Ելենա Ավանեսովա
Jump to navigation
Jump to search
Ելենա Ավանեսովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1922 (98 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան (1937) |
Մասնագիտություն | կրկեսի արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ վաստակավոր արտիստ |
Ելենա Բոգդանի Ավանեսովա (փետրվարի 7, 1922, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), կրկեսի հայ արտիստ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելենա Ավանեսովան ծնվել է 1922 թվականին Մոսկվայում։ 1936-1937 թվականներին սովորել է Մոսկվայի Կրկեսային արվեստի համամիութենական դպրոցում: Պ. Մայացկու ղեկավարությամբ 1937-1941 և 1941-1946 թվականներին աշխատել է «Մոտոմրցավազքեր» և «Խիզախության գունդ» ատրակցիոններում: Մի շարք ատրակցիոններում եղել է Կ. Պարմակյանի (1941-1944) և Ռաֆայել Մանուկյանի (1945-1950) խաղընկերուհին: 1956-1973 թվականներին եղել է Հայկական Կրկեսի կոլեկտիվի արտիստուհի[1]: Վարժեցված արծվի հետ Ավանեսովայի օդային համարն աչքի է ընկել յուրօրինակությամբ, կատարման բարձր տեխնիկայով[2]: 1973 թվականին լքել է կրկեսը:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Цирк. Маленькая энциклопедия. - 2-е изд., перераб. и доп. Сост А. Я. Шнеер, Р. Е. Славский, Гл. ред. Ю. А. Дмитриев - М.: «Советская энциклопедия», 1979. - 448 с, ил., 20 л. ил.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Плакат «Цирк. Заслуженная артистка Армянской ССР Елена Аванесова» / худ. Л. Офросимов. М.: «Союзгосцирк», 1960.»։ Дом антикварной книги «Литфонд» (անգլերեն)։ Վերցված է 2017-02-07
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005