Եգիպտական մումիաների ցանկ (թագավորական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սույնով ներկայացվում է թագավորական ծագում ունեցող մումիաների ցանկը, որոնցում ներառվել են եգիպտական փարավոններն ու նրանց անունով մումումիֆիկացված ընտանիքի անդամները։ Հայտնաբերվել է, որ այդ մումիաներից ոմանք հիմնականում վնասված չեն, իսկ մյուսները՝ վնասվել են գանձագողերի և շրջակա միջավայրի պատճառով։ Հաշվի առնելով այն ժամանակվա տեխնոլոգիան/հարստությունը, բոլոր հայտնի նախադինաստիական տիրակալները թաղվել են բաց դամբարաններում։

Միայն Դեն փարավոնից հետո են գերեզմանոցում ավելացվել այնպիսի իրեր, ինչպիսիք են սանդուղքը և ճարտարապետական տարրերը, որոնք ավելի լավ էին պաշտպանում դամբարանը եղանակային պայմաններից[1]։

Նույնականացված[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Այլ անվանում Մահվան տարեթիվ Դինաստիա Սեռ Հայտնաբերման տարեթիվ Պատկեր Նկարագրություն
Ահհոտեպ 2-րդ Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա Իգական 1858 1858 թվական Ահհոթեփ II-ի մումիան ոչնչացվել է 1859 թվականին[2]
Ահմոս Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա Իգական 1903 1903-1905 թվականներ Արքայադուստր Ահմոսը թաղված է Կայսրուհիների հովտում՝ QV47 դամբարանի մեջ[3]։ Նրա մումիան հայտնաբերվել է Էռնեստո Շիապարելիի կողմից 1903-1905 թվականներին՝ պեղումների ժամանակ[4]։
Ահմոս 1-ին Ամասիս 1525 Ք․ա․ 1525 Եգիպտեսի 18-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական Ահմոս 1-ինի մումիան հայտնաբերվել է 1881 թվականին Դեյր էլ-Բահարիի Քաչեի շրջակայքում։ Հետագայում նրա անունը գտել են գրված հիերոգլիֆներում, երբ մումիայի դամբարանը բացվել է։ Դիակը գանձագողերի կողմից կողոպուտի նշաններ ուներ՝ գլուխը մարմնից կտրել էին, քիթը՝ ջարդել[5]։
Ահմոս-Հենուտեմիպետ Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա/Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1881 1881 թվական Ահմոս-Հենուտեմիպետի մումիան հայտնաբերվել է 1881 թվականին՝ DB320 դամբարանի պեղման ժամանակ։ Նրա մնացորդները հայտնաբերվել էին շատ վատ վիճակում։ Հավանաբար վնասվել էին գանձագողերի կողմից դամբարանը թալանելիս։
Ահմոս-Հենուտամեհու Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա/Եգիպտոսի 18-րդ արքայատոհմ Իգական 1881 1881 թվական Ահմոս-Հենուտտամեհուի մումիան հայտնաբերվել է 1881 թվականին՝ DB320 դամբարանի պեղման ժամանակ։ Ինչպես Ահմոս-Հենուտեմիպետին, Ահմոս-Հենուտտամեհուն մահացել է ծեր հասակում։ Դա ենթադրվում է ատամների մաշվածությունից։
Ահմոս Մերիտամոն Մերյետամուն Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա Իգական Անհայտ է Ահմոն Մերիտամոնի մումիան հայտնաբերվել է DB320 դամբարանի պեղման ժամանակ։ Ինչպես այդ դարաշրջանի մյուս մումիաները, նրա մումիան ևս վնասվել է գանձագողերի կողմից։ Նրա մումիայի զննումից պարզվում է, որ նա մահից առաջ գլխի վերք է ստացել, ինչը հետընթաց ընկնելու հավանական արդյունք է[6]։
Ահմոս-Մերիտում Ահմոս Մերիտամոն Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1930 1930 թվական Նրա մումիան հայտնաբերվել է շատ լավ վիճակում, ինչը ենթադրել է տալիս, որ նրան մումիֆիկացրել են Պինեդջեմ 1-ինի օրոք։
