Եզեկիա (Հուդայի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եզեկիա
Ezechias-Hezekiah.png
Իշխանությունմ.թ.ա. 716 - 687
Ծնվել է՝մ. թ. ա. 741
ԾննդավայրԵրուսաղեմ, Հուդայի թագավորություն
Մահացել է՝մ. թ. ա. 687
Վախճանի վայրԵրուսաղեմ, Հուդայի թագավորություն
Երուսաղեմ
ՔաղաքացիությունՀուդայի թագավորություն
ՆախորդԱքազ
ՀաջորդողՄանասե
ՈւղեկիցՀեփիսբայ
ՏոհմDavidic line?
ՀայրԱքազ
ՄայրԱբի
ԵրեխաներՄանասե
Կրոնական հավատքներՀուդայիզմ
Եզեկիա թագավորի կինքը

Եզեկիա (մ.թ.ա. մոտ 741 - 687 թթ.), Հուդա-Հարավային թագավորության 13-րդ թագավորը (մ.թ.ա. մոտ 716 - 687 թթ.):

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզեկիան Աքազ թագավորի եւ Զաքարիա քահանայապետի դուստր Աբիի որդին էր։ Գահ է բարձրացել 25 տարեկանում, կառավարելով 29 տարի։ Իր կառավարման սկզբում Եզեկիան անց է կացնում կրոնական ծավալուն բարեփոխումներ, ոչնչացնում է կռապաշտական կենտրոնները, անգամ Մովսեսի շինած պղնձե օձը եւ վերականգնում Եհովա Աստծո պաշտամունքը, արգելում օտար աստվածների պաշտամունքը։ Եզեկիան պարտության է մանտում փղշտացիներին, վերսկսում հրեաների զատիկի տոնակատարությունը։ Վերջինիս մասնակցելու են հրավիրվում Իսրայելի 10 ցեղերը, որոնցից սակայն ներկայանում են ընդամանը մի քանի մարդ Ասերի, Զաբուղոնի եւ Մանասեի ցեղերից։ Այնուամենայնիվ զատիկը տոնվում է մեծ շուքով եւ մեծ ուրախությամբ։ Աստվածաշնչում Եզեկիան նկարագրված է, որպես մեծ ու բարի թագավոր։

Սենեքերիմի արշավանքը և պարտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. 703թ.-ին Ասորեստանի ռազմատենչ արքա Սենեքերիմը (Սինաքերիբ) սկսում է լայնածավալ արշավանք կատարել դեպի Լևանտ։ Գրավելով տարածաշրջանի երկրները, Սենեքերիմը հարձակվում է Հուդայի թագավորության վրաև և պաշարում է Երուսաղեմը։ Հարավային թագավորությունը հայտնվում է շատ ծանր իրվիճակում։ Եզեկիան գնում է տաճար և աղոթքով օգնություն խնդրում Աստծուց։ Աստված լսում է Եզեկիայի աղոթքը։ Տիրոջ հրեշտակը մի գիշերվա ընթացքում կոտորում է ասորեստանյան 185 հազարանոց բանակը։ Աստծո օգնությամբ Հուդայի թագավորությունն ազատվում է Սենեքերիմի ավերիչ ու կործանարար արշավանքից։ Ասորեստանյան բանակի պարտության մասին վկայում է նաև հույն պատմիչ Հերոդոտոսը։ Մ.թ.ա. 680թ.-ի հունվարի 10-ին Սենեքերիմն սպանվում է իր որդիների ձեռքով։

Եզեկիայի մահացու հիվանդանալը և ապաքինվելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիներ անց Եզեկիա թագավորը հիվանդանում է։ Եսայիա մարգարեն հայտնում է արքային, որ վերջինս մահանալու է։ Եզեկիան այդ լսելով դառնապես արտասվում է։ Աստված գթում է Եզեկիաին։ Արքան հրաշքով բժշկվում է։ Այդ ամենից հետո Երուսաղեմ է գալիս Բաբելոնի արքա Մարդուկ-ապլա-իդդին II-ը, որպեսզի տեսնի Եզեկիային, քանի որ լսել էր վերջինիս հիվանդության մասին։ Եզեկիան Բաբելոնի թագավորին ցույց է տալիս իր ողջ հարստությունը և հպարտանում դրանով։ Եսայիա մարգարեն հայտնում է Եզեկիաին, որ որոշ ժամանակ հետո հենց նույն Բաբելոնը կգրավի Երուսաղեմը, իսկ Հուդայի բնակչությանը կգերեվարի։ Այնուամենայնիվ Եզեկիան գոհանում է, քանի որ այդ դժբախտությունները տեղի չեն ունենալու իր կյանքի ընթացքում։ 29 տարի թագավորելուց հետո Եզեկիան մահանում է մ.թ.ա. մոտ 687թ.-ին 54 տարեկան հասակում, գահը թողնելով իր որդի Մանասեին։ Եզեկիա թագավորը համարվում է Հուդայի երկրի ամենահայտնի թագավորներից մեկը: Նրա իշխանության ժամանակ արմատախիլ է արվել կռապաշտությունը և ամրացվել է կենտրոնամետ իշխանությունը: Եզեկիա թագավորի ժամանակ են ապրել ու գործել Միքիա և Եսայիա մարգարեները։