Jump to content

Ելենա Գլինսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելենա Գլինսկայա
Ծնվել է՝1510
ԾննդավայրLasasin, Slonimskiy povet, Նովոգրուդեկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն
Մահացել է՝ապրիլի 3, 1538(1538-04-03)[1]
Վախճանի վայրՄոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն
Երկիր Մոսկվայի մեծ իշխանություն
ՏոհմHouse of Gliński?[1]
ՀայրՎասիլի Գլինսկի[1]
ՄայրԱննա Յակշիչ[1]
ԵրեխաներԻվան IV Ահեղ[2] և Յուրի Վասիլիևիչ
Հավատքուղղափառություն և ուղղափառություն

Ելենա Վասիլևնա Գլինսկայա (1510, Lasasin, Slonimskiy povet, Նովոգրուդեկի վոյեվոդություն, Լիտվական մեծ իշխանություն - ապրիլի 3, 1538(1538-04-03)[1], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն), համայն Ռուսաստանի տիրակալ Վասիլի III-ի երկրորդ կինը, ցար Իվան IV Ահեղի մայրը, ռեգենտ՝ նրա անչափահասության տարիներին՝ 1533 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև իր մահը, Մոսկվայի իշխանուհի և Վլադիմիրի մեծ իշխանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Լվովիչ Գլինսկու դուստրն է՝ Լիտվական Գլինսկիների տոհմից, իսկ նրա կինը՝ Աննա Յակշիչն էր, ով ծագումով Սերբիայից էր, մի վարկածի համաձայն նա եղել է սերբական զորավար Սթեֆան Յակշիչի դուստրը[3]։

Ըստ տոհմաբանական լեգենդի, որն առկա է մի շարք մասնավոր տոհմաբանների մոտ, Գլինսկիները ծագում են Մամայից[4][5] «որին Դմիտրի Իվանովիչը հաղթեց Դոնի վրա»[6]։ Այնուամենայնիվ, Գլինսկիների ծագման այս վարկածի նկատմամբ վերաբերմունքն արդեն քննադատական էր 16-րդ դարում.հավանաբար, սա է պատճառը, որ նա չի ներառվել պետական ժառանգության գրքույկի մեջ, չնայած Գլինսկիները կապված էին Իվան Ահեղի հետ: Մյուս վարկածի համաձայն, Գլինսկիները կարող էին ծագել Օլգովիչներից (Ռյուրիկովիչների ճյուղերից մեկից)[7]։ Մինչ նրանց վտարումը, Գլինսկիները ունեին քաղաքներ և հողեր այսօրվա ձախափնյա Ուկրաինայի տարածքում[8][9]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1526 թվականին Ելենա Գլինսկայան ընտրվեց Մեծ իշխան Վասիլի III-ի հարսնացուն, որը բաժանվել էր իր առաջին կնոջից՝ Սոլոմոնիա Սաբուրովայից, վերջինիս անզավակ լինելու պատճառով։ Հերբերշտեյնը հաղորդում էր, որ Մեծ իշխանն այնքան ձգտում էր դուր գալ իր ընտրյալին, որ նույնիսկ սափրել էր մորուքը՝ եվրոպական ոճով, ինչն ահ ու սարսափ էր առաջացրել պահպանողական հասարակության շրջանում[10]։ Հարսանիքը տեղի է ունեցել 1526 թվականի հունվարի 21-ին։ Հարսանիքի ժամանակ Ելենան 14-16 տարեկան էր, իսկ Վասիլի III-ը գրեթե երեք անգամ մեծ էր նրանից։ Ուղեկցում էր ամուսնուն, երբ նա շրջում էր Նովգորոդի հողերի և Վոլոգդայի շրջանով։ Ելենան Վասիլիին պարգևեց երկու որդի՝ Իվանին (1530) և Յուրիին (1532): 1533 թվականի սեպտեմբերի 21-ին նա ուղեկցեց ամուսնուն ուխտագնացության ժամանակ դեպի Ս․ Երրորդություն-Սերգիև վանք։ 1533 թվականին նա այրիացավ և ամուսնու կամքին ու նրա կտակին համապատասխան ստանձնեց պետական կառավարման պատասխանատվությունը անչափահաս մեծ իշխան՝ ապագա Իվան Ահեղի հետ:

1533 թվականի դեկտեմբերին Ելենա Վասիլևնան փաստացի հեղաշրջում կատարեց՝ իշխանությունից հեռացնելով յոթ խնամակալների (ռեգենտներին), այդ թվում՝ իր ազգականին և հորեղբորը, որոնց մահամերձ Վասիլի III-ը նշանակել էր իր վերջին կամքով, և դարձավ Ռուսական պետության ղեկավար։ Այսպիսով, նա դարձավ առաջինը, մեծ իշխանուհի Օլգայից հետո (եթե չհաշվենք Սոֆյա Վիտովտովնային, որի իշխանությունը շատ ռուսական հողերում՝ Մոսկվայի իշխանությունից դուրս, ձևական էր) ով դարձավ միացյալ ռուսական պետության կառավարիչ։

Որպես ոչ ռուսական, այլ ավելի շուտ լիտվական բարքերով ու դաստիարակությամբ կին, Ելենա Գլինսկայան չվայելց ո՛չ տղաների, ո՛չ էլ ժողովրդի համակրանքը[11]։ Ելենայի ամենամոտ դաշնակիցը ամուսնացած սիրեկանն էր՝ արքայազն Իվան Ֆյոդորովիչ Օվչին Տելեպնև-Օբոլենսկին։ Այս կապը և հատկապես իշխանուհու սիրեկանի խոչընդոտող պահվածքը առաջացրել էին բոյարների դժգոհությունը: Այս տրամադրություններն արտահայտելու համար իշխան Միխայիլ Գլինսկին բանտարկվեց իր զարմուհու կողմից։ Ե՛վ հորեղբայրը, և՛ ամուսնու երկու եղբայրները բանտում սովից մահացել են։ 1534 թվականին Գլինսկայայի հրամանով սկսեցին փորել խորը փոս Նեգլիննայի շուրջը։ Աշխատանքները կատարում էին բոլոր բնակիչները բացառությամբ բոյարների և բոյարների երեխաների: Աշխատանքների ավարտից հետո օտարերկրյա ճարտարապետի կողմից փոսերի մոտ կառուցվեց Կիտայ քաղաքի պատը չորս աշտարակներով և դարպասներով, դրանով իսկ ձևավորելով Կիտայ-քաղաքը[12]։

Ելենա Գլինսկայայի կառավարման ամենակարևոր պահը դրամական ռեֆորմի իրականացումն էր (սկսվել է 1535 թվականին)։ Նա փաստացի սահմանեց Ռուսական պետությունում միասնական արժույթ: Դա 0, 34 գ կշռող արծաթե մետաղադրամ էր։ Սա կարևոր քայլ էր պետության տնտեսության կայունացման գործում։ 1536 թվականին նա կնքեց զինադադարներ. 5 տարի շարունակ՝ Լիտվայի Մեծ իշխանության հետ և 60 տարի՝ Շվեդիայի հետ: Նույն թվականի հունվարին նա Մոսկվայում ընդունեց Կազան խան Շիխ-Ալիին (Շիգալեյ) և նրա կնոջը՝ Ֆաթմա-սալթանին։ Ավելի ուշ նա առանձին հանդիպել է կնոջ հետ։

1537 թվականին Ելենան հաշտության պայմանագիր կնքեց Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի հետ, որը ձեռնտու էր ռուսական պետությանը, վերջ տալով 1534-1537 թվականների ռուս-լիտվական պատերազմին, որը նաև հայտնի է որպես «Ստարոդուբի» պատերազմ անունով: Խաղաղության պայմանագիրը պահպանեց երկու պետությունների ստատուս քվոն, Ռուսաստանը կորցրեց Գոմելի շրջանը, սակայն ստացավ մի շարք ամրոցներ, որոնք նախկինում պատկանում էին Լիտվայի Մեծ իշխանությանը։ Շվեդիան պարտավորվեց չօգնել Լիվոնյան օրդենին և Լիտվային։ Նույն թվականին նա ձերբակալեց դավադիր Անդրեյ Իվանովիչ Ստարիցկուն։

1538 թվականի ապրիլի 4-ին 30-ամյա Ելենա Գլինսկայան անսպասելիորեն մահացավ։ Նրա մարմինը թաղվել է Մոսկվայի Կրեմլի Համբարձման վանքում։ Նրա մնացորդների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահվան հավանական պատճառը սնդիկի թունավորումն է եղել[13]:

Բայց թունավորման փաստը պատմաբանների կողմից դեռևս չի ճանաչվում որպես անվիճելի և անկասկած, քանի որ այն ժամանակ սնդիկը լայնորեն օգտագործվում էր ինչպես կոսմետիկայի (սպիտակեցման միջոց) արտադրության մեջ, այնպես էլ որպես շատ դեղամիջոցների բաղադրիչ[14]: Ելենա Գլինսկայայի արտաքին տեսքի վերականգնումը, որն իրականացվել է նրա գանգի միջոցով, բացահայտեց նրա դոլիխոկեֆալյա (երկայնագանգություն) տիպը (բնորոշ է ինչպես բալթներին, այնպես էլ հյուսիսային ռուսներին, և սերբերին, որոնցից մեկն էլ նրա մայրն էր): Իշխանուհու դեմքը փափուկ դիմագծեր ուներ։ Նա այն ժամանակվա կանանց համեմատ բավականին բարձրահասակ էր՝ մոտ 165 սմ և ներդաշնակ կազմվածք ուներ։ Ելենան հազվագյուտ անոմալիա ուներ՝ մեկ լրացուցիչ գոտկային ող: Թաղման ժամանակ պահպանվել են նաև կարմիր մազերի մնացորդները, մազերի այս գույնը ժառանգել է նրա որդի Իվան Ահեղը[15][16]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի III-ի կտակը չի պահպանվել[17]։ Վասիլի III-ի հիվանդության և մահվան մասին պատմությունը ոչինչ չի ասում իշխանությունը կնոջը փոխանցելու մասին, տարեգրերը, մասնավորապես «Վոսկրեսենսկայա» և «Պսկովի առաջին» թերթերը, հակադիր տեղեկություններ են պարունակում այս հարցի վերաբերյալ: Պաշտոնական «Վոսկրեսենսկայան» հայտնում է, որ Վասիլի III-ը թողել է պետությունը և անչափահաս իշխանին կնոջ և մետրոպոլիտ Դանիլինի խնամքի տակ[18]: Պսկովի տարեգրությունը խոսում է իշխանությունը բոյարների շրջապատի նեղ շրջանակի փոխանցման մասին[19]։ Այսօր պատմաբանների մեծամասնությունը հակված է կարծելու, որ Վասիլի III-ը մտադիր է եղել Իվանի ռեգենտությունը, և համապատասխանաբար նաև պետության կառավարումը փոխանցել Խնամակալության խորհրդին[20]:

