունքների խախտման մեջ։

2019 թվականի նոյեմբերի 20-ին «Он воно як» (Ահա թե ինչպես) հաղորդմանը տված հարցազրույցում Զերկալը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին[14]։ Նոյեմբերի 28-ին նա պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել[15]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) և Ուկրաինայի պատվիրակության անդամ (2017 թվականից)[16]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի վաստակավոր իրավաբան[17]
  • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր
  • Ուկրաինայի արդարադատության նախարարության նշան (2012 թվականի օգոստոս)
  • 3-րդ աստիճանի պետական ծառայող (2009 թվականի ապրիլ)
  • 5-րդ աստիճանի պետական ծառայող (2005 թվականի մարտ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20121013102128/http://www.president.gov.ua/documents/9762.html
  2. «Homepage / About MFA / MFA Structure / MFA Leadership / Ms. Olena Zerkal». 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  3. «Зеркаль назначили советником председателя правления Нафтогаза». Укринформ. 29.01.2020. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 29 января 2020-ին.
  4. Ukrainian experts explored the experience of Poland in European integration, 05.09.2005
  5. «MINISTRY OF ECONOMY OF UKRAINE ORDER 04.05.2006 N 159 On ensuring the Second meeting of the Standing Ukrainian-Lithuanian Commission for European Integration». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  6. DECREE OF THE PRESIDENT OF UKRAINE #76/2007 on the delegation of Ukraine for participation in negotiations with the EU on the Association Agreement
  7. «Yanukovych caused an delegation to the negotiations with the European Commission on visa facilitation». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «STATE EXECUTIVE SERVICE OF UKRAINE ORDER 26.09.2011, the № 37/2 on approval of the Board of the State Penitentiary Service of Ukraine». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  9. «MINISTRY OF HEALTH OF UKRAINE ORDER N 611 03.08.2012, Kyiv. On the establishment of the Interagency Coordinating Council for the construction of an electronic register of patients». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  10. «State Registration Service UKRAINE ORDER 24.01.2012 № 103 on the formation of Board of the State Registration Service of Ukraine». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Verkhovna Rada session on Human Rights, National Minorities and International Relations «Collection and use of personal information of individuals in the context of human rights»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  12. CABINET OF MINISTERS OF UKRAINE RESOLUTION of 20 August 2014, the 752-Kyiv On appointment Zerkal OV Deputy Foreign Minister of Ukraine for European Integration
  13. It is known who will represent Ukraine in the Court of Justice against the Russian Federation
  14. Замглавы МИД Украины объявила об уходе из-за нежелания дружить с Россией / РБК, 20 ноября 2019 года
  15. Елена Зеркаль подала в отставку с поста замглавы МИД Украины / РБК, 28 ноября 2019 года
  16. Europe Policy Group World Economic Forum.
  17. DECREE OF THE PRESIDENT OF UKRAINE № 620/2009 On awarding state awards of Ukraine Արխիվացված 13 Հոկտեմբեր 2012 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Զերկալ» հոդվածին։