Եժի Անջեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եժի Անջեևսկի
լեհ.՝ Jerzy Andrzejewski
Jerzy Andrzejewski 1949.jpg
Ծնվել էօգոստոսի 19, 1909(1909-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էապրիլի 19, 1983(1983-04-19)[5] (73 տարեկան) կամ ապրիլի 20, 1983(1983-04-20)[6] (73 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, լրագրող և վիպասան
Լեզուլեհերեն[5]
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան[5]
ԿրթությունՎարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
ՊարգևներԼեհաստանի Վերածննդի շքանշան և շքանշան «Աշխատանքի դրոշ»
Jerzy Andrzejewski Վիքիպահեստում

Եժի Անջեևսկի (լեհ.՝ Jerzy Andrzejewski, օգոստոսի 19, 1909(1909-08-19)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4][5] - ապրիլի 19, 1983(1983-04-19)[5] կամ ապրիլի 20, 1983(1983-04-20)[6], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ արձակագիր, սցենարիստ: Նրա ստեղծագործությունների հիմնական թեման կյանքի իրական հոգևոր արժեքների որոնումն է: Նրա մի քանի վեպեր և վիպակներ էկրանավորվել են:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խոշոր ստեղծագործությունը «Սրտի համերաշխություն» (1938) վիպակն է, որը գրել է կաթոլիկականության բարոյականության ազդեցությամբ: 1945 թվականին Չեսլավ Միլոշի հետ աշխատել է Վլադիսլավ Շպիլմանի մասին սցենարի վրա, որը գրաքննության կողմից ձևափոխվում է, և Միլոշն իր անունը որպես սցենարիստ հանում է: Գրողների ճանապարհները բաժանվում են, հետագայում Միլոշը Անջեևսկուն իր «Ստրկացված բանականություն» (1953) տրակտատում ներկայացնում է Ալֆա-բարոյախոսի նկարագրով: 1950-ական թվականներին Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության շարքերը: Զբաղեցնում է ղեկավար պաշտոններ Լեհաստանի գրողների միությունում:

«Մոխիր և ալմաստ» (1948) վեպում նկարագրում է Լեհաստանում խորհրդային իշխանության առաջին տարիների դասային պայքարի էթիկայի խնդիրները: «Խավարը ծածկում է երկիրը» (1957), որը գրվել է Ստալին մահից անմիջապես հետո, և «Դրախտի դարպասներ» (1960) պատմական ստեղծագործություններում հումանիստական ոգով բարձրացնում է մարդկային գոյության խնդիրներ: «Idzie skacząc po górach» (1963) վեպը ժամանակի բուրժուական արվեստի պարոդիան է:

1955-1961 թվականներին եղել է «Syrena» կինոստուդիայի գրական ղեկավարը: 1960-ական թվականներին ընդդիմադիր էր պաշտոնական քաղաքականությանն ու գաղափարաբանությանը: Կյանքի վերջին տարիներին աշխատակցել է Աշխատավորների պաշտպանության կոմիտեին, ակտիվ կողմնակից է եղել «Solidarność» շարժմանը:

Եժի Անջեևսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Анджеевский Ежи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 99. — ISBN 978-2-221-06888-5
  6. 6,0 6,1 6,2 Find A Grave — 1995.