Մեծ իշխան Վասիլի III-ի առաջին ամուսնության ընթացքում 20-ամյա անպտղությունը, երիտասարդ և առողջ իշխանուհու «ուշ» երեխա ուենալու (հարսանիքից չորս տարի անց) լուրերը տեղիք տվեց հենց Վասիլի III-ի անպտղության մասին լուրերի տարածմանը: Բամբասանքներ էին շրջանառվում նաև այն մասին, որ իշխանների իրական հայրը Ելենային մոտ իշխան Իվան Ֆյոդորովիչ Օվչինա Տելեպնև-Օբոլենսկին էր։ Այժմ հետազոտողների մեծ մասը նշում է, որ ամուսնության ընթացքում Ելենայի դավաճանության մասին լուրերը ոչ այլ ինչ էին, քան չարագործների հորինվածք: Վասիլի III-ի մահից առաջ Ելենայի և Օվչինա Տելեպնև Օբոլենսկու միջև կապի ուղղակի ապացույց չկա:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kniaziowie litewsko-ruscy od końca czternastego wieku (польск.) / J. WolffWarszawa: 1895. — P. 86.
  2. Середонин С. Иоанн IV Васильевич Грозный (ռուս.) // Русский биографический словарьСПб.: 1897. — Т. 8. — С. 229—271.
  3. «Россия и Балканы из скрываемого прошлого». Русский вестник. 2006-07-24. Արխիվացված է օրիգինալից 2012-04-02-ին. Վերցված է 2009-06-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Перхавко В. Б., Пчелов Е. В., Сухарев Ю. В. Князья и княгини Русской земли IX—XVI вв. — М.: Русское слово, 2002. — С. 382.
  5. Трепавлов В. В. Предки «Мамая-царя». Киятские беки в «Подлинном родослове Глинских князей» // Тюркологический сборник 2006. — М.: Восточная литература, 2007. — С. 319—341.
  6. «Царь Ординский Мамай коего на Дону побил Дмитрий Иванович а у Мамая Царя сын Мансуркиян Князь а у Мансуркияна Князя сын Олекса Князь а крестил его в Киеве Митрополит, а от него Глинские»
  7. Кузьмин А. В. Глинские // Большая российская энциклопедия. Архивировано из первоисточника 8 հուլիսի 2018.
  8. «В 1430 г. Полтава вместе с Глинском был отдан в. кн. Витовтом татарскому князю Лексаде, родоначальнику князей Глинских». Полное географическое описание нашего отечества под редакцией В. П. Семенова. т. VII. Малороссия. СПб., 1903, с. 293—294.
  9. «а у Александра сын Иван с отцом же крестился. И в те времена приехати к Киеву Великому Князю Витовту Литовскому и после ко Князю Александру, и сыну его что похоте служити; и Князь Иван и с отцем своим Александром сотворили хотение Великого Князя Витовта, и приехали к нему, и били челом ему с своими предреченными тремя городы. И Князь Великий Витовт прия их честно не яко слуг, но яко сродних своих, и дал им вотчины волости: Станку, Хорозов, Сереков, Гладковича; и дал Витовт за Князя Ивана Александровича княж Данилову дщерь Остроженскаго Княжну Настасью».
  10. С. Герберштейн. Записки о московии. М. 1988 г.
  11. ЭСБЭ. Елена Глинская
  12. Москва. Исторические рассказы о достопримечательностях Москвы от дня ее основания до наших времен: История. Этнография. Статистика. Топография. Нравы и обычаи. Справочный адрес-календарь / составили любители рус. старины ; Гос. публ. ист. б-ка России. — Репр. изд. — М.: Изд-во Гос. публ. ист. б-ки России (ГПИБ), 2014. — [10], 576, 87 с.: ил., табл. — Вых. дан. ориг.: М., 1873. Глава 2. стр. 35.
  13. Женщины Кремлёвских подземелий / АиФ Москва, выпуск 37 (375) от 13 сентября 2000 г.
  14. Панова Т. Д., Пежемский Д. В. Отравили! Жизнь и смерть Елены Глинской: историко-антропологическое исследование // Родина. — 2004. — № 12. — С. 26—31.
  15. «Вокруг Света | Журнал | Олицетворение средних веков». Արխիվացված է օրիգինալից 2008-05-16-ին. Վերցված է 2008-03-29-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. Меркулова Л. Тайны женского некрополя в московском кремле // Российские вести. — № (35) 1885 (10 - 16 октября 2007).
  17. А. Е. Пресняков. Завещание Василия III // Сб. статей по русской истории, посвященных С. Ф. Платонову. Пг., 1922 г.
  18. Воскресенская летопись. VI, Ч. 2. cтр. 285.
  19. Псковская летопись. Вып. 1. М. Л. 1941 г.
  20. А. Л. Корзинин. Регентский совет при малолетнем Иване Грозном // Клио. 1999. № 3. стр. 10-107.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Елена Глинская». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Кузьмин А.В. Глинские // Большая российская энциклопедия. — БРЭ, 2007. — Т. 7. — ISBN 978-5-85270-337-8.
  • Татьяна Панова. Олицетворение средних веков // Вокруг Света. — 2006. — № 3 (2786), Март.
  • М. Д. Хмыров. Алфавитно-справочный перечень государей русских и замечательнейших особ их крови. — СПб. 1870 г. Елена Васильевна Глинская. стр. 38.
  • В. В. Шапошник. Правительница Елена Глинская и московская элита // Древняя Русь: во времени, в личностях, в идеях. Вып. 5. 2016. стр. 395—409.
  • А. А. Зимин. Формирование боярской аристократии в России во второй половине XV — первой трети XVI в. М. 1988 г.
  • ПСРЛ. Т. 5. Вып. 2.//Там же Т. 8. Продолжение летописи по Воскресенскому списку. М. 2002 г.//Т. XIII. Летописный сборник, именуемый Патриаршею или Никоновскою летописью. М. 2000 г.
  • Библиотека литературы Древней Руси. Т. 11. СПб. 2001 г. стр. 311—313.
  • М. Н. Тихомиров. Записки о регентстве Елены Глинской и боярском правлении 1533—1547 гг. // Исторические записки. Кн. 46. 1954. С. 278—288.
  • А. И. Филюшкин. Мать Ивана Грозного // Наука и религия. № 4. 2011. стр. 23-25.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելենա Գլինսկայա» հոդվածին։