Եթե ես մնամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եթե ես մնամ
If I Stay
If i stay.jpg
Երկիր ԱՄՆ
Ժանր դրամա
Հիմք Եթե ես մնամ (վեպ)
Թվական 2014
Պրեմիերա 2014 թվականի օգոստոսի 18
Լեզու անգլերեն
Ռեժիսոր R.J. Cutler
Պրոդյուսեր Դենիս Դի Նովի
Սցենարի հեղինակ Շոնա Քրոսս
Դերակատարներ Քլոյե Գրեյս Մորեց, Միրեյ Ինոս, Ջեյմի Բլեկլի, Ջոշուա Լեոնարդ, Ջոն դե Բորման
Օպերատոր Ջոն դե Բրման
Երաժշտություն Հեյտոր Պերեյրա
Մոնտաժ Keith Henderson
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա
Նկարահանման վայր Վանկուվեր և Կոկիտլամ
Կինոընկերություն

«DiNovi Pictures», «Metro-Goldwyn-Mayer»,

«New Line Cinema»
Տևողություն 106 րոպե
Բյուջե $11 000 000
Շահույթ $75 374 843
IMDb ID 1355630
Պաշտոնական կայքէջ

«Եթե ես մնամ» (անգլ.՝ If I Stay), ամերիկյան ֆիլմ, Գեյլ Ֆորմանի համանուն վեպի հիման վրա նկարահանված։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսուհին՝ երիտասարդ Միա Հոլլը, ով նվագում էր թավջութակ, սիրահարվում է մի երիտասարդի, որի անունը Ադամ էր։ Ավտովթարի հետևանքով նրա ամբողջ ընտանիքը մահանում է, և ինքը՝ Միան մնում է կոմայի մեջ։ Հիմա նա իր հոգում պետք է կայացնի որոշում, մնա և շարունակի ապրել, թե փախչի այլ աշխարհ՝ իր ընտանիքի մոտ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քլոյե Գրեյս Մորեց - Միա Հոլլ
  • Միրեի Ինոս - Քեթ
  • Ջեյմի Բլեկլի - Ադամ
  • Ջոշուա Լեոնարդ - Դեննի
  • Լիանա Լիբերատո - Կիմ
  • Ստեյսի Կիչ - պապիկ
  • Լորեն Լի Սմիթ - Վիլլո
  • Ջեյկոբ Դեյվս - Թեդդի
  • Ալի Միլներ - Լիզ
  • Աիշա Հինդս - Ռամիրեսի քույրը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ ֆիլմի արտադրությունը եղել է համանուն գրքի հիման վրա, որով զբաղվել է «Summit Entertainment»-ը։ Միայի դերը կատարել են Դակոտա Ֆեննինգը, Քլոյե Գրեյս Մորեցը և Էմիլի Բրաունինգը։ Ֆիլմի ռեժիսորը պետք լիներ Քետրին Հարվիկը, բայց նրան փոխարինում է բրազիլացի ռեժիսոր Հեյտոր Դալիան, որը հետագայում լքում է նախագիծը։ 2013 թվականի հունվարի 24-ին Մորեցը պաշտոնապես հայտարարվեց ֆիլմի գլխավոր հերոսուհի։ Ֆիլմի նկարահանումը սկսվել է 2013 թվականի հոկտեմբերի 30-ին Վանկուվերում։

Երաժշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտորը դարձել է Հեյտոր Փերեիրան։ Սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 19-ին «WaterTower Music»-ի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]