Ահմոս Ինհապի Ահմոս-Ինհապի Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա/Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1881 1881 թվական Մումիան հայտնաբերվել է Լեդի Ռայի գերեզմանում։ Նրա մաշկը պահպանվել էր։ Աղի ոչ մի նշան չէր հայտնաբերվել։ Մարմինը պատված էր էր անուշաբույր փոշու փայտով և փաթաթված խեժով ներծծված կտաի մեջ[7]։
Ահմոս Սիտամուն Սիտամուն Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական Անհայտ է Բացակայում է Ահմոս-Սիտամունի մումիան հայտնաբերվել է DB320 դամբարանը պեղելիս։ Պեղումներից հետո նրա մումիան տեղափոխվել է Կահիրեի Եգիպտական թանգարան, որտեղ էլ մինչև հիմա գտնվում է։
Ահմոս-Սիտկոմոս Սիտկոմոս Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա/Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1881 1881 թվական Ահմոս-Սիտկոմոսի մումիան հայտնաբերվել է 1881 թվականին Դեյր էլ-Բահարիի Քաչեի շրջակայքում։ Գաստոն Մասպերոն 1886 թվականի հունիսի 19-ին մումիան նկարագրել է որպես անզուգական, չնայած այն հանգամանքին, որ վնասվել էր գանձագողերի կողմից դամբարանը թալանելիս։ Ահմոս Սիկոմոսը մահացել է մոտավորապես երեսուն տարեկան հասակում, Գրաֆթոն Էլիոտ Սմիթը նրան նկարագրում էր որպես ուժեղ, համարյա տղամարդանման կին[8]։
Ահմոս-Տումերիս Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա Իգական Անհայտ է Բացակայում է Ահմոս Տումերիսը Եգպիտոսի 17-րդ դինաստիայի վերջին արքայադուստրերից է։ Նրան անվանում էին «Արքայադուստր» և «Արքայի քույրը», հավանական է, որ նա եղել է Սեքերենիմ Թաո փարավոնի դուստրը և Ահմոս 1-ին փարավոնի քույրը։ Նրա անունը հայտնի է դարձել այժմ Էրմիտաժի թանգարանում գտնվող սարկաֆագի վրա եղած գրերից։ Մումիան հայտնաբերվել է Շեյխ Աբդ էլ-Կուռնայում գտնվող MMA 1019 դամբարանում[9]։
Ամենեմհատ Թութմոս IV-ի որդի Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական Անհայտ է Բացակայում է Ամենեմհատը Եգիպտոսի տասնութերորդ դինաստիայի իշխան, փարավոն Թութմոս IV-ի որդին էր[10]։ Նա պատկերված է Թեբեի գերեզմանում՝ TT64 դամբարանում, որը թագավորական դաստիարակներ Հեքարշուի և նրա որդու՝ Հաքերնեհեի գերեզմանն է[11]։ Նա մահացել է երիտասարդ հասակում և թաղվել է իր հոր գերեզմանում՝ Արքաների հովտում, KV43 դամբարանում իր հոր և քրոջ՝ Տենտամունի, հետ միասին[12]։ Այնտեղ հայտնաբերվել են նրա փաթաթաններն ու հնարավոր մումիան[13]։
Ամենեմոպ 0992 Ք․ա․ 992 կամ 984 դար Եգիպտոսի 21-րդ դինաստիա Արական 1946 1946 թվական Բացակայում է Դամբարանը հայտնաբերվել է 1940 թվականին, սակայն մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նրա մումիան չի հայտնաբերվել։ Հետագայում մումիան հայտնաբերվել է երկու հետմահու դիմակների հետ միասին և ներկայումս ցուցադրվում են Կահիրեի եգիպտական թանգարանում։
Ամենեմոպեբ Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1857 1857 թվական Բացակայում է 1857 թվականին Ամենեմոպետ արքայադստեր մումիան հայտնաբերվել է Շեյխ Աբդ էլ-Կուրնայի դամբարանադաշտում։
Ամենհոտեբ 1-ին Ամենոֆիս 1-ին 1506 Ք․ա․ 1506 կամ 1504 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական Անհայտ է Նրա մումիան տեղափոխվել է ինչ-որ ժամանակ 20-րդ կամ 21-րդ դինաստիայի մումիաների մոտ՝ անվտանգության համար, հավանաբար, մեկից ավելի անգամ։ Ամենհոտեբ 1-ինի մումիայի դեմքին նրբագեղ դիմակ կա, որի պատճառով ժամանակակից եգիպտագետները նրա մումիան չեն բացել։
Ամենհոտեբ 2-րդ Ամենոֆիս 2-րդ 1401 Ք․ա․ 1401 կամ 1397 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Ամենհոտեբ 3-րդ Ամանա-Հատպա 1353 Ք․ա․ 1353 կամ 1351 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական [14]
Աշայետ Աշաիտ Անհայտ է Եգիպտոսի 11-րդ դինաստիա Իգական Անհայտ է Բացակայում է
Ջեդկարե Իսեսի Տանչերես Անհայտ է 005Եգիպտոսի 5-րդ դիմաստիա Արական 1940 1940-ական թվականներ Բացակայում է
Դուաթաթոր-Հենուտավ Հենուտավ Անհայտ է Եգիպտոսի 20-րդ դինաստիա Իգական Անհայտ է
Հատշեպսուտ Հատչեպսուտ 1458 Ք․ա․ 1458 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1903 1903 թվական Բացակայում է
Հենհենետ Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 11-րդ դինաստիա Իգական Անհայտ է Բացակայում է
Հենուտտավ Ց Henettawy Անհայտ է 21st Իգական 1923 1923-1924 Բացակայում է
Հորնախտ Հարնախտ Անհայտ է Եգիպտոսի 22-րդ դինաստիա Արական 1942 1942 թվական
Կամոս Բացակայում է 1550 Ք․ա․ 1550 թվական Եգիպտոսի 17-րդ դինաստիա Արական 1857 1857 թվական Բացակայում է 1857 թվականին Կամոսի մումիան հայտնաբերվել է առանձին քարակույտում՝ կարծես միտումնավոր թաքցված լիներ։ Եգիպտագետներ Օգյուստ Մարիետ[15] և Հենրիկ Բրուխշը[16] հայտնել են, որ մումիան գտնվում է շատ վատ վիճակում։
Մերնեպտահ Մերնեպտահ 1203 Ք․ա․ 1203 թվական Եգիպտոսի 19–րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Մուտնեջմետ Վարիուս 1332 Ք․ա․ 1319 կամ 1332 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական Անհայտ է Բացակայում է
Նաունի Նան Անհայտ է Եգիպտոսի 21-րդ դինաստիա Իգական Անհայտ է Բացակայում է
Նեբետիա Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1857 1857 թվական Բացակայում է
Նեֆերեֆր Ռանեֆերեֆ Անհայտ է 005Եգիպտոսի 19-րդ դինաստիա Արական Անհայտ է Բացակայում է
Nesitanebetashru Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 21-րդ դինաստիա Իգական Անհայտ է
Պենտավեր ՊենտավերետPentaweret 1155 Ք․ա, 1155 թվական Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական Անհայտ է
Պսուսեննես 1–ին Պասիբխանու 1001 Ք․ա․ 1001 թվական Եգիպտոսի 21-րդ դինաստիա Արական 1940 1940 թվական
Ռամզես I Ռամսես 1290 Ք․ա․ 1290 թվական Եգիպտոսի 19-րդ դինաստիա Արական 1817 1817 թվական [17][18]
Ռամզես II Ռամզես Մեծ 1213 Ք․ա, 1213 թվական Եգիպտոսի 19-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական
Ռամզես III Ուսիմարե Ռամզես III 1155 Ք․ա․ 1155 թվական Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական 1886 1886 թվական
Ռամզես IV Հեքամատր Ռամզես IV 1149 Ք․ա, 1149 թվական Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Ռամզես V Սեխեպերենր Ռամզես V 1145 Ք․ա․ 1145 թվական Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Ռամզես VI Ռամզես VI Նեբմաատր–Մերյամուն 1137 Ք․ա․ 1137 թվական Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Ռամզես IX Ամոն–հեր–խեպշեֆ Խաեմվասեթ 1111 Ք․ա․ 1111 թվական Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական Բացակայում է
Ռանեֆեռ Ռանոֆեր Անհայտ է 004Եգիպտոսի 4–րդ դինաստիա Արական Անհայտ է Բացակայում է
Սեքեներիմ Տաո  •Սեկենենրա Ջեհուտ–աա,
 •Սեկենենրա Տաա
Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական
Սեշեշետ Սեշ Անհայտ է 006Եգիպտոսի 6–րդ դինաստիա Իգական 2009 2009 թվական Բացակայում է
Սեթի I Սետոս I 1279 Ք․ա․ 1279 թվական Եգիպտոսի 19-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական [19][20]
Սեթի II Սետոս II 1193 Ք․ա․ 1193 թվական Եգիպտոսի 19-րդ դինաստիա Արական 1908 1908 թվական
Սիպտահ Մերեմպտահ Սիպտահ 1191 Ք․ա․ 1191 թվական Եգիպտոսի 19-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Սիտջեհուտի Սատջեհուտի Անհայտ է Եգիպտոսի 17-րդ դինաստիա Իգական 1820 1820 թվական Բացակայում է
Թութմոս II 1479 Ք․ա․ 1479 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական [21][22]
Թութմոս III 1425 Ք․ա․ 1425 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Թութմոս IV Մենխեպերուրե 1391 Ք․ա․ 1391 կամ 1388 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական
Տիաա Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1857 1857 թվական Բացակայում է
Տայաե Ծեր Լեդի 1338 Ք․ա․ 1338 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1898 1898 թվական Տայաեի դամբարանը վնասվել է գանձագողերի կողմից։
Թութանհամոն Թութ Արքա 1323 Ք․ա․ 1323 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1922 1922 թվական
Տայայու  •Թույա,
 •Թույու
1375 Ք․ա․ 1375 թվական Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1905 1905 թվական Բացակայում է
Վեբենսենու Բացակայում է Անհայտ է Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական Վեբենսենուն 18-րդ դինաստիայի հին եգիպտական իշխան էր։ Նա փարավոն Ամենհոտեպ Երկրորդի որդին էր։ Նա իր եղբոր՝ Նեչեմի հետ հիշատակվում է Միննոսի արձանի վրա՝ հայտնաբերված Կարնակա հին քաղաքում։ Մահացել է մանուկ հասակում և թաղվել է հոր գերեզմանում՝ KV35 դամբարան, որտեղ հայտնաբերվել են նրա փաթաթաններն ու ուշեբտիները[23][24][25][26]։


Կասկածելիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ ցանկով ներկայացվում է հայտնաբերված այն մումիաները, որոնց ում եղելիությունը կասկածվում է։ Ժամանակի ընթացքում տեխնոլոգիայի առաջընթացի շնորհիվ նոր տեղեկություններ են ի հայտ եկել, որոնք կասկածի տակ են առնում հին հայտնագործություններն ու հավատալիքները։ Մումիաները, որոնք կորել կամ ոչնչացվել են նրանց հայտնաբերումից հետո, հնարավոր է երբեք էլ չկարողանան նույնակականցնել ճիշտ կերպով։

Ենթադրյալ անուն Դինաստիա Սեռ Հայտնաբերման տարեթիվ Պատկեր Նկարագրություն
Ահմոս–Նեֆերտարի Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1881 1881 թվական Ենթադրվում է, որ Ահմոս-Նեֆերտարիի մումիան Նոր Թագավորության վերջում հանվել է նրա գերեզմանոցից և տեղափոխվել ու թաղվել է թագավորական քարանձավներում՝ DB320-ում։ Նրա ենթադրյալ մարմինը՝ առանց նույնականացման նշանների, հայտնաբերվել է 19-րդ դարում և փաթեթավորվել է 1885 թվականին՝ Էմիլ Բրուգշի կողմից, բայց այդ նույնականացումը վիճարկվել է[27]։ Երբ բացվել է սարկոֆագը, մումիան այնքան տհաճ է բուրել, որ Կահիրեի եգիպտական թանգարանում այն նորից փակել են սարկոֆագում՝ մինչև տհաճ հոտի անհետանալը։ Եթե սա Ահմոս-Նեֆերտարի մումիան էր, ապա նա մահացել է 70 տարեկան հասակում։ Մումիայի մազերը նոսրացած են, ինչը թաքցնելու համար սեփական մազերի հետ նաև ավելացվել էին արհեստական մազեր։ Մումիան նույնպես հին ժամանակներում վնասվել էր և նրա աջ ձեռքը բացակայում է[28]։
Ահմոս Սապաիր Եգիպտեսի 18-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական 1881 թվականին թաքստոցում հայտնաբերվեց 5-6 տարեկան մի տղա երեխայի (DB320) մումիա, որը նույնականացվեց որպես «Ահմոս-Սիպաիր»։ Սա վիճարկելի է, քանի որ արքայազն Ահմոս-Սիպայիրը միշտ պատկերված էր որպես մեծահասակ անձնավորոթյուն՝ գրողի գերեզմանի և այլ հնությունների վրա, ուստի գտնված մումիան չի կարող լինել նա[29]
Էխնաթոն Եգիպտեսի 18-րդ դինաստիա Արական 1907 1907 թվական Անորոշություն է մնում այս մումիայի անձի հետ կապված խնդիրը, քանի որ երիտասարդ մումիայի մահվան տարիքը անհամատեղելի է Ախենատենի թագավորության հետ։ 2010 թվականին արված ՀՇ-ի սկաները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ այս մումիան փարավոն Սմենխկարան է։
Անհեսենամուն Եգիպտեսի 18-րդ դինաստիա Իգական 1817 1817 թվական Բացակայում է Ենթադրվում է, որ սա Անհեսենամունի մումիան է, քանի որ նա երկու պտուղների մայր է, որը հայտնաբերվել է Թութանկամունի գերեզմանում։ Հայտնի է նաև որպես մումիա KV21A այն գերեզմանից, որում գտնվել է։
Մայեթ Եգիպտոսի 11-րդ դինաստիա Իգական 1921 1921 թվական Բացակայում է Մենիտոթոթ II-ի արքայական ընտանիքում Մայեթի դիրքը վիճարկելի է[30]։ Ընդհանրապես համարվում է, որ նա թագավորի դուստրն էր, քանի որ նա մոտ հինգ տարեկան էր, երբ մահացել է։
 •Նեֆերտիտի,
 •Նեբետահ, կամ
 •Բակեթաթոն
Եգիպտեսի 18-րդ դինաստիա Իգական 1898 1898 թվական Այս մումիայի վրա կատարվել է երկու հիմնական ԴՆԹ թեստ, ինչը հանգեցրել է երեք տարբեր հավանական ինքնությունների։ Վաղ ենթադրություններից մեկը այն մասին, որ մումիան պատկանել է Նեֆերտիտի թագուհուն։ Չնայած ԴՆԹ-ի փորձարկումն իրականացվել է, սակայն այն չի հաստատել կամ հերքել այս կարևոր փաստը։ 2010 թվականին հրապարակված ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց տվեց, որ նա փարավոն Ամենհոտեբ 3-րդի և նրա կնոջ՝ Տիյայի, դուստրն է և Թութանհամոն փարավոնի մայրը։ ԴՆԹ-ի այս զեկույցում եզրակացվեց, որ մումիան, ամենայն հավանականությամբ, Բեկեթաթոնն է կամ Նեպետահը, բայց կրկին վերջնական պատասխան չի գտնվել։ Ամեն դեպքում, դամբարանը, որտեղ գտնվել է մումիան, շատ էր վնասվել գանձագողերի կողմից, որոնք բազմաթիվ անցքեր էին բացել[31]։
Սետնախտե Եգիպտոսի 20-րդ դինաստիա Արական 1898 1898 թվական Սետնախտեի ենթադրյալ մումիա է, որը երբեք վստահորեն չի նույնականացվել, չնայած որ «նավակի մումիան» կոչված այս մումիան հայտնաբերվել է KV35-ում։ Աս վարկածին հետ կապված չհամաձայնվեց Աիդան Դոդսոնը, ով, կարծում էր, որ հայտնաբերված այս մարմինը պատկանել է Եգիպտոսի 18-րդ թագավորական ընտանիքի՝ դինաստիայի, անդամ Ամենհոտեբ Երկրորդին։ Ամեն դեպքում, մումիան ոչնչացրվել գանձագողերի կողմից՝ 1901 թվականին, որը խոչընդոտեց մումիայի հետագա նույնականացմանը[32]։
Տետիշերի Եգիպտոսի 17-րդ դինաստիա/Եգիպտոսի 18-րդ դինաստիա Իգական 1881 1881 թվական Տետիշերի թագուհու հետ գերեզմանում հայտնաբերված ոչ մի մումիա վերջնականապես նույնականացված չէ, չնայած որ մումիան՝ որը գուցե իրենն է, ներառված էր թագավորական ընտանիքի այն անդամների հետ, որոնք հետագայում վերահողարկավորվել էին արքայական թաքստոցում։
Թութմոս I Եգիպտոսի 18-րդ դինաստիա Արական 1881 1881 թվական Եգիպտագետ Գաստոն Մասպերոն կարծում էր, որ սա Թութմոս I-ի մումիան է, որը հիմնականում պայմանավորված է Թութմոս II-ի և Թութմոս III-ի մումիաների հետ ընտանեկան նմանություններով։ Սակայն 2007-ին դոկտոր Զահի Հավասը հայտարարեց, որ մումիան երեսուն տարեկան տղամարդ է, ով մահացել է կրծքավանդակում նետը վերքի հետևանքով։ Նրա տարիքի և մահվան հանգամանքներով պայմանավորված պարզվեց, որ մումիան հավանաբար Թութմոս Ա-ն չէր[33]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reiseberichte aus Ägypten (Travel Diary of Egypt) (1855)
  • Grammaire démotique (Demotic Grammar) (Paris, 1855)
  • Monuments de l'Egypte (Monuments of Egypt)(1857)
  • Geographische Inschriften (Leipzig, 1857–60)[34]
  • Histoire d'Egypte (History of Egypt) (Leipzig, 1859)[34]
  • Recueil des monuments égyptiens (Anthology of Egyptian Monuments) (Leipzig, 1862–63)[34]
  • Reise der königlich Preussischer Gesandtschaft nach Persien (Journey of the Royal Prussian Embassy to Persia) (1862–63)
  • Hieroglyphisch-demotisches Wörterbuch (Hieroglyphic-Demotic Dictionary) (Leipzig, 1867–82)[34]
  • Hieroglyphische Grammatik (Hieroglyphic Grammar) (Leipzig, 1872)[34]
  • L'Exode et les monuments égyptiens (The Exodus and the Egyptian Monuments) (Leipzig, 1875)
  • Dictionnaire géographique de l' ancienne Egypte (Geographical Dictionary of Ancient Egypt) (Leipzig, 1877–81)
  • Geschichte Aegyptens (Leipzig, 1877;[34] English trans. “History of Egypt from the Monuments”)
  • Dictionnaire géographique de l'ancienne Egypte (Leipzig, 1877–81)[34]
  • Thesaurus Inscriptionum Ægyptiacarum (Thesaurus of Egyptian Inscriptions) (Leipzig, 1883–91)[34]
  • Religion und Mythologie der Aegypter (Religion and Mythology of the Egyptians) (Leipzig, 1887)[34]
  • Die Ägyptologie (Egyptology) (1890)
  • Aus dem Morgenlande, Altes und Neues (From the Orient, Old and New) (1893)
  • Mein Leben und Wandern (My Life and Travels), an autobiography (1894)
  • Mariette, Auguste. 1857. (Le) Sérapéum de Memphis. Paris։ Gide.
  • Mariette, Auguste. 1875. Karnak։ étude topographique et archéologique avec un appendice comprenant les principaux textes hiéroglyphiques découverts ou recueillis pendant les fouilles exécutées à Karnak. Leipzig։ J.C. Hinrichs.
  • Mariette, Auguste. 1880. Catalogue général des monuments d'Abydos découverts pendant les fouilles de cette ville. Paris։ L'imprimerie nationale.
  • Mariette, Auguste. [1888] 1976. Les mastabas de l'ancien empire։ Fragment du dernier ouvrage de Auguste Édouard Mariette. G. Olms. 3487059878
  • Mariette, Auguste. 1890. The monuments of Upper Egypt. Boston։ H. Mansfield & J.W. Dearborn.
  • Mariette, Auguste. 1892. Outlines of Ancient Egyptian History. New York։ C. Scribner's Sons.
