Եգիպտական թռչող շնիկ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Եգիպտական թռչող շնիկ | |
Եգիպտական թռչող շնիկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Կաթնասուն (Mammalia) |
| Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
| Ընտանիք | Թևոտուկազգիներ (Pteropodidae) |
| Ցեղ | Rousettus |
| Ենթացեղ | Rousettus |
| Տեսակ | Եգիպտական թռչող շնիկ (R. aegyptiacus) |
| Միջազգային անվանում | |
| Rousettus aegyptiacus | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Եգիպտական թռչող շնիկ (լատիներեն՝ Rousettus aegyptiacus), չղջիկի տեսակ։
Բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտական թռչող շնիկը չղջիկների փոքրի տեսակ է, որի երկարությունը հասնում է մինչև 17 սմ-ի։ Ունեն թևերի լայն բացվածք։ Արուները ավելի մեծ են և ունեն տեսանելի պարկ, որով տարբերվում են էգերից։ Նրանց մարմինը բաց դարչնագույն է, իսկ թևերի մասը՝ մուգ դարչնագույն։ Ականջները երկար են և սուր, աչքերը մեծ են և մուգ։ Մորթին փափուկ է։ Թռչող շնիկներն ունեն երկար լեզու։
Տարածումը և բնական միջավայրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտական թռչող շնիկները տարածված են Եիգպտոսից մինչև Արաբական թերակղզի։ Ապրում են հարթավայրերում, լեռներում։ Հեշտությամբ ադապտացվում են միջավայրի պայմաններին։
Վարքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում ապրում են խմբերով և ակտիվ են գիշերվա ընթացքում։ Ի տարբերություն այլ չղջիկների, Եգիպտական թռչող շնիկներն օգտագործում են իրենց ձայնի արձագանքը։ Թռիչքի ժամանակ մթության մեջ նրանք բարձր ձայներ են արձակում և արձագանքով կողմորոշվում տվյալ տարածքում։
Սննդակարգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդակարգի մեծ մասը կազմում է հասուն արևադարձային պտուղները՝ թուզ, նարինջ, արմավ, բանան և այլն։ Սնունդ հայթայթելու համար մեկ գիշերվա ընթացքում կարող են անցնել 40 կմ տարածություն։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմացման շրջանը տևում է հուլիս մասից մինչև սեպտեմբեր։ Հղիությունը տևում է 115-120 օր։ Սովորաբար ունենում են մեկ ձագ։ Գրեթե վեց շաբաթ էգը ձագին իր մոտ է պահում, իսկ ավելի ուշ ձագը կախվում է բնի ցցված ժայռերից։ Ձագերը սեռահասուն են դառնում կյանքի 9-րդ ամսում։
Պահպանման կարգավիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված է որպես «Քիչ վտանգված» տեսակ (Least Concern): Տեսակի նվազման հիմնական պատճառը գյուղատնտեսության զարգացումն է տվյալ տարածքներում, ինչպես նաև բնական թշնամիները՝ նրանցով են սննվում օձերը, գիշատիչ թռչունները, կզաքիսները և այլն։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թռչող շնիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թռչող շնիկ» հոդվածին։ |
| ||||||