Ելենա Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ելենա Հովհաննեսի Գասպարյան
Ծնվել է1912
ԾննդավայրԲաքու
ՔաղաքացիությունՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1936)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1969) և պրոֆեսոր (1970)

Ելենա Հովհաննեսի Գասպարյան (1912, Բաքու -), հայ բժիշկ, թերապևտ, պրոֆպաթոլոգ։ Բժշկագիտության դոկտոր (1969), պրոֆեսոր (1970):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվում միջնակարգ կրթությունն ստանալուց հետո 1931 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ և գերազանցության դիպլոմով ավարտել է 1936 թվականին։ Աշխատանքային գործունեությունն սկսում է Արզնի առողջարանից։ 1939 թվականին ընդունվել է ֆակուլտետային թերապիայի ամբիոնի ասպիրանտուրա։

Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին ուղարկվել է № 1472 էվակուհոսպիտալ որպես վիրաբուժության բաժանմունքի պետ։ Երեքուկես տարում դառնում է որակյալ մասնագետ, մասնակցում բարդ վիրահատումների, ինքնուրույն վիրահատում (ռումբի բեկորների հեռացում, որովայնի վիրահատում, վերջավորությունների հեռացում)։

Պատերազմից հետո եղել է ասիստենտ Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնում։ 1952 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1954 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Նվիրվել է պրոֆախտաբանության հրատապ խնդիրների գիտական մշակմանը։ 1969 թվականին ստացել է դոկտորի գիտական աստիճան, իսկ մեկ տարի հետո՝ պրոֆեսորի կոչում։

Գրել է շուրջ վեց տասնյակ գիտական աշխատություններ ու հոդվածներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 62-64։