  • Mariette, Auguste. 1981. Monuments divers recueillis en Egypte et en Nubie. LTR-Verlag. 3887060636
  • Mariette, Auguste. 1999. Voyage dans la Haute-Egypte։ Compris entre Le Caire et la première cataracte. Errance. 2877721779

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shaw, Ian and Nicholson, Paul. The Dictionary of Ancient Egypt. p. 84. Harry N. Abrams, Inc. 1995. 0-8109-9096-2
  2. Ann Macy Roth, The Ahhotep Coffins, Gold of Praise: Studies of Ancient Egypt in honor of Edward F. Wente, 1999
  3. Aidan Dodson & Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt, Thames & Hudson (2004) 0-500-05128-3, p. 128
  4. Demas, Martha, and Neville Agnew, eds. 2012. Valley of the Queens Assessment Report: Volume 1. Los Angeles, CA: Getty Conservation Institute. Getty Conservation Institute, link to article
  5. Smith, G Elliot. The Royal Mummies, pp. 15–17. Duckworth, 2000 (reprint).
  6. G.E. Smith, Catalogue General Antiquites Egyptiennes du Musee du Caire: The Royal Mummies, 1912, pp 6-8 and pl IV. Available via University of Chicago
  7. E.G. Smith, Catalogue General Antiquites Egyptiennes du Musee du Caire: The Royal Mummies, Cairo, 1912; retrieved from The University of Chicago Library
  8. Mummy of Ahmose-Sitkamose
  9. Կաղապար:Dodson, p. 128
  10. Կաղապար:Dodson, p.137
  11. Dodson & Hilton, p.134
  12. Dodson & Hilton, p.135
  13. Dodson & Hilton, p.137
  14. Beckerath, Jürgen von, Chronologie des Pharaonischen Ägypten. Philipp von Zabern, Mainz, (1997) p.190
  15. Mariette, Auguste. 1892. Outlines of Ancient Egyptian History. New York: C. Scribner's Sons.
  16. Monuments de l'Egypte (Monuments of Egypt)(1857)
  17. Jürgen von Beckerath, Chronologie des Äegyptischen Pharaonischen (Mainz: Phillip von Zabern, 1997), p.190
  18. Կաղապար:WhosWhoInAncientEgyptReference
  19. Michael Rice (1999). Who's Who in Ancient Egypt. Routledge.
  20. J. von Beckerath (1997). Chronologie des Äegyptischen Pharaonischen (German). Phillip von Zabern. էջ 190.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Grimal, Nicolas. A History of Ancient Egypt. p.204. Librairie Arthéme Fayard, 1988
  22. Shaw, Ian; and Nicholson, Paul. The Dictionary of Ancient Egypt. p. 289. The British Museum Press, 1995
  23. Կաղապար:Dodson, p.141
  24. Wolfgang Helck: Urkunden der 18. Dynastie, Heft 18, Berlin 1956, pp. 1447
  25. Dodson & Hilton, pp.135,141
  26. Betsy Bryan: The Եգիպտոսի 18-րդ դինաստիա Dynasty before the Amarna Period, in Ian Shaw (editor): The Oxford History of Ancient Egypt, Oxford, New York 2000, 978-0192804587, p. 248
  27. Dylan (2014 թ․ հուլիսի 22). «The so-called Royal Cachette TT 320 was not the grave of Ahmose Nefertari!». www.dylanb.me.uk. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  28. Tyldesley, Joyce. Chronicle of the Queens of Egypt. Thames & Hudson. 2006. 0-500-05145-3
  29. «XVIII'th Dynasty Gallery I». The Theban Royal Mummy Project. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  30. Michael Rice: Who is who in Ancient Egypt. Routledge, London/New York 1999. 978-0-203-44328-6, p. 117.
  31. Hawass, Zahi; Gad, Yehia Z.; Ismail, Somaia; Khairat, Rabab; Fathalla, Dina; Hasan, Naglaa; Ahmed, Amal; Elleithy, Hisham; Ball, Marcus; Gaballah, Fawzi; Wasef, Sally; Fateen, Mohamed; Amer, Hany; Gostner, Paul; Selim, Ashraf; Zink, Albert; Pusch, Carsten M. (2010 թ․ փետրվար). «Ancestry and Pathology in King Tutankhamun's Family». The Journal of the American Medical Association. 303 (7): 641. Վերցված է 2019 թ․ մարտի 16-ին.
  32. Schneider, Thomas (2010). «Contributions to the Chronology of the New Kingdom and the Third Intermediate Period». Ägypten & Levante. 20., pp. 386–387
  33. Anderson, Lisa (2007 թ․ հուլիսի 14). «Mummy awakens new era in Egypt». Chicago Tribune.
  34. 34,0 34,1 34,2 34,3 34,4 34,5 34,6 34,7 34,8 Gilman, 1905

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]