Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող

Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգում, Նալբանդյան - Իսահակյան փողոցների հատույթ
Բարձրություն 4 մ
Ճարտարապետ(ներ) Ասլան Մխիթարյան
Հիմնադրում 2015
Շինարարության ավարտ 2015, ապրիլի 21
Ներկա վիճակ կանգուն


Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթող, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգի), Նալբանդյան-Իսահակյան փողոցներով պարփակված տարածքում։ Տեղադրվել է 2015 թվականին։ Հուշարձան-կոթողը կառուցվել է «Միդիա-Շանգալ» Եզդիների Ազգային Միավորում Հասարակական Կազմակերպության նախագահ Ամո Շարոյանի և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողությունից առաջ

Հուշարձանի բարձրությունը մոտ 4 մետր է[1]։ Պատվանդանին հայերեն և եզդիերեն գրված է. «Եզդի ժողովրդի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին»։ Սա եզդիների անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում[2]։ Հուշակոթողը նվիրված է 20-րդ դարի սկզբին օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին[3]։ Հուշակոթողն ունի նաև աղբյուր՝ ի հիշատակ Հյուսիսային Իրաքում եզդիների դեմ իրականացված ցեղասպանության զոհերի[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքիզը քննարկվել և հավանության է արժանացել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից։ Հուշարձանը կառուցվել է բարերար Ռաշիդ Շամոյանի աջակցությամբ[3]։

Բացման արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 21-ին։ Ներկա էին Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից ժամանած եզդիներ, պաշտոնական անձինք՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, դիվանագետներ, գրականության, արվեստի գործիչներ, պատմաբաններ։ Ելույթ ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին, եզդի ժողովրդի համաշխարհային օգնության ֆոնդի ղեկավար Լուսյա Ուսոյանը, Ջամալե Չատոն (Ռուսաստան), Շանգալից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններին մասնակցելու եկած պատվիրակության ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ և այլք[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Նոր հուշակոթողներ Երևանում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  2. Եզդի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված առաջին հուշարձանը կբացվի Երևանում
  3. 3,0 3,1 3,2 Հարգանքի տուրք եզդի ժողովրդի զոհերի հիշատակին(չաշխատող հղում)