Եգիպտական թանգարան (Բեռլին)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եգիպտական թանգարան | |
|---|---|
| Տեսակ | եգիպտագիտական թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Միտտե |
| Վայր | Թանգարանների կղզի |
| Կազմված է | Նեֆերտիտիի կիսանդրի |
| Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ և Նոր թանգարան |
| Հիմնադրվել է | 1828 |
| Հիմնադիր | Ալեքսանդր Հումբոլդտ և Ֆրիդրիխ Վիհելմ III |
| Տնօրեն | Friederike Seyfried? |
| 52°31′13″N 13°23′52″E / 52.52028°N 13.39778°E | |
| Կայք | smb.museum/museen-und-einrichtungen/aegyptisches-museum-und-papyrussammlung/home.html(գերմ.) |
![]() | |
![]() | |
Բեռլինի եգիպտական թանգարան (գերմ.՝ Ägyptisches Museum und Papyrussammlung), Բեռլինի պետական թանգարաններից մեկը։ 2009 թվականից եգիպտական թանգարանը մտնում է Թանգարանային կղզում վերականգնված Նոր թանգարանի կազմի մեջ։ 2009 թվականից թանգարանի տնօրենն է եգիպտագետ Ֆրիդերիկ Զայֆրիդը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Եգիպտական թանգարանի հիմքը եղել է Ֆրիդրիխ Վիլհելմ 3-րդի եգիպտական հավաքածուն, որ ստեղծվել է 1828 թվականին Ալեքսանդր Հումբոլդտի պատվերով։ Այս բաժանմունքի առաջին ղեկավարը եղել է Ջուզեպե Պասալակվան, ով Տրիեստի առևտրական էր։ Հենց նրա հնագիտական գտածոներն էլ կազմել են հավաքածուի հիմքը։ Հավաքածուն համալրվել է Կառլ Ռիխարդ Լեփսիուսի արշավախմբի ցուցանմուշներով (1842-1845)։
1850 թվականին Մոնբիժու պալատից հավաքածուն տեղափոխվում է նոր շենք, որ կառուցվել էր Թանգարանային կղզում ֆրիդրիխ Շտյուլերի նախագծով։ 1920 թվականին գերմանական թանգարանների հովանավոր Ջեյմս Սիմոնը թանգարանին նվիրում է Նեֆերտիտիի կիսանդրին` հավաքածուի ամենահայտնի ցուցանմուշը։ Սիմոնը հովանավորել էր պեղումները, որ եգիպտական Էլ-Ամառնա քաղաքում ղեկավարում էր Լյուդվիգ Բորհարդը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանի ֆոնդերը բաժանվել են։ Նոր թանգարանը 1943 թվականին կրում է լուրջ վնասներ. շատ ցուցանմուշներ այրվում են հրդեհից։ Ցուցանմուշները փրկելու համար դրանք ուղարկում են տարբեր տեղեր։ Օրինակ` Նեֆերտիտիի կիսանդրին պահվել է Մերկերսի ածխահորերից մեկում։
Հավաքածուի մեծ մասը հայտնվում է Արևելյան Բեռլինում, իսկ 1958 թվականից ցուցադրվում Բոդե թանգարանում։ Մյուս մասը ցուցադրվում է Արևմտյան Բեռլինում` Շտյուլերովի շենքում։
Գերմանիայի վերամիավորումից հետո միանում են և եգիպտական հավաքածուի երկու մասերը։ 1990-ական թվականներին Բոդե թանգարանի եգիպտական ցուցադրությունը փակվել էր շենքի վերակառուցման պատճառով։ 2005 թվականի օգոստոսին Շառլոտենբուրգի ցուցադրությունը վերադարձվում է Թանգարանային կղզու հին թանգարան, որտեղ 2009 թվականից ցուցադրվել են ոչ մեծ չափերի ցուցանմուշները։ Նոր թանգարանը տարածքի անհամապատասխանության պատճառով ևս չի կարող ցուցադրել մեծածավալ ցուցանմուշները, օրինակ` Կալաբշի տաճարի դռները։ Թանգարանային կղզու զարգացման հեռանկարի համաձայն՝ ծրագրվում է նոր՝ չորրորդ մասնաշենքի կառուցումը։
Թանգարանի ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նեֆերտիտիի կիսանդրին, Ք. ա. 1338 թվական
-
Բեռլինյան կանաչ գլուխ, Ք. ա. մոտ 500 թվական
-
Թայ-թայ քուրմ, Ք. ա. մոտ 1380 թվական
-
Էխնաթոնն ու Նեֆերտիտին խաղում են երեխաների հետ, Ք. ա. մոտ 1350 թվական
-
Թիա թագուհին, Ք. Ա. մոտ 1355 թվական
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Եգիպտական թանգարանը Բեռլինի պաշտոնական կայքում
- Եգիպտական թանգարանը Բեռլինի պետական թանգարանների կայքում(չաշխատող հղում)
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թանգարան (Բեռլին)» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական թանգարան (Բեռլին)» հոդվածին։ |
| ||||||||||||

