Ելենա Դավիդովա
| Ելենա Դավիդովա | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 7, 1961 (64 տարեկան) |
| Ծննդավայր | Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Հասակ՝ | 148 սանտիմետր |
| Քաշ | 45 kg[1] |
Ելենա Վիկտորովնա Դավիդովա (ռուս՝ Елена Викторовна Давыдова․ օգոստոսի 7, 1961, Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մարմնամարզուհի։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի և փոխչեմպիոնուհի ( 1980 ), աշխարհի չեմպիոնուհի և բազմակի մեդալակիր (1981), Խորհրդային Միության չեմպիոնուհի։
Համարվում է առաջին մարմնամարզուհին, ով կարողացել է կատարել այսպես կոչված Տկաչովյան վայրէջք[3], կողային սալտո՝ հավասարակշռության գերանի վրա և արաբական 1-3/4 սալտո՝ ազատ վարժություններում։ 1980 թվականի օլիմպիական խաղերի բազմամարտի եզրափակիչում ստացել է հնարավոր ամենաբարձր՝ 10,000 միավոր ազատ վարժությունների համար[4]։
Օլիմպիական խաղերում հաջողության հասնելուց և մեկ տարի անց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսն ու ևս մի քանի մեդալ նվաճելուց հետո, այդ թվում՝ թիմային ոսկին, ավարտել է մարզական կարիերան և դարձել մարզիչ։ Սանկտ Պետերբուրգում մի քանի տարի աշխատելուց հետո արտագաղթել է Կանադա, բնակություն հաստատել Օնտարիոյում և շարունակել մարզչական աշխատանքը։ 1997–2007 թվականներին նրա սաներից երեքը նվաճել են Կանադայի չեմպիոնի կոչումը բազմամարտում[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մրցությունը | Տարին | Մրցաձևը | |||||
|---|---|---|---|---|---|---|---|
| բազմամարտի անհատ․ հաշվ․ | բազմամարտի թիմային հաշվ․ | ||||||
| Օլիմպիական խաղեր[5] | 1980 թ | 4 | 9T QR | 2 | 5T QR | 1 | 1 |
| Աշխարհի առաջնություն | 1981 թ | 4[6] | 3[6] | 7[6] | 2[6] | 3[7] | 1[8] |
Մեծարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարմնամարզության միջազգային փառքի սրահ – 2007[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ IGHOF athlete database
- ↑ «Tkatchev Drill» (PDF). usagym.org (անգլերեն). 1995-01. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2024 թ․ հուլիսի 2-ին.
- 1 2 3 «Class 2007 Yelena Davydova». ighof.com (անգլերեն).
- ↑ «Sports Reference – Yelena Davydova». sports-reference.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - 1 2 3 4 «1981 World Championships Women's EF». gymn-forum.net (անգլերեն).
- ↑ «1981 World Championships Women's AA». gymn-forum.net (անգլերեն).
- ↑ «1981 World Championships Women's Team Results». gymn-forum.net (անգլերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Sports Reference – Yelena Davydova». sports-reference.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22. Վերցված է 2024 թ․ հուլիսի 2-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Դավիդովա» հոդվածին։ |
| ||||||
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վորոնեժ քաղաքում ծնվածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ սպորտային մարմնամարզության չեմպիոններ
- ԽՍՀՄ օլիմպիական չեմպիոններ
- Սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոններ