Եթերային յուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  1. Թուրինջի եթերային յուղ
  2. Օժտված է վերականգնողական հատկությամբ, սնուցում է մազարմատները, իսկ երկար օգտագործումից հետո վերացնում է թեփը, մաքրում է վարսերը վնասակար նյութերից, պայքարում է մազերի յուղոտության դեմ, բարձրացնում է իմունային համակարգը։ Հարուստ է A,B,C,D,P վիտամիններով։
  3. Բերգամոտի եթերային յուղ
  4. Այս յուղը շատ նման է թուրինջի եթերային յուղին, այն իդեալական է յուղոտ վարսեր ունեցողների համար։ Անտիսեպտիկ հատկություն ունի և գլխամաշկին քսելու ժամանակ կարող է 1-3 րոպե ծակծկել։
  5. Գերանի եթերային յուղ
  6. Վերականգնում է մահացած բջիջները, նպաստում է մազերի արագ աճին, պայքարում է մազերի յուղոտության դեմ։ Գլխամաշկին քսելու ժամանակ կարող է 1-3 րոպե այրել։
  7. Մեխակի եթերային յուղ
  8. Կարգավորում է նյութափոխանակությունը, լայնացնում է մկանները, խթանում է մազերի արագ աճին, վերացնում է հոգնածությունը։
  9. Իլանգ-իլանգի եթերային յուղ
  10. Հիանալի յուղ է ճյուղավորված, վնասված, թափվող վարսերի համար։ Օգտակար է շերտավորվող եղունգների համար։ Գլխամաշկին քսելու ժամանակ կարող է 1-3 րոպե ծակծկել։
  11. Դարչինի եթերային յուղ
  12. Բարձրացնում է տարբեր օրգանների և հյուսվածքների արյան շրջանառությունը, ունի տաքացնող հատկություն, արագացնում է մազերի աճը։
  13. Կիտրոնի եթերային յուղ
  14. Հակավիրուսային, հակաթեփային միջոց է, մազերին կենդանություն է հաղորդում։
  15. Մելիսայի եթերայի յուղ
  16. Բարձրացնում է մազերի տոնուսը, վերացնում է "կեղտոտ" տեսքը, թեփը, վերականգնում է շորթերի բնական գույնը, վերացնում է բորբոքվածությունը, անքնությունը։
  17. "Чайное дерево" եթերային յուղ
  18. Օգտագործվում է ցանկացած տեսակի ցանի, քորի, թեփի, մազաթափության դեմ։ Կաթեցնել գորտնուկի վրա և լեկոպլաստով փակել, մի քանի շաբաթից այն կանհետանա։
  19. Էվկալիպտի եթերային յուղ
  20. Վերացնում է թեփը, դադարեցնում է մազաթափությունը։
  21. Պաչուլիի եթերային յուղ
  22. Սնուցում է մազերը, շատ լավ է յուղոտ մազերի համար, վերացնում է թեփը։
  23. Սոճիի եթերային յուղ
  24. Սա միշտ էկոլոգիապես մաքուր բույս է, քանի որ այն աճում է այնտեղ, որտեղ օդը միշտ մաքուր է։ Այս անգին յուղն օգտագործվում է որպես բուժիչ և կոսմետիկ միջոց։ Սնուցում է վարսերը, վերացնում է քորը, արագացնում է վարսերի աճը։
  25. Ռոզմարինի եթերային յուղ
  26. Այս յուղն ամենահրաշալի և անփոխարինելի յուղերից է արոմաթերապիայում։ Անտիսեպտիկ, ցավազրկող, իմունիտետ բարձրացնող, մազերի արագ աճ ապահովող յուղը պետք է լինի յուրաքանչյուրի տանը։ Շթանում է արյան արագ շրջանառությանը, բացում է գլխամաշկի ծակոտկեները, վերացնում է սպիները։