Եգոր Գոլենկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Եգոր Գոլենկով
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1999(1999-07-07)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Սամարա, Ռուսաստան
Հասակ 189 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Կռիլյա Սովետով
Համար 69
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Կոնոպլյովի ակադեմիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015—մ.հ. Ռուսաստան Կռիլյա Սովետով 1 (0)
2017-2018  Պորտուգալիա Ունիան Լեյրիա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եգոր Դմիտրիևիչ Գոլենկով (ռուս.՝ Егор Дмитриевич Голенков, հուլիսի 7, 1999(1999-07-07)[1], Սամարա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Կռիլյա Սովետով» ակումբի հարձակվող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կոնոպլովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է, եղել է 1999 թվականին ծնվածների թիմի ավագ[2], Ռուսաստանի մի շարք պատանեկան մրցաշարների հաղթող և մրցանակակիր[3]: 2015 թվականի ապրիլին անցկացրել է տասնօրյա ուսումնամարզական հավաք պորտուգալական «Սպորտինգ» ակումբում: Վերադառնալուց հետո պետք է պայմանագիր կնքեր «Լադա Տոլյատիի» հետ[2]: Հետագայում հայտնվել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, որի երիտասարդական թիմում նշել է իր նորամուտը հուլիսի 31-ին: Պրեմիեր լիգայում իր առաջին խաղն անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 31-ին՝ փոխարինման դուրս գալով «Օրենբուրգ» ակումբի դեմ խաղի 84-րդ րոպեին:

2017 թվականի ամռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է պորտոգալական «Ունիան Լեյրիա» երիտասարդական թիմ[4]:

2018 թվականի ամռանը վերադարձել է «Կռիլյա Սովետով»: Ընդգրկվել է երիտասարդական կազմում: Այդտեղ էլ իր կարիերայում առաջին անգամ ձևակերպել է պոկեր (4 գոլ)՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ին աչքի ընկնելով «Ուֆա» ակումբի դեմ խաղում: Հանդիպման արդյունքում «Կռիլյա Սովետով» ակումբը հաղթել է 5:0 հաշվով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]