Եթե վաղը պատերազմ է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եթե վաղը պատերազմ է
ռուս.՝ Если завтра война
Երկիր ԽՍՀՄ
Ժանրքարոզչությունը ԽՍՀՄ-ում, ռազմական ֆիլմ և պրոպագանդիստական ֆիլմ
Թվական1938
Լեզուռուսերեն
ՌեժիսորԵֆիմ Ձիգան, Լազար Անցի-Պոլովսկի, Գեորգի Բերյոզկո և Նիկոլայ Կարմազինսկի
Սցենարի հեղինակԵֆիմ Ձիգան, Միխայիլ Սվետլով և Գեորգի Բերյոզկո
ԴերակատարներՎսևոլոդ Սանաև և Իննա Ֆեոդորովա
ՕպերատորԵվգենի Եֆիմով
ԵրաժշտությունԴմիտրի Պոկրաս և Դանիիլ Պոկրաս
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն66 րոպե
 If War Comes Tomorrow Վիքիպահեստում

«Եթե վաղը պատերազմ է․․․» (ռուս.՝ «Если завтра война…»), խորհրդային քարոզչական ֆիլմ Խորհրդային Միության՝ պոտենցիալ ագրեսորի հնարավոր հարձակմանը պատրաստ լինելու, ցանկացած թշնամու հակահարված տալու Կարմիր բանակի պատրաստակամության մասին։ Ֆիլմը պատրաստվել է կինոռեժիսորների կոլեկտիվի կողմից՝ Եֆիմ Ձիգանի[1][2] ղեկավարությամբ։ Ֆիլմում օգտագործվում են Կարմիր բանակի ուսումնական վարժանքների ժամանակ նկարահանված կադրեր, լուսագրերում նշված է. «մարտաֆիլմ՝ ժամանակագրական նյութի հիման վրա»։ Թողարկվել է 1938[3][4] թվականի փետրվարի 23-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սյուժեի՝ մտացածին պատերազմի ընթացքում Կարմիր բանակը կայծակնային արագությամբ, հեշտությամբ և խիզախորեն ջարդուփշուր է անում և հաղթում է ճակատամարտում երևակայական մրցակցին։ Ֆիլմը բարձր է գնահատել այն ժամանակվա ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմ մարշալ Կլիմենտ Վորոշիլովը։

Ֆաշիստները պատերազմ են հայտարարում։ Սոցիալիստական հայրենիքի պաշտպանության համար ոտքի է կանգնում է ողջ խորհրդային ժողովուրդը փոքրից մեծ։ Տեղի է ունենում կամավորների գրանցում ձեռնարկություններում։ Մարտական դրոշների ներքո կանգնում են միլիոնավոր հայրենասերներ։ Հեռավոր Ուզբեկստանից, արևոտ Վրաստանից, Կուբանից և Դոնից, Թերեքից և Ուրալից, Ուկրաինայի դաշտերից և Դոնբասի գործարաններից դեպի սահման են ուղևորվում հայրենիքի հերոսական պաշտպանների էշելոնները։ Առաջատար դիրքեր է ժամանում Խորհրդային Միության մարշալ ընկեր Վորոշիլովը։ Նա ելույթ է ունենում, և նրա խոսքը ներթափանցում է բոլոր մարտիկների սրտերը։ Ստացվում է հրաման՝ ճեղքել հակառակորդի ռազմաճակատը և ջախջախել թշնամուն իր սեփական տարածքում։ Սկսվում է գլխավոր ճակատամարտը։ Տանկերը հաղթահարում են ֆաշիստների արգելափակոցները, ջարդում նրանց հրանոթները։ Խորհրդային օդային ուժերը ներթափանցում են թշնամու թիկունք, նետում պարաշյուտային դեսանտ։ Դեսանտային ուժերը արգելափակում են թշնամու պահուստային ուժերի ճանապարհը։ «Հանուն խորհրդային Հայրենիքի» բացականչության, հզոր «ուռա՜» գոռալով մեր մարտիկները նետվում են հարձակման։

— Советские художественные фильмы. Аннотированный каталог. Том II. 1961[5]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարային պլանի հեղինակներ՝ Եֆիմ Ձիգան, Միխայիլ Սվետլով և Գեորգի Բերեզկո
  • Ռեժիսորներ՝ Եֆիմ Ձիգան, Գեորգի Բերեզկո, Լազար Անցի-Պոլովսկի, Նիկոլայ Կարմազինսկի
  • Օպերատոր՝ Եվգենի Եֆիմով
  • Նկարիչ՝ Միխայիլ Տիունով
  • Կոմպոզիտորներ՝ Դմիտրի Պոկրաս և Դանիել Պոկրաս
  • Երգերի տեքստերի հեղինակ՝ Վասիլի Լեբեդև-Կումաչ
  • Հնչյունային օպերատոր՝ Վ. Լեշչև
  • Ձայնային ձևավորումը՝ Ե. Կաշկևիչ
  • Մոնտաժող՝ Վ. Աբդիրկինա
  • Բրիգադի տնօրեն՝ Ե. Սերգեև

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իննա Ֆեոդորովա - հրամանատարի կինը
  • Վսեվոլոդ Սանաև - դեսանտային (լուսագրերում նշված չէ)
  • Սերաֆիմ Կոզմինսկի - ավիախմբի հրամանատար[6]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգետ Դմիտրի Սալինսկին գրել է, որ 1941 թվականի հունիսի 22-ից այդ ժապավենը երկար ժամանակ դարձել է «шапкозакидательство-ի խորհրդանիշ»։ «Սակայն եթե շեղվենք իրականության հետ նրա բովանդակության անհամապատասխանություններից,— շարունակել է նա,- մենք կտեսնենք միանգամայն հետաքրքիր կինեմատոգրաֆ»[7]։

Կինոգետ Ալեքսանդր Ֆեոդորովը ֆիլմում գեղարվեստական արժանիքներ չի տեսել. «Գեղարվեստական իմաստով «Եթե վաղը պատերազմ է»-ն ոչ մի արժեք չի ներկայացնում, բայց պատմական և գաղափարական տեսանկյունից, իհարկե, հետաքրքիր է»[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — С. 161. — 784 с. — 3000 экз.
  • Салынский Д. Дзиган Ефим Львович // Кино России. Режиссёрская энциклопедия. — М.: НИИК, 2010. — С. 147—150. — 336 с.
  • Фёдоров А.В. Тысяча и один самый кассовый советский фильм: мнения кинокритиков и зрителей. — М.: ОД «Информация для всех», 2021. — С. 961—962. — 1134 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթե վաղը պատերազմ է» հոդվածին։