Եդեսիայի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Եդեսիայի բարբառ (նաև՝ Ուրհայի բարբառ, Ուրֆայի բարբառհայերենի հա ճյուղի բարբառ։

Խոսվել է Եդեսիայում և շրջակայքում։ Մեծ եղեռնից հետո այդ բարբառով խոսողների առանձին ներկայացուցիչներ ցրվել են այլ երկրներ։

Ձայնավորների մեջ արմատական փոփոխություններ չեն նկատվում. գրաբարի ձայնեղների դիմաց բարբառն ունի շնչեղ խուլեր, խուլերի դիմաց՝ ձայնեղներ։ Հոգնակիներն են՝ էր (միավանկների համար), դäք (բազմավանկների համար). ը հոդն ունի նաև ա ձևը. գերակշռում են ի, ա հոլովումները, հոգնակին ու հոլովման է. բայերն ունեն ել, իլ, ալ խոնարհումները, ներկան կազմվում է ա մասնիկով (գարթամ ա), շարունակականը սկզբից ավելացնում է կը, կրավորական խոնարհումը ի-ով է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975)։ Լեզվաբանական բառարան։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն։ էջ էջ 86-87