Եգյանա Ախունդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եգանա Ախունդովաից)
Եգյանա Ախունդովա
Ծնվել էմայիսի 22, 1960(1960-05-22) (63 տարեկան)
Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի, մանկավարժ և ուսուցչուհի
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԲաքվի երաժշտական ակադեմիա
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
«Պրոգրես» շքանշան
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ

Եգյանա Ասքեր ղիզի Ախունդովա (ադրբ.՝ Yeganə Əsgər qızı Axundova, մայիսի 22, 1960(1960-05-22), Շաքի, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի դաշնակահար, կոմպոզիտոր և ուսուցիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2012)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգյանա Ախունդովան ծնվել է 1960 թվականի մայիսի 22-ին Շաքիում։ 1983 թվականին ավարտել է Ու. Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիան (ներկա Բաքվի երաժշտական ակադեմիա1985 թվականին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նաումովի դասարանում[2]։

Ախունդովայի երգացանկը ներառում է տարբեր ոճերի և դարաշրջանների երաժշտություն (Յոհան Սեբաստիան Բախ, Լյուդվիգ վան Բեթհովեն, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ֆրեդերիկ Շոպեն, Ռոբերտ Շուման, Ֆերենց Լիստ, Կլոդ Դեբյուսի, Ֆրանսիս Պուլենկ, Սերգեյ Ռախմանինով, Սերգեյ Պրոկոֆև, Դմիտրի Շոստակովիչ և այլք), ներառյալ ադրբեջանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ուզեիր Հաջիբեկով, Կարա Կարաև, Ֆիքրեթ Ամիրով, Սոլթան Հաջիբեկով, Արիֆ Մելիքով և այլք)։ Նա ելույթ է ունեցել Բուդապեշտի «Duna Palota» (Հունգարիա), «Royal Filarmonic» (Մեծ Բրիտանիա), Ստամբուլի (Թուրքիա) Իսրայելի, Յոհանեսբուրգի, Վիեննայի պալատի և այլ նվագախմբերի հետ[3]։

1984 թվականից աշխատում է Ադրբեջանի կոնսերվատորիայում՝ որպես դաշնամուրի մասնագիտության ուսուցիչ, 2003 թվականից՝ դոցենտ, 2005 թվականից՝ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, 2009 թվականից՝ պրոֆեսոր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]