Եզնիկ Գալբաքճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզնիկ արքեպիսկոպոս Գալբաքչյան
Ծնվել է1860
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1915
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
ԱշխատավայրԱր­մա­շի դպրե­վան­ք

Եզնիկ արքեպիսկոպոս Գալբաքչյան (նաև՝ Գալ­փաք­ճյան, Գալ­թակ­չյան, 1860, Կոստանդնուպոլիս - 1915), հայ եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1860 թվականին Կ. Պոլ­սի Կադըգյուղ թաղամասում։ Ավարտել է Կ. Պոլսի Կալաթասերայի «Մեք­թեբ-ի Սուլ­թա­նիե» բարձրագույն վարժարանն ու Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եղել է հին արմաշական։

1886 (1896) թվականին վարդապետ է ձեռնադրվել։ Պաշտոնավարել է զանազան գավառներում և Կ. Պոլսի թաղերում։ Եղել է Արմաշի դպրեվանքի փոխտեսուչը։ 1912 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս և պաշտոնավարել Բալուի թեմում։ Արքության պատվին է արժանացել։ Եղել է Բալուի, Արղընի և Չնգուշի հոգևոր առաջնորդի փոխանորդը, ապա՝ առաջնորդը։ Նրա հովվության տակ 54 եկեղեցի և 4 վանք է գտնվել։ 1915 թվականին Բալուի իր հոտի հետ աքսորվել է և նահատակվել 55 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թէոդիկ, Յուշարձան ապրիլ 11-ի, Կ. Պօլիս, 1919։
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
  • Կռայեան Մեսրոպ, Բալու, Անթիլիաս, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։