Երիտասարդական ակումբների դաշնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԵԱԴից)
Jump to navigation Jump to search
Երիտասարդ ակումբների դաշնություն
ՀապավումԵԱԴ
ԿարգախոսԲացե՛նք երիտասարդական աշխատանքը
Հիմնադրված1999 թվականին
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, հայերեն, ռուսերեն, իսպաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով
Կայքfyca.net

Երիտասարդական ակումբների դաշնություն (ԵԱԴ), կազմակերպություն, որը նպատակաուղղված է միավորել երիտասարդական ակումբներ, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում և բարձրացնել երիտասարդների դերը հասարակության մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական ակումբների դաշնությունը հիմնադրվել է 1999 թվականին[1][2]։ Կազմակերպության հիմքում ընկած է Հայաստանի առաջին երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակադեմիան (ԵրԱկ)։ 2016 թվականի դրությամբ ԵԱԴ-ը միավորում է ավելի քան 100 երիտասարդական մասնագիտական ու տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ՝ դառնալով Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցը[3]։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության իրականացրած ծրագրերից են ամենամյա «Երիտասարդական ակումբների համաժողով», «Վարդավառ միջազգային երիտասարդական փոռատոնը», «Be active youth», «Cultural Capital», «My club, my space», «Open the doors», «YiA Rular», «Youth work outside», «Be the change», «Peers to Peers», որոնք իրականացվել են Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում[4]։

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA, ԵԱԴ) և իտալական «Fondazione Instituto Morcelliano» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում 2015 թվականի հուլիսի 8-ից 14-ը Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում իրականացվել է «Be Active Youth» միջազգային ուսուցողական ծրագիրը։ Ծրագիրը մայրաքաղաք Երևանում համախմբել է երեք տասնյակ երիտասարդների եվրոպական տարբեր երկրներից՝ Իտալիայից, Էստոնիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից և Հայաստանից։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ունեցել հարստացնել իրենց գիտելիքները հասարակական ոլորտում, մշակել երիտասարդական աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացման մեխանիզմներ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները այցելել են Երիտասարդական ակումբների դաշնության մարզային կենտրոններ և ակումբներ, եղել «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնում[5]

Կազմակերպությունը իրականացնում է սեմինարներ, փոխանակման ծրագրեր, համաժողովներ, փառատոններ, կամավորական ծրագրեր (տեղական և միջազգային)։ Կազմակերպությունն իր գործունեության շրջանակներում անդրադառնալով հայկական ավանդական տոներին ՝ ՀՀ մշակույթի նախարարության և մի շարք այլ գերատեսչությունների, Մայր Աթոռի, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ 2015 թվականի հուլիսի 27-ին կազմակերպեց Վարդավառ միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն էր հայ երիտասարդության շրջանում խրախուսել ազգային սովորույթների պահպանումը։ Ինչպես նաև նկատի ունենալով ազգային բրենդը ձևավորող կարևորագույն բաղադրիչներից երկուսը՝ զբոսաշրջային ոլորտը և մշակութային ու պատմական ժառանգությունը, ԵԱԴ-ն այս փառատոնը կազմակերպելով առաջին քայլն արեց Վարդավառ տոնը միջազգային համատեքստում ներկայացնելու հարցում։ Ավելի քան 150 օտարերկրացի երիտասարդներ շուրջ 26 երկրներից իրենց մասնակցությունը ցուցաբերեցին և հնարավորություն ունեցան փոքրիկ համարներով հանդես գալու փառատոնի շրջանակներում, ինչպես նաև ծանոթանալու հայկական մշակույթին[6][7]։

Երիտասարդական ակումբների դաշնությունը, Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «ADдыхай» շարժումը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՏՀԿ-ը և Հայաստանի դարթսի ‎‎‎ֆեդերացիան ամեն տարի կազմակերպում են դարթսի սիրողական բարեգործական մրցաշար։ Ծրագիրը երկու նպատակ է հետապնդում. հանրային կապերի (PR), գովազդի, մարքեթինգի մասնագետների և լրագրության ոլորտների մասնագետներին միմյանց հետ շփվելու, հետագա համագործակցության և համատեղ ծրագրեր մշակելու հնարավորության ընձեռում, ինչպես նաև մարզային երիտասարդական հետաքրքիր նախաձեռնությունների խրախուսում։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԱԴ-ը միավորում է 100-ից ավել երիտասարդական մասնագիտական և տարածքային ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ[8]։ Կազմակերպության անդամակցում են ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից։

Նպատակ և կարգախոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության գործունեության սկզբունքներն են ակտիվ ժողովրդավարությունը, օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը[9]։

Երիտասարդական ակումբների դաշնության նպատակներից մեկն է կապեր հաստատել և ընդլայնել գործակցությունն ու փորձի փոխանակումը արտասահմանյան, միջազգային և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների հետ, նպաստել միջազգային երիտասարդական ծրագրերի իրականացմանը, միջմշակութային երկխոսությանը, հայկական երիտասարդական կազմակերպությունների համագործակցությանը։

Երիտասարդական ակումբների դաշնության առաքելությունն է՝ միավորելով երիտասարդական ակումբներին՝ բարձրացնել երիտասարդ սերնդի դերը քաղաքացիական հասարակության կայացման գործում[10]։ Երիտասարդ ակումբների դաշնության կարգախոսն է.

Aquote1.png Բացե՛նք երիտասարդական աշխատանքը Aquote2.png


Միջազգային համագործակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԱԴ-ն սերտորեն համագործակցում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի, տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ։

Կազմակերպությունը համագործակցում է նաև տարբեր օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ։ Համագործակցում է

  • ECYC-ի[11],
  • YEN-ի,
  • YEE-ի,
  • NYCA-ի[12],
  • WostAYN-ի[13],
  • Mijarc Europe-ի,
  • Youth Social Rights Network-ի
  • WAC-ի և այլ կազմակերպությունների հետ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]