Եգոր Կրասիլնիկովի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Եգոր Կրասիլնիկովի առանձնատուն
Дом Е Красильниковой Майская 6,.JPG
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Ճարտարապետական ոճ էկլեկտիզմ
Եգոր Կրասիլնիկովի առանձնատունը գտնվում է Ռուսաստանում
Եգոր Կրասիլնիկովի առանձնատուն
Կոորդինատներ: 47°13′54.419987999996″ հս․ լ. 39°45′37.569996000002″ ավ. ե. / 47.23178332999999895° հս․. լ. 39.76043611000000055° ավ. ե. / 47.23178332999999895; 39.76043611000000055

Եգոր Կրասիլնիկովի առանձնատուն (ռուս.՝ Особняк Егора Красильникова), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է XIX դարի վերջին քառորդում` էկլեկտիզմի ոգով։ Առանձնատունը պատկանել է վաճառական Եգոր Կրասիլնիկովին[1]։ Շենքը գտնվում է 1-ին Մայիսյան փողոցի և 18-րդ գծի խաչմերուկում։ Ներկայումս այնտեղ կանանց համար խորհրդատվություն է։ Եգոր Կրասիլնիկովի առանձնատունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության  օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին Սոֆիևսկայա փողոցում (այժմ՝ 1-ին Մայիսյան) այս շենքը կառուցվել է վաճառական Եգոր Կրասիլնիկովի պատվերով։ Առանձնատանը նա ապրել է իր ընտանիքի հետ։ Տանը հաճախ տեղի էին ունենում պարահանդեսներ և ընդունելություններ։ Ընդունելությունների երկլուսավոր դահլիճի պատուհանները նայում էին 1-ին Սոֆիևյսկայա փողոցին։ Դրան կից էր ճաղաշարքով սրահը, որտեղ ելույթ էին ունենում երաժիշտները։ 18-րդ գծի ճակատի երկայնքով գտնվում էին ննջասենյակը, մանկական սենյակները, աշխատասենյակը և այլ սենյակներներ։ Ցոկոլային հարկում գտնվում էին օժանդակ տարածքները՝ խոհանոցը, լվացքատունը և ծառաների սենյակները։ Ախոռը, կառքամառանը և սառցասենյակը գտնվում էին բակում[1]։

1922 թվականին՝ խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքն ազգայնացվեց։ Առանձնատանը տեղակայվեց քաղցած և տկար երեխաների օգնության «Մի կաթիլ կաթ» հատուկ կետը։  1927 թվականի տվյալներով շենքում գտնվել է խորհրդատվություն կանանց համար[1]։ 1943-1954 թվականներին Կրասիլնիկովի նախկին առանձնատանը գործել է պոլիկլինիկա, իսկ 1954-1976-ին՝ մանկական խորհրդատվություն։ 1976-ից մինչ այժմ շենքում տեղակայվում է խորհրդատվություն կանանց համար[3]։ 2015 թվականի մարտի 29-ին շենքը հրդեհվել է[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգոր Կրասիլնիկովի առանձնատունը կառուցված է էկլեկտիզմի ոգով։ Միահարկ շենքի գլխավոր ճակատն ուղղված է 1-ին Մայիսյան փողոցին։ Նրա միջնամասը քիչ բարձրացված է և ավարտվում է ատտիկոսով։ Անկյուններում տեղադրված են քառանիստ գմբեթներ։ Շենքը շքեղորեն զարդարված է ծեփվածքով և սվաղով, նրա ձևավորման մեջ առկա են բարոկկոյի և վերածննդի տարրեր։ Դեկորատիվ տարրերի թվում են կալունակներ, լողաթներ, ծոփոր, դրասանգներ, կանանց գլուխներ, Հերմեսի դիմակներ, որմնասյուներ և կամարաղեղներ[1]։ Շինությունն ունի հատակագծման միջանցքային համակարգ՝ սենյակների միա- և երկկողմանի դասավորությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 91—93. — ISBN 5-8456-0489-3
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)»։ Официальный портал Правительства Ростовской области։ Վերցված է 2013-10-10 
  3. «Пролетарский район. Памятники архитектуры района»։ rostov-gorod.ru։ Վերցված է 2013-10-11 
  4. В Ростове горела женская консультация и гаражи