Jump to content

Դևոն ռեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դևոն ռեքս
Տեսակկատվի ցեղատեսակ
Երկիր Միացյալ Թագավորություն
 Devon Rex Վիքիպահեստում

Դևոն ռեքս, բարձր ականջներով, կարճ մազերով կատուների ցեղատեսակ, որն առաջացել է Անգլիայում 1950-ականների վերջին: Ցեղատեսակը հայտնի է իր տիպիկ տեսքով՝ տարօրինակ ձևի գլխով, մեծ աչքերով և կարճ ու ալիքաձև մաշկով։

Բերիլ Քոքսը 1960 թվականին Դևոն նահանգի Բաքֆաստլի քաղաքում հանդիպել էր գանգուր մազերով ծածկված կատվի ձագի, որին նա որոշել էր անվանել Կիրլի: Ի սկզբանե Քոքսը կարծում էր, որ կատվի գենը կապված է Քորնիշ ռեքսի հետ, ինչը հանգեցրել էր նրան, որ նա բուծում էր Կիրլին ռեքսի հետ: Այնուամենայնիվ, երբ կատուն ծննդաբերեց, բոլոր ձագերը ուղիղ մորթի ունեին, ինչը հանգեցրեց նրան, որ Կիրլին տարբեր մուտացիաներ ձեռք բերեց ի տարբերություն ռեքսի: Դրանից հետո Քոքսը սկսեց բուծման ծրագիր՝ փորձելով պահպանել Կիրլիի յուրահատուկ մուտացիան[1]:

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևոն ռեքսը շատ կարճ մազերով ցեղատեսակ է, միջին կազմվածքով և գլխի յուրօրինակ տեսակով, որը ցեղատեսակին տալիս է «պիքսիի» տեսք: Գլուխը կարճ է՝ լայն սեպով, իսկ հոնքերը թեքվում են դեպի հարթ գանգ։ Աչքերը մեծ են, լայնացած և օվալաձև։ Դևոն ռեքսը կարող է ունենալ ցանկացած աչքի գույն: Ականջները մեծ են և լայնորեն առանձնացված՝ կլորացված ծայրերով: Մորթին կարճ, խիտ է, փափուկ և մի փոքր գանգուրվում է դեպի ներս՝ տալով ալիքաձև կամ ալիքավոր էֆեկտ: Մարմնի որոշ հատվածներ, ինչպիսիք են պարանոցը, կարող են չունենալ բավականաչափ մորթի՝ ալիքի տեսք ստանալու էֆեկտի համար: Բեղերն ու հոնքերը կծկված ու ոլորված են։ Դևոն ռեքսը կարող է լինել ցանկացած գույնի[2]:

Առողջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ Դևոն ռեքսերի մոտ հայտնաբերվել է ժառանգական միոպաթիա: Այն պայմանավորված է գենետիկական տարբերակով, որը հայտնի է որպես COLQ և հայտնվում է ցանկացած ժամանակ՝ 3-ից 23 շաբաթական տարիքում[3]: Սովորաբար, կա հավանականություն, որ կատուների մոտ միոպաթիան կարող է կայունանալ, սակայն, շատ դեպքերում, վիճակը վատանում է, և Դևոն ռեքս կատուները սատկում են կոկորդային սպազմից ՝ իրենց կոկորդը սննդով փակելուց հետո[3][4][5]:

Հետահայաց ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ Դևոն ռեքսը հակված է կատվային ատոպիկ մաշկաբորբի հիվանդության[6]:

Դևոն ռեքսը հակված է բնածին հիպոտրիխոզի և Մալասեզիա դերմատիտի[7]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Puisis, Erica. «Devon Rex». The Spruce Pets. The Spruce Pets. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.(չաշխատող հղում)
  2. «Devon Rex Standard» (PDF). Governing Council of the Cat Fancy. Վերցված է 2024 թ․ հունվարի 26-ին.
  3. 1 2 Malik, R.; Mepstead, K.; Yang, F.; Harper, C. (1993 թ․ նոյեմբեր). «Hereditary myopathy of Devon rex cats». Journal of Small Animal Practice. 34 (11): 539–545. doi:10.1111/j.1748-5827.1993.tb03544.x. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.(չաշխատող հղում)
  4. Martin, Paul; Shelton, Diane; Dickinson, Peter (2008 թ․ դեկտեմբեր). «Muscular dystrophy associated with alpha-dystroglycan deficiency in Sphynx and Devon Rex cats». Neuromuscular Disorders. 18 (12): 942–952. doi:10.1016/j.nmd.2008.08.002. PMC 2646259. PMID 18990577. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Gandolfi, Barbara; Grahn, Robert; Creighton, Erica (2015 թ․ սեպտեմբերի 16). «COLQ variant associated with Devon Rex and Sphynx feline hereditary myopathy». Animal Genetics. 46 (6): 711–715. doi:10.1111/age.12350. PMC 4637250. PMID 26374066.
  6. Ravens, Philippa A.; Xu, Bei J.; Vogelnest, Linda J. (2014). «Feline atopic dermatitis: a retrospective study of 45 cases (2001–2012)». Veterinary Dermatology. 25 (2): 95. doi:10.1111/vde.12109. ISSN 0959-4493.
  7. Hnilica, Keith A.; Patterson, Adam P. (2016 թ․ սեպտեմբերի 19). Small Animal Dermatology. St. Louis (Miss.): Saunders. ISBN 978-0-323-37651